Դեյվիդ Գրոս
Դեյվիդ (Դեվիդ[20]) Ջոնաթան Գրոս[21] (անգլ.՝ David Jonathan Gross, փետրվարի 19, 1941[1][2][3][…], Վաշինգտոն, ԱՄՆ[4]), ամերիկացի ֆիզիկոս։ 2004 թվականին արժանացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակակի «ուժեղ փոխազդեցությունների տեսության մեջ ասիմպտոմատիկ ազատության բացահայտման համար» (աշխատել էր Ֆրենկ Վիլչեկի և Հյու Դեյվիդ Փոլիտցերի հետ)։ Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանի փոխտնօրերը (1997-2012 թվականներ) և պրոֆեսորներից մեկը։ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (1986 թվական)[22] և Ամերիկյան փիլիսոփայական հասարակության (2007 թվական) անդամներից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հրեաների ընտանքիում։ Հոր՝ քաղաքագետ Բերտրամ Մեր Գրոսի (1912-1997 թվականներ) նախնիները Ուկրաինայի հարավ-արևմուտքում գտնվող Անդրկարպատյան մարզից էին։ Իսկ ծնողները գաղթել էին Հունգարիայից, ապա Չեխոսլովակիայից։ Դեյվիդի մայրը՝ Նորա Ֆայնը, արտագաղթել էր ԱՄՆ խորհրդային Ուկրաինայից[23][24]։
Գրոսը սովորել է Իսրայելի Երուսաղեմի հրեական համալսարանում՝, որտեղ էլ նրան 1962 թվականին մագիստրոսի աստիճան են շնորհել։
1966 թվականին ֆիզիկայի դոկտորական աստիճան է ստացել Բերկլի քաղաքի Կալիֆոռնիայի համալսարանում։ Սովորել է նաև Հարվարդի համալսարանում։ 1969 թվականից սովորել է Փրինսթոնի համալսարանում, իսկ 1972-1997 թվականներին համալսարանի պրոֆոսորներից է եղել։
Այժմ Ֆրեդերիկ Գլյուկի անվան Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանի տեսական ֆիզիկայի բաժնի պրոֆեսորներից մեկն է։
1973 թվականին, իր առաջին ասպիրանտ Ֆրենկ Վիլչեկի հետ հայտնաբերել է ասիմպտոմատիկ ազատությունը, որի համաձայն, քվարկների միջև ուժեղ փոխազդեցությունը թուլանում է հեռավորությունը նվազեցնելու հետևանքով։ Սրանից բացի, Գրոսը, Ջեֆրի Հարվիի, Էմիլ Մարտինեկի և Ռայան Ռոմի հետ («Փրինսթոնի լարային քառյակ»), մի շարք բացահայտումներ և հայտնագործություններ է կատարել։
1968 թվականին Հանսենն ամուսնացել է Բոնի Վոկի հետ, որը կրոնական կաթոլիկ ընտանիքի աղջիկ էր, և անցել է կաթոլիկության։ Հետագայում նա միացել է Օփուս Դեի կաթոլիկ կազմակերպությանը։
Ուսումն ավարտելուց հետո Ռոբերտը որոշ ժամանակ աշխատել է հաշվապահական ընկերությունում, իսկ 1972 թվականին ծառայության է անցել Չիկագոյի ոստիկանությունում, որտեղ աշխատել է որպես ներքին անվտանգության բաժնի քննիչ։ 1976 թվականի հունվարին Հանսենն աշխատանքի է անցել ՀԴԲ-ում, այնուհետև 1978 թվականին տեղափոխվել է Նյու Յորքի ՀԴԲ գրասենյակ և քրեական հետաքննությունների բաժնում զբաղվել հաշվապահությամբ, իսկ հաջորդ տարվանից ծառայել է հակահետախուզական ստորաբաժանումում։
1981 թվականին Հանսենը տեղափոխվել է Վաշինգտոն, ՀԴԲ բյուջետային բաժին, իսկ 1983 թվականին անցել է ԽՍՀՄ վերլուծական բաժին։ Ըստ մեղադրանքի տեղեկությունների՝ Հանսենը ԽՍՀՄ-ում սկսել է աշխատել 1985 թվականին (նոյեմբերին՝ Գորդիևսկու պնդմամբ[25])։ Հանսենը ԽՍՀՄ-ին տեղեկություններ է փոխանցել ամերիկյան Էլեկտրոնային հետախուզության, խորհրդային դեսպանատան նոր շենքի տակ ՀԴԲ-ի կողմից բացված թունելի և ՊԱԿ-ի մի քանի աշխատակիցների անունները, որոնք ամերիկացիների համար աշխատել են որպես երկակի գործակալներ։ 1991 թվականին ԽՍՀՄ փլուզման պատճառով Հանսենն ընդհատել է կապերը խորհրդային հետախուզության հետ։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սակուրայի մրցանակ, ամերիկյան ֆիզիկական հասարակություն (1986 թվական)
- Մակարթուրի կրթաթոշակ (1987 թվական)[26]
- Դիրակ մեդալ (1988 թվական)
- Վեյցմանի հիշատակի դասախոսություններ (1994 թվական)
- Հարվիի մրցանակ (2000 թվական)
- Օսկար Կլեյնի մեդալ (2000 թվական)
- Մրցանակ բարձր էներգետիկ ֆիզիկայի բնագավառում (2003 թվական)
- Գրանդ-մեդալ Ֆրանսիայի գիտությունների ազգային ակադեմիայի կողմից (2004 թվական)
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (2004 թվական)
- Սան Կառլոս Բորոմերոյի մրցանակ Սան Կառլոս Բորոմերոյի անվան Ֆիլիպինների համալսարանի կողմից (2008 թվական)
- Գիտությունների պատվավոր դոկտոր Կամբոջայի համալսարանի կողմից (2010 թվական)
- Ռիչարդ Ե․ Պրանգի մրցանակ, Մերիլենդի համալսարան (2013 թվական)
- Պատո մեդալ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի կողմից, Ռուսաստան (2016 թվական)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 2,2 Leidse Hoogleraren (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1052439292 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 Notable Names Database — 2002.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Nobel Prize in Physics 2004 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://www.ictp.it/prize/dirac-medal
- ↑ David Gross — John D. and Catherine T. MacArthur Foundation.
- ↑ https://harveypz.net.technion.ac.il/harvey-prize-laureates/
- ↑ Previous Oskar Klein Memorial Lectures — Stockholm University.
- ↑ https://eps-hepp.web.cern.ch/hepp-prize-awards.php
- ↑ https://www.nobelprize.org/prizes/physics/2004/gross/biographical/
- ↑ J. J. Sakurai Prize for Theoretical Particle Physics — APS.
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/sakurai.cfm
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/201802/t20180228_328136.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ В публикациях на русском языке, в которых упоминается американский физик, чаще используется имя Дэвид
- ↑ Гросс // Григорьев — Динамика. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 39. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 8). — ISBN 978-5-85270-338-5.
- ↑ us nas id
- ↑ Автобиография на сайте Нобелевского комитета
- ↑ Перепись населения США 1940 года
- ↑ Об Эдварде Ли Ховарде(չաշխատող հղում)
- ↑ David Gross, MacArthur Foundation
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Информация с сайта Нобелевского комитета (անգլ.)
- Д. Дж. Гросс. «Открытие асимптотической свободы и появление КХД». Нобелевская лекция, Успехи физических наук, том 175, выпуск 12, декабрь 2005
- Работы на сайте препринтов ArXiv (անգլ.)
- Дэвид Гросс посетил Санкт-Петербургский государственный университет информационных технологий, механики и оптики, 24.09.2009.
- «Дэвид Джонатан Гросс». Научный календарь. Элементы. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
- Дэвид Гросс в Дубне
- Cеминар Нобелевского лауреата по физике Дэвида Гросса в Дубне
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Գրոս» հոդվածին։ |
|
- Փետրվարի 19 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վաշինգտոն քաղաքում ծնվածներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Բերքլիի համալսարանի շրջանավարտներ
- Երուսաղեմի հրեական համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Տեսական ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով