Կեմի
Կեմի | |
---|---|
Տեսակ | municipality of Finland? և քաղաք |
Երկիր | Ֆինլանդիա[1] |
Վարչատարածք | Լապլանդիա |
ԲԾՄ | 4 ± 1 մետր |
Մակերես | 95,38 կմ² (հունվարի 1, 2023)[2] |
Ձևավորում | 1869 |
Կեմի (ֆիններեն՝ Kemi, շվեդ.՝ Kemi, հսսամ.՝ Giepma), քաղաքային կոմունա Ֆինլանդիայում, Լապլանդիա մարզում։ Գտնվում է Բոտնիկի ծոցի ափին, Կեմիյոկի գետի գետաբերանի մոտ, Տորնիո քաղաքի մոտ։
Կեմիի մունիցիպալիտետը զբաղեցնում է 747,44 կմ² տարածք, որից միայն 102,59 կմ²-ն է ցամաքային տարածքը, մնացածը՝ ծովածոցի և ջրամբարների ափամերձ ջրերը։
Կոմունայի բնակչությունը կազմում է 22581 մարդ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեմին հիմնադրվել է 1869 թվականին կայսր Ալեքսանդր II-ի հրամանագրով՝ դեպի ծովածոց մուտք ապահովելու համար։
1883 թվականին հիմնվել է ցելյուլոզայի գործարան, իսկ 1927 թվականին սկսվել է ցելյուլոզայի արտադրությունը։
1922 թվականին հիմնադրվել է Վեյցիլուոտո (Veitsiluoto) ցելյուլոզա-թղթի գործարան։ 2021 թվականին Stora Enso-ն հայտարարելմ է Վեյցիլուոտո գործարանի փակման մասին, որտեղ աշխատում էր մոտավորապես 670 մարդ[3], որոնցից 530-ը աշխատում է Stora Enso-ի թղթային բաժնում, իսկ 140-ը՝ Efora ծառայությունների ընկերությունում: Ընկերության տվայլներով Վեյցիլուոտո սղոցարանը, որտեղ աշխատում է 50 մարդ, կշարունակի գործել[4]։
Տարածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեմիում կան այնպիսի մեծ տարածքներ, ինչպիսիք են Սավոսարին, Կոիվուհարջուն, Կիվիկկոն, Սիվականգասը և Հեպոլան։ Կեմիի կենտրոնը գտնվում է Սավոսարիում։
Էկոնոմիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի տնտեսության հիմքը թղթի և ստվարաթղթի արտադրությունն է։
Զբոսաշրջությունը Ֆինլանդիայումը զարգանում է՝ շեշտը դնելով Ռուսաստանից զբոսաշրջիկների առավել ինտենսիվ ներգրավման վրա[5]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեմիի երկաթուղային կայարան, միջանկյալ ճյուղում Օուլուից, Ռովանիեմին և Օուլուն, Տորնիո։ Աշխատում է պետական երկաթուղային ընկերության կողմից VR։
Կեմին սպասարկվում է մայրուղի 4 (ֆիններեն՝ Valtatie 4) և եվրոպական E8 և E75 երթուղիներով:
Քաղաքի մոտակայքում կա համատեղ օդանավակայան՝ Կեմի-Տորնիոն, հարևան քաղաքի հետ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին քաղաքում բացվեց Կեմի-Տորնիոյի կիրառական գիտությունների համալսարանը։ Համալսարանը զարգացել է հիմնականում հեռավար կրթության ուղղությամբ՝ պայմանավորված երկու քաղաքների սակավաթիվ բնակչությամբ։
2014 թվականին համալսարանի հիման վրա ստեղծվել է Լապլանդիայի կիրառական գիտությունների համալսարանը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեմի քաղաքը մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջության զարգացման տեսանկյունից։
Քաղաքում հատուկ տեղ են գրավում ծովային թեմաները։ Ծովային պարկը մեծ թանգարանային համալիր է, և քաղաքի նավահանգստում ցուցադրվել են նաև սառցահատ Sampo-ն և Jähti առագաստանավը, որոնք կառուցվել են 19-րդ դարի նավերի մոդելներով։ Քաղաքն ունի մեծ մշակութային կենտրոն, որը պարունակում է արվեստի թանգարան, թատրոն և պատմական թանգարան՝ թանկարժեք քարերի պատկերասրահով։
Քաղաքը պարունակում է տարբեր ժամանակաշրջանների կրոնական շինություններ։ Այսպիսով, Կեմի լյութերական եկեղեցին կառուցվել է 1902 թվականին նեոգոթական ոճով։ Հովհաննես Մկրտչի Սուրբ Ծննդյան ուղղափառ եկեղեցին կառուցվել է 1962 թվականին ռուսական ոճով։
Ամեն տարի քաղաքը կառուցում է Սառցե դղյակ (LumiLinna), որը կոչվում է Snow Castle, որն ամենամեծն է աշխարհում։
Քաղաքապետարանի շենքը՝ 52 մետր բարձրությամբ, հետաքրքիր է նաև պատմության և ճարտարապետության տեսանկյունից։
Նշանավոր բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թոնի Կակկո, Sonata Arctica խմբի վոկալիստ։
- Թոմի Պորտիմո, Sonata Arctica խմբի երաժիշտ։
Երկվորյակ քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նորվեգիա, Թրոմսյո, 1940 թվականին
- Սլովակիա, Լիպտովսկի Միկուլա
- Հյուսիսային Իռլանդիա, Նյութաունարդներ
- Հունգարիա, Սեկեշֆեհերվար
- Գերմանիա, Վիսմար
2022 թվականին Քեմին հայտարարել է Վոլգոգրադի հետ քույր քաղաքների կապերի դադարեցման մասին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման պատճառով[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Suomen pinta-ala kunnitain 1.1.2023 (фин.) — MML.
- ↑ Stora Enso закрывает бумажный завод Вейтсилуото - 670 человек потеряют работу // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 20 апреля 2021.(Ստուգված է 20 Ապրիլի 2021)
- ↑ Կաղապար:YLE-U
- ↑ Северный город Кеми пытается привлечь туристов из России // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 3 января 2014.(Ստուգված է 3 հունվարի 2014)
- ↑ «Kansainvälinen toiminta ja yhteistyö». Արխիվացված օրիգինալից 2023-09-30-ին. Վերցված է 2023-10-21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Кеми(ֆին.),(անգլ.)
- Kemi Travel Guide — Путеводитель по Кеми в Викигиде(անգլ.)
- The Arctic Comics FestivalԱրխիվացված 2007-02-05 Wayback Machine — the World’s Northernmost Comics Festival(ֆին.),(շվեդ.),(անգլ.)
- О городе Кеми(ֆին.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեմի» հոդվածին։ |
|