Նյու Յորքի համալսարան
Նյու Յորքի համալսարան անգլ.՝ New York University | |
---|---|
Տեսակ | մասնավոր համալսարան, հետազոտական համալսարան, մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն և workplace? |
Կարգախոս | Perstare et praestare |
Հիմնադրված է | 1831 |
Հիմնադրիր | Ալբերտ Գալատին |
Ընդհանուր անձնակազմ | 15 286 մարդ |
Անդամակցություն | Ամերիկյան համալսարանների ասոցացիա[1][2], ORCID[3][4], Թվային գրադարանի ֆեդերացիա[5], ArXiv[6], Northeast University Semiconductor Network?, DataCite?[7], Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[8], Կրթության ամերիկյան խորհուրդ[9], Open Education Network?[10], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[11], Հետազոտական գրադարանների կենտրոն[12], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[13], National Digital Stewardship Alliance?[14] և Coalition of Urban and Metropolitan Universities?[15] |
Երկիր | ԱՄՆ[16][17] |
Տեղագրություն | Նյու Յորք շրջան և Նյու Յորք |
Հասցե | 70 Washington Sq South, New York, NY, 10012-1091[18] |
Կայք | nyu.edu(անգլ.) |
New York University Վիքիպահեստում |
Նյու Յորքի համալսարան (NYU), մասնավոր գիտահետազոտական համալսարան՝ տեղակայված Նյու Յորքի կենտրոնում։
Համալսարանի գլխավոր մասնաշենքը գտնվում է Գրինվիչ Վիլիջում (Մանհետեն)[19]։ Համալսարանը հիմնվել է 1831 թվականին։ Նյու Յորքի համալսարանը Միացյալ Նահանգներում շահույթ չհետապնդող բարձրագույն ամենամեծ ուսումնական հաստատություներից է[20]։ Այն կազմված է 16 դպրոցներից, ինստիտուտներից ու քոլեջներից։
Նյու Յորքի համալսարանը Ամերիկյան համալսարանների ասոցիացիայի անդամ է, որը 1900 թվականից միավորում է Հյուսիսային Ամերիկայի առաջատար գիտահետազոտական համալսարանները։
Համալսարանի շրջանավարտների ու դասախոսների թվում եղել են 31 նոբելյան մրցանակակիրներ, Աբելի մրցանակի 3 դափնեկիրներ, Պուլիցերյան մրցանակի 16 դափնեկիրներ, «Օսկար», Էմմի, Գրեմմի ու Թոնի մրցանակների 19 դափնեկիրներ, ինչպես նաև ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյու Յորքի համալսարանը հիմնադրվել է 1831 թվականի ապրիլի 21-ին մի խումբ ազդեցիկ նյույորքցիների կողմից, այդ թվում՝ ԱՄՆ ֆինանսների նախկին նախարար Ալբերտ Գալատինը, որը համարվում էր համալսարանի հիմնադիր հայրը։ Ի տարբերություն Արևելյան ափի համալսարանների՝ այն պետք է հասանելի լինի բոլոր դասերի ներկայացուցիչների՝ հատկապես բանվոր դասակարգի համար։ Օրինակ են ծառայել Փարիզի, Վիեննայի համալսարանները և Լոնդոնի համալսարանական քոլեջները։
Առաջին երկու տարիներին համալսարանը տարածքներ է վարձել Քլինթոն Հոլում, այնուհետև 1833 թվականին այն հող է ձեռք բերել Վաշինգտոնի հրապարակում։ Այնուհետև սկսվել է ինտենսիվ շինարարություն։ 1835 թվականին բացվել է Իրավաբանական գիտությունների դպրոց՝ համալսարանի առաջին մասնագիտական դպրոցը։
1894 թվականին Բրոնքսում՝ Կոլումբիայի համալսարանի հարևանությամբ, հայտնվել է համալսարանի երկրորդ շենքը։ Արվեստների և գիտությունների քոլեջը, ինչպես նաև ճարտարագիտական դպրոցը տեղափոխվել են այստեղ։
Սկզբնական անվանումը «Նյու Յորքի համալսարան» էր, որը փոխվել է 1896 թվականին՝ դառնալով «Նյու Յորքյան համալսարան»։
1970-ականների սկզբին համալսարանը սնանկացման եզրին է եղել, սակայն կարողացել է հաղթահարել դժվարությունները։ Այսօր համալսարանը Նյու Յորքի անշարժ գույքի երրորդ խոշոր սեփականատերն է՝ քաղաքապետարանից և կաթոլիկ եկեղեցուց հետո։
1960-1970-ականներին Նյու Յորքի համալսարանի ուսանողները ակտիվ մասնակցություն ունեցան բողոքի ակցիաներին՝ նախ ռասայական խտրականության, ապա Վիետնամի պատերազմի դեմ[21]։
Համալսարանի տարածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանի գլխավոր մասնաշենքը գտնվում է Գրինվիչ Վիլիջում՝ Նյու Յորքի ամենահին թաղամասերից մեկում՝ Վաշինգտոնի հրապարակում։
Վաշինգտոնի հրապարակի հետևում կա կամպուս, որը բաղկացած է ֆակուլտետի տներից և այսպես կոչված «միջազգային տներից»՝ ուսանողական հանրակացարաններից (օրինակ՝ Das Deutsche Haus, La Maison Francaise, Casa Italiana և այլն)։
Վերջին տարիներին հայտնվել են ևս մի քանի շենքեր.
Քիմելի կենտրոնը ուսանողների գործունեության հիմնական առանցքն է։ Այստեղ տեղի են ունենում համալսարանի բոլոր խոշոր իրադարձությունները, մրցանակներն ու պրեմիերաները։ Սկորբոլ կենտրոնը Նյու Յորքի ամենամեծ թատրոններից է։
Ֆուրման Հոլը կոչվել է համալսարանի շրջանավարտ Ջեյ Ֆուրմանի անունով։ Այստեղ են գտնվում լսարանները, ընթերցասրահները, Իրավաբանական գիտությունների դպրոցի կլինիկական բազան, ինչպես նաև ուսուցչական անձնակազմի բնակարանները։
Բոբստ գրադարան օրական այցելում է 6800 ընթերցող, և տարեկան տալիս է մոտ մեկ միլիոն գիրք։
Բոբստ գրադարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլմեր Հոլմս Բոբստ գրադարանը, որը կառուցվել է 1967-1972 թվականներին, ամենամեծ համալսարանական գրադարանն է և Միացյալ Նահանգների ամենամեծ հետազոտական գրադարաններից մեկը։
Գրադարանային ֆոնդը պարունակում է 4,5 միլիոն գիրք, 20,000 ամսագիր, ավելի քան 3,5 միլիոն միկրոֆիլմեր և մի քանի հազար այլ լրատվամիջոցներ։
2000 տարողությամբ գրադարան օրական այցելում է ավելի քան 6800 մարդ, իսկ տարեկան գրեթե մեկ միլիոն գիրք է տրվում վարկով։
Գրադարանում տեղակայված է աշխարհի ամենամեծ աուդիո և վիդեո կենտրոններից մեկը, որտեղ ուսանողներն ու գիտնականները տարեկան օգտագործում են ավելի քան 95,000 աուդիո և վիդեո ձայնագրություններ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ֆրանսիական տուն
-
Ջորջ Վաշինգտոնի Հաղթական կամարը համալսարանի սրտում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20240116123311/https://www.aau.edu/sites/default/files/AAU-Files/Who-We-Are/AAU%20Member%20Universities%20listed%20by%20year_updated%202023.pdf
- ↑ https://www.aau.edu/who-we-are/our-members
- ↑ https://orcid.org/members/001G000001CAkZWIA1-new-york-university-nyu
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
- ↑ Our Members / Tier 1
- ↑ https://web.archive.org/web/20240112184553/https://datacite.org/members/
- ↑ https://web.archive.org/web/20240120073011/https://secure.aacu.org/iMIS/AACUR/Membership/MemberListAACU.aspx
- ↑ https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
- ↑ https://web.archive.org/web/20240202185017/https://open.umn.edu/oen/members
- ↑ https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
- ↑ https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
- ↑ https://web.archive.org/web/20240313141124/https://ndsa.org/membership/members/
- ↑ https://web.archive.org/web/20241007110620/https://www.cumuonline.org/membership/cumu-members/
- ↑ Global Research Identifier Database — 2015.
- ↑ Global LEI index
- ↑ IPEDS — 1992.
- ↑ NYU Web Communications. «Travel and Transportation». nyu.edu.
- ↑ «About NYU». New York University. Վերցված է 2010 թ․ մարտի 21-ին.
- ↑ «1965». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյու Յորքի համալսարան» հոդվածին։ |
|