Սպուտնիկ 1
Սպուտնիկ 1 (ռուսերեն՝ Спутник-1 [ˈsputnʲɪk] «Արբայնակ 1» կամ ПС-1, ռուսերեն՝ Простейший Спутник-1՝ «Պարզագույն արբանյակ 1»)[1], Երկրի առաջին արհեստական արբանյակը։ Խորհրդային Միությունը այն Երկրի ուղեծիր է ուղարկել 1957 թվականի հոկտեմբերի 4-ին։ Արբանյակը փայլեցված մետաղից գունդ էր 58 սմ տրամագծով, որի վրա ամրացված էին 4 արտաքին ալեհավաքներ՝ ռադիոազդանշաններ փոխանցելու համար։ Արբանյակը տեսանելի էր Երկրի ամբողջ տարածքում, իսկ ռադիոազդանշանները հնարավոր էր որսալ հեշտությամբ։ Սպուտնիկի արձակումը ԱՄՆ-ում առաջ բերեց «Արբանյակային ճգնաժամը», որին հաջորդեց Սառը պատերազմի մասը կազմող «տիեզերքի համար մրցավազքը»։ Տիեզերքի համար մրցավազքը պատճառ դարձավ քաղաքական, ռազմական, տեխնոլոգիական և գիտական մի շարք առաջընթացների։
Սպուտնիկը գիտնականներին շատ նոր տեղեկություններ հաղորդեց մթնոլորտի վերին շերտերի խտության և իոնոսֆերայի մասին։
Սպուտնիկ 1-ը տիեզերք արձակվեց Միջազգային երկրաֆիզիկական տարվա ընթացքում՝ Ղազախական ԽՍՀ-ի Տյուրատամի 5-րդ շարքի N 1/5 տեղամասից (այժմ Բայկանուրի տիեզերական թռիչքների կայան)։ Արբանյակի արագությունը 29000 կմ/ժ էր. պահանջվում էր 96.2 րոպե՝ Երկրի շուրջը մեկ լրիվ պտույտի համար։ Այն ազդանշանները հաղորդում էր 20.005-40.002 ՄՀց հաճախականությամբ[2] ազդանշաններին հետևում էին ամբողջ աշխարհի շատ ռադիոսիրողներ[3]։ Ազդանշանները շարունակվեցին 21 օր, մարտկոցի լիցքը ավարտվեց 1957 թվականի հոկտեմբերի 26-ին[4]։ 1958 թվականի հունվարի 4-ին Սպուտնիկ 1-ը շուրջ 70 մլն կմ Երկրի շուրջը թռչելուց հետո այրվեց Երկրի մթնոլորտով ընկնելիս[5]։
Մինչ արձակումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Արբանյակի կառուցումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1954 թվականին հրթիռների գլխավոր մասնագետ Սերգեյ Կորոլյովը դիմեց ԽՍՀՄ Պաշտպանության նախարար Դմիտրի Ուստինովին և առաջարկեց կառուցել արհեստական արբանյակ։ Կորոլյովը ցույց տվեց նաև Միխայիլ Տիխոնրավովի զեկույցը, որտեղ խոսվում էր արտասահմանում արդեն առկա նման նախագծի մասին[6]։ Տիխոնրավովը զեկույցում ընդգծում էր, որ ուղեծրային արբանյակի արձակումը անխուսափելի և կարևոր փուլ է հրթիռային տեխնոլոգիաների զարգացման համար[7]։
1955 թվականի հուլիսի 29-ին ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերը հայտարարեց, որ Միջազգային գեոֆիզիկական տարվա ընթացքում Միացյալ Նահանգները կարձակի առաջին արհեստական արբանյակը[8]։ Մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 8-ին, ԽՍՀ Կոմունիստական կուսակցության պոլիտբյուրոն հաստատեց արհեստական արբանյակի ստեղծումը[9]։
1956 թվականի հունվարի 30-ին Մինիստրների խորհուրդը հաստատեց Երկրի արհեստական արբանյակ ստեղծելու գաղափարը։ Այս արբանյակը անվանվելու էր «Օբյեկտ Դ» և կառուցվեր 1957-1958 թվականներին, ունենար 1000-1400 կգ զանգված[10] :
1956 թվականի ավարտին պարզ դարձավ որ «Օբյեկտ Դ»-ի կառուցումը հնարավոր չէ ժամանակին ավարտել գիտական գործիքների պատրաստման դժվարության և R-7 շարժիչների ցածր տեսակարար իմպուլսի պատճառով։ Կառավարությունը հետաձգեց արձակումը մինչև 1958 թվականի ապրիլ[7]։ Օբյեկտ Դ-ն հետագայում ստանալու է Սպուտնիկ 3 անվանումը։
Վախենալով որ ԱՄՆ-ն արբանյակը կարձակի ավելի վաղ, ՕԿԲ-1-ն առաջարկեց աշխատել մեկ այլ արբանյակի վրա։ Այս արբանյակը կունենար ավելի պարզ կառուցվածք, կլիներ ավելի թեթև՝ 100 կգ և ծանր հետազոտական գործիքների փոխարեն կունենար միայն ռադիոհաղորդիչ։ 1957 թվականի փետրվարի 15-ին Մինիստրների խորհուրդը հաստատեց այս պարզ արբանյակի կառուցումը, որն անվանվեց «Օբյեկտ ՊՍ»[11] :
Կրող հրթիռ և արձակման վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռ-7 Սեմյորկան ՕԿԲ-1-ի կողմից սկզբնապես նախագծվել էր որպես միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։ Այն ստեղծելու որոշումը կայացրել էր ԽՍՀՄ Կենտկոմը 1954 թվականի մայիսի 20-ին[12]։ 1956 թվականի հունիսի 14-ին Սերգեյ Կորոլյովը որոշեց հարմարեցնել Ռ-7 հրթիռը Օբյեկտ Դ-ի համար[13], որը հետագայում օգտագործվեց Օբյեկտ ՊՍ-ի համար։
Սեպտեմբերի 22-ին Ռ-7 հրթիռի ձևափոխված տարբերակը՝ Սպուտնիկ անվամբ[14] տեղադրվեց գետնի վրա՝ պատրաստելով այն ՊՍ-1-ի արձակմանը[15]։ Համեմատելով Ռ-7 սկզբնական տարբերակի հետ՝ ձևափոխված տարբերակի կշիռը 280 տոննայից կրճատվել էր մինչև 272, երկարությունը՝ 29,167 մ էր, քարշը՝ 3.90 ՄՆ[16]:
Դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպուտնիկ 1-ի գլխավոր կոնստրուկտորը ՕԿԲ-1-ում Միխայիլ Խոմյակովն էր[17]։ Արբանյակն ուներ 585 մմ տրամագծ, կազմված էր երկու կիսագնդերից, որոնք հերմետիկ միացված էին օ-օղակների և ամրացված 36 պտուտակների միջոցով՝ 83.6 կգ ընդհանուր կշռով[18]։
Հոսանքի աղբյուրն ուներ 51 կգ զանգված[19] և ուներ ութանկյուն մանեկի տեսք՝ կենտրոնում ռադիոհաղորդիչով[20]։ Այն կազմված էր երեք արծաթ-ցինկային մարտկոցներից, որոնք պատրաստվել էին Նիկոլայ Լիդորենկոյի գլխավորությամբ։ Այս մարտկոցներից երկուսը սնում էին ռադիոհաղորդիչը, իսկ մեկը՝ ջերմակարգավորման համակարգը[19]։ Մարտկոցների սպասվող կյանքի տևողությունը 2 շաբաթ էր, աշխատեցին՝ 22 օր։ Հոսանքի սնուցումը միանում էր ավտոմատ՝ արբանյակի երկրորդ մակարդակի հրթիռից անջատվելուց հետո[21]:
Արբանյակն ուներ 3.5 կիլոգրամանոց 1 Վատտ հզորությամբ ռադիոհաղորդիչ[22] , որը ստեղծվել էր Վյաչեսլավ Լապոյի կողմից[21] և աշխատում էր 20.005 և 40.002 ՄՀց հաճախականություններում։ Առաջին հաճախականությամբ ազդանշանները փոխանցվում էին 0.3 վ/ազդակ արագությամբ[23] : Ռադիոազդանշանների վերլուծությունը թույլ էր տալիս պատկերացում կազմել իոնոլորտի խտության մասին։ Ռադիոազդակներում գաղտնագրված էր նաև ջերմաստիճանը և ճնշումը[21] : Երբ արբանյակի ներքին ջերմաստիճանը գերազանցում էր 36 °C-ը հովհարային համակարգը միանում էր, իսկ 20 °C՝ հովհարը ավտոմատ անջատվում էր[24]: Երբ ջերմաստիճանը գերազանցում էր 50 °C-ը կամ իջնում 0 °C-ից ներքև, մեկ այլ ջերմակարգավորիչ համակրագ էր միանում՝ փոխելով ռադիոազդանշանների ուղղությունը (32 °F)[21]: Սպուտնիկ 1-ը լցված էր չոր ազոտով, 1.3 մթնոլորտ ճնշման տակ[25]։
Հրթիռին միացված ժամանակ Սպուտնիկ 1-ը պաշտպանված էր 80 սմ երկարությամբ կոնաձև ծածկով[26]։ Արբանյակի թեսթերն ՕԿԲ-1-ում իրականացվել է Օլեգ Իվանովսկու գլխավորությամբ[27]։
Արձակում և նպատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպուտնիկի հրթիռի կառավարման համակարգը ստեղծված էր 223 կմ × 1450 կմ ուղեծրի համար 101.5 րոպե ուղեծրային պարբերությամբ[28]։ Ուղեգիծը հաշվարկվել էր Գեորգի Գրեչկոյի[29] կողմից օգտագործելով ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի գլխավոր հաշվարկային համակարգիչը[26]։
Սպուտնիկն արձակվեց 1957 թվականի հոկտեմբերի 4-ին միջազգային ժամանակով 19:28:34
(արձակման վայրում հոկտեմբերի 5-ն էր[30]) Ղազախական ԽՍՀ-ի Տյուրատամի 5-րդ շարքի N 1/5 տեղամասից[31]։
Արբանյակի ձայներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արբանյակի ձայները հեռագրային ազդանշանների նման էին, որոնք տևում էին 0.3 վայրկյան[32]։ Բիպերի հաճախականությունը և նրանց միջև դադարը որոշվում էր ճնշման կառավարման ընկալող-հաղորդող համակարգի կողմից[33]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Siddiqi, Asif A..
- ↑ Jorden, William J (5 October 1957).
- ↑ Ralph H. Didlake, KK5PM; Oleg P. Odinets, RA3DNC (28 September 2007).
- ↑ "Sputnik". vibrationdata.com.
- ↑ "Sputnik 1 – NSSDC ID: 1957-001B".
- ↑ Korolev, Sergei (26 May 1954).
- ↑ 7,0 7,1 Создание первых искусственных спутников Земли. Начало изучения Луны. Спутники "Зенит" и "Электрон",book: Гудилин В.
- ↑ "Korolev and Freedom of Space: 14 February 1990 – 4 October 1957" Արխիվացված 7 Հոկտեմբեր 2006 Wayback Machine.
- ↑ The Presidium of the Central Committee of the CPSU (8 August 1955).
- ↑ "The Beginning" (in Russian).
- ↑ "Spacecrafts launched in 1957".
- ↑ Межконтинентальная баллистическая ракета Р-7 (Russian). Arms.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Sputnik-3 at Russianspaceweb.com
- ↑ Siddiqi, Asif A.. Sputnik and the Soviet Space Challenge, Gainesville, Florida. The University of Florida Press, 2003, p. 163. ISBN 0-8130-2627-X
- ↑ 45th Anniversary of the First Start of Native ICBM R-7 at Ukrainian Aerospace Portal (ռուս.)
- ↑ Sputnik launch vehicle 8K71PS
- ↑ Олегу Генриховичу Ивановскому – 80 лет [80th Anniversary of Oleg Genrikhovich Ivanovsky] (in Russian).
- ↑ Space Era Start at BBC Russia (Russian)
- ↑ 19,0 19,1 Fifty Space Years Արխիվացված 2012-11-15 Wayback Machine by A. Zheleznyakov (Russian)
- ↑ Korolev:Facts and Myths Արխիվացված 2009-01-09 Wayback Machine, book by Yaroslav Golovanov (Russian)
- ↑ 21,0 21,1 21,2 21,3 Sputnik Design at Russianspaceweb.com
- ↑ V.Poroshkov.
- ↑ Form of Signals of the First Earth's Artificial Satellite Արխիվացված 2007-10-25 Wayback Machine – a document at the website of Russian state archive for scientific-technical documentation
- ↑ Satellite Sputnik-1
- ↑ Sputnik and Amateur Radio
- ↑ 26,0 26,1 V.Poroshkov. Создание и запуск Первого спутника Земли [Creation and Launch of the First Earth's Satellite] (Russian). Novosti Kosmonavtiki. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Олегу Генриховичу Ивановскому – 80 лет [80th Anniversary of Oleg Genrikhovich Ivanovsky] (Russian). Novosti Kosmonavtiki. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Main Results of the Launch of the Rocket with the First ISZ Onboard on 4 October 1957 Արխիվացված 2 Հոկտեմբեր 2007 Wayback Machine – document signed by S.P. Korolev, V.P. Glushko, N.A. Pilyugin and V.P. Barmin, in the book by Vetrov "Korolev and His Job" (ռուս.)
- ↑ Secrets of 1957 Sputnik Launch Revealed at Foxnews
- ↑ «Sputnik's mission». RussianSpaceWeb. Oct 2012.
- ↑ (Իսպաներեն) Sputnik 1 Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
- ↑ «Первые спутники». Черток Б. Ракеты и люди. Фили. Подлипки. Тюратам / Б. Черток. — М.: Машиностроение, 1996.
- ↑ Афанасьев И. «Большой космический клуб» / И. Афанасьев, А. Лавренов. — Изд-во «РТСофт», 2006
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպուտնիկ 1» հոդվածին։ |
|