Վեցօրյա պատերազմ
Վեցօրյա պատերազմ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արաբա-իսրայելական հակամարտություն | |||||||||||
Իսրայելական զինվորները Լացի Պատի մոտ (գրավումից հետո) | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Իսրայել | Սիրիա Եգիպտոս Իրաք Հորդանան Լիբանան | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Իցխակ Ռաբին Մոշե Դայան Ուզի Նարքիս Իսրայել Թալ Մորդեխայ Հոդ Արիել Շարոն |
Աբդել Հաքիմ Ամեր Աբդուլ Մունիմ Ռիադ Սաիդ իբն-Շաքեր Ասադ Գամնա Հաֆեզ Ասադ Աբդել Ռահման Արեֆ | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
Ընդհանուր՝ 264.000 (50.000 կանոնավոր, 214.000 պահեստային) 300 ռազմական ինքնաթիռ 800 տանկ |
Ընդհանուր՝ 547.000 (Եգիպտոս - 240.000, Սիրիա, Հորդանան, Իրաք - 307.000) 957 ռազմական ինքնաթիռ 2.504 տանկ | ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
776 զոհված, մոտ 50 ինքնաթիռ[1] | 11 500 զոհված, 20 000 վիրավոր, 5500 գերի, մոտ 330 ինքնաթիռ[2] 696 զոհված, 421 վիրավոր, 2000 անհատ կորած 10 զոհված, 30 վիրավոր 1000-ից մինչև 2500 զոհված, 5000 վիրավոր |
Վեցօրյա պատերազմ (מלחמת ששת הימים, Միլխե՛մետ Շե՛շետ ՀաՅամի՛մ; Արաբերեն։ النكسة, ան-Նակսահ, «Նահանջ» կամ حرب ۱۹٦۷, Հերբ 1967, «1967-ի պատերազմ»), նաև հայտնի է որպես Հունիսյան պատերազմ, Արաբ-իսրայելյան պատերազմ 1967 կամ Երրորդ արաբ-իսրայելական պատերազմ, որը տեղի է ունեցել 1967 թվականի հունիսի 5-ից 10-ը մի կողմից Իսրայելի, և մյուս կողմից նրա հարևաններ Եգիպտոսի (այդ ժամանակ կոչվում էր Միավորված արաբական հանրապետություն), Հորդանանի և Սիրիայի միջև։
Իսրայելի և իր հարևանների միջև հարաբերությունները մինչև վերջ չկարգավորվեցին 1948 թվականի Արաբ-իսրայելական պատերազմից հետո։ Մինչև 1967 թվականի հունիսը հարաբերությունները դարձան պայթունավտանգ։ Եգիպտոսը զորքեր կուտակեց Իսրայելի սահմանագծին՝ Սինայի թերակղզում, Իսրայելը իրականացրեց մի շարք ավիահարվածներ Եգիպտական ռազմական դիրքերին։ Եգիպտացիների օդային ուժերը հանկարծակիի եկան Իսրայելի գորհներից և շարքից դուրս հանվեցին՝ պատճառելով Իսրայելին փոքրաթիվ կորուստներ, արդյունքում՝ Իսրայելը օդում ստացավ մեծ առավելություն։ Միաժամանակ Իսրայելը անցավ ցամաքային հարձակման Գազայի հատվածում և Սինայում, ինչը նորցի հանկարծակիի բերեց եգիպտական զորքերին։ Մի քանի անհաջողություններից հետո Եգիպտոսի առաջնորդ Գամալ Աբդել Նասերը հրամայեց լքել Սինան։ Իսրայելական զորքերը անընդհատ ճնշում էին նահանջող եգպտացիներին և, պատճառելով ծանր կորուստներ, նվաճեցին Սինան։
Նասերը խնդրեց Սիրիային և Հորդանանին սկսել հարձակվել Իսրայելի վրա՝ չասելով, որ իր օդային ուժերը պարտվել են Իսրայելին։ Իսրայելը հակահարվածի արդյունքում կարողացավ նվաճել Արևելյան Երուսաղեմը,, ինչպես նաև Հորդանան գետի արևմտյան ափը Հորդանանից, բացի այդ կարողացան Սիրայից նվաճել Գոլանի բարձունքները։
Հունիսի 11-ին կնքվեց հրադադար։ Արաբների կորուստները անհամեմատ շատ էին Իսրայելի կորուստներից։ Իսրայելն ուներ հազարից քիչ կորուստներ, իսկ արաբները ունեին շուրջ քսան հազար զոհ։ Իսրայելի հաջողության գրավականներն էին անսպասելիությունը, նախապես լավ պլանավորված գործողությունները և արաբների՝ թույլ հրամանատարական կազմը։ Իսրայելը իր վերահսկողության տակ առավ Գազայի հատվածը, Սինայի թերակղզին, Հորդանան գետի արևմտյան ափը և Գոլանի բարձունքները։ Իսրայելի միջազգային վարկանիշը մեծ աճ ունեցավ։ Այնուամենայնիվ՝ Իսրայելի հաղթանակը վտանգավոր ինքնավստահություն հաղորդեց Իսրայելի բանակին, ինչի արդյունքում արաբները հաջողության հասան 1973 թվականի Յոմ Կիպուրի պատերազմում։ Բացի այդ՝ նվաճված վայրերում մնացին մեծ թվով արաբներ, որոնք ընդվուզմներ կազմակերպեցին հետագայում։
Նախապատերազմական իրավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1956 թվականի Սուեզի ճգնաժամից հետո Եգիպտոսը համաձայնեց Միացյալ ազգերի խաղաղապահ զորքերի տեղակայմանը Սինայում՝ հավատալով, որ 1949 թվականի զինադադարի պայմանագրի բոլոր կողմերը կկատարեն իրենց պարտականությունները[3]։ Հաջորդ տարիներին եղան սահմանային փոքր ընդհարումներ Իսրայելի և նրա հարևան պետությունների զորքերի միջև։ 1966 թվականի նոյեմբերի սկզբին Սիրիան Եգիպտոսի հետ կնքեց կոլեկտիվ պաշտպանության համաձայնագիր[4]։ Քիչ հետո Պաղեստինի լիբերալ կազմակերպության ակտիվությունը ճնշելու համար[5][6], որի հարձակումից սպանվեց երեք իսրայելցի[7], Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվեց Հորդանան գետի արևմտյան ափի աս-Սամու գյուղի վրա[8]։ Հորդանանի զորքերը ստիպեցին Իսրայելի զորքին արագ նահանջել[9]։ Հորդանանի թագավոր Հուսեյնը քննադատեց Եգիպտոսի նախագահ Գամել Աբդել Նասերի օգնություն չտալու և խաղաղապահ զորքերի թիկունքում թաքնվելու համար[10]։
1967 թվականի մայիսին Նասերը սուտ հաշվետվություն ուղարկեց Խորհրդային միությանը, թե Իսրայելի զորքերը կուտակվում են Սիրիայի սահմանին[11]։ Նասերը սկսեց կուտակել իր զորքերը երկու պաշտպանական գծերում[12] մի մասը Սինայի թերակղզում՝ Իսրայելի սահմանին (ինչի արդյունքում մայիսի 19-ին հեռացան խաղաղապահ զորքերը) և մյուս մասը Շարմ էլ-Շեյխում՝ Տիրանի նեղուցը հսկելու համար[13]։ Իսրայելը հիշեցրեց 1957 թվականի հռչակագիրը, որի համաձայն Սինայում զորքերի կուտակումը նշանակում է պատերազմի հայտարարում։ Մայիսի 30-ին Հորդանանը և Եգիպտոսը ստորագրեցին պաշտպանության համաձայնագիր։ Հաջորդ օրը Հորդանանի խնդրանքով Իրաքի բանակը սկսեց զորահավաք և սկսեց զինել Հորդանանի զորքերին[14]։
Բանակներ և սպառազինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսրայելի բանակում հաշվվում էր 264.000 զինվոր, ներառյալ պահեստայինները, չնայած պահեստայիններին հավաքագրելու համար ժամանակ էր հարկավոր[15]։
Հորդանանի զորքերի դեմ Իսրայել կենտրոնացրել էր 40.000 զինվոր և 200 տանկ (ութ բրիգադ)[16]։ Իսրայելի կենտրոնական հրամանատարական զորքերը բաղկացած էին հինգ բրիգադից։ Առաջին երկու բրիգադները տեղակայված էին Երուսաղեմի մոտ և նրանց կոչում էին Երուսաղեմի բրիգադ և Հարել բրիգադ։ Մորդեխեյ Գուրի 55-րդ բրիգադը պետք է գործեր Սինայի ճակատից։ 10-րդ բրիգադը տեղակայված էր հյուսիսում Հորդանան գետի արևմտյան ափին։ Իսրայելի հյուսային մասը բաղկացած էր մեկ դիվիզիայից (երեք բրիգադ) Գեներալ Մայոր Էլադ Պելեդի գլխավորությամբ, որը տեղակայված էր Հորդանան գետի արևմտյան ափի հյուսիսում` Իզրեելյան հովտում։
Պատերազմի նախաշեմին Եգիպտոսը Սինայում տեղակայեց իր 160.000 զորքից 100.000-ին, ներառյալ իր բոլոր յոթ դիվիզիաները, չորս անկախ համազորային բրիգադները և չորդ անկախ զրահապատ բրիգադները։ Նրանցից մոտ մեկ երրորդ մասը Հյուսիսային Եմենի քաղաքացիական պատերազմի վետերան էին, իսկ մյուս մեկ երրորդը պահեստազորայիններ էին։ Զորքերի կազմում կային 950 տանկ և ավելի քան 1.000 կտոր հրետանի[17]։
Սիրիական բանակը հաշվվում էր 75.000 զինվոր, որոնք տեղակայված էին Սիրիայի սահմանի երկայնքով[18]։
Հորդանանի զինված ուժերում կային 11 բրիգադ, ընդհանուր 55.000 զորքով[19], որոնք զինված էին 300 ժամանակակից արևմտյան տանկերով, որոնցից 250-ը ԱՄՆ M48 Patton տեսակի տանկեր էին։ Ինը բրիգադ (45,000 զինվոր, 270 տանկ, 200 կտոր հրետանի) տեղակայված էին Հորդանան գետի արևմտյան ափին, ներառյալ էլիտար զրահապատ 40-րդ բրիգադը, իսկ երկու բրիգադ գտնվում էին Հորդանանի հովտում։ Հորդանանի բանակը այն ժամանակ կոչվում էր Արաբական լեգիոն, որը երկարաժամկետ ծառայության անցած արհեստավարժ բանակ էր՝ լավ զինված և լավ վարժեցված։ Չնայած այս ամենին՝ Իսրայելի հետ նախորդ բախումները ցույց էին տվել, որ Հորդանանի բանակը միշտ կես քայլով զիջում է Իսրայելի բանակին։ Հորդանանի փոքր ռազմաօդային ուժերը ունեին բրիտանական Hawker Hunter տեսակի 24 օդանավ, վեց տրանսպորտային օդանավ և երկու ուղղաթիռ։
100 իրաքյան տանկ և մեկ հետևակայն դիվիզիա կենտրոնացել էր Հորդանանի սահմանին։
Արբական ռազմաօդային ուժերում ծառայում էին Պակիստանի ռազմաօդային ուժերի կամավոր օդաչուներ և որոշ օդանավեր ժամանել էին Լիբիայից, Մարոկկոյից, Ալժիրից, Քուվեյթից և Սաուդյան Արաբիայից։ Պատերազմի հենց առաջին օրը նրանք ծանր կորուստներ ունեցան։
Սպառազինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացառությամբ Հորդանանի, արաբական մյուս երկրների սպառազինությունում հիմնականում խորհրդային զինամթերք էր։ Հորդանանի բանակը զինված էր ամերիկյան զենքով, իսկ ռազմաօդային ուժերը` բրիտանականով։
Եգիպտոսը ուներ արաբական երկների մեջ ամենամեծ և ամենաժամանակակից ռազմաօդային ուժերը` 420 ռազմական ինքնաթիռով[20], բոլորը հիմնականում խորհրդային արտադրության ՄիԳ-21 կործանիչներ էին։ Իսրայելացիների մոտ մեծ մտավախություն էին առաջացնում 30 հատ Տու-16 միջին ռմբակոծիչները, որոնք կարող էին մեծ վնաս հասցնել Իսրայելի ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներին[21]։
Իսրայելի սպառազինությունը հիմնականում արևմտյան արտադրության էր։ Ռազմաօդային ուժերը զինված էին ֆրանսիական օդանավերով, իսկ դրանց վրա կիրառվող ռազմամթերքը բրիտանական և ամերիկյան էին։ Շատ զենքեր, երառյալ Uzi տեսակի ավտոմատները իսրայելական արտադրության էին։
Տեսակ | Արաբական բանակներ | Իսրայելի բանակ |
---|---|---|
ՄԶՄ-ներ | Եգիպտոսը, Սիրիան և Իրաքը օգտագործում էին T-34, Տ-54, Տ-55, ՊՏ-76 և ՍՈՒ-100/152 տանկեր Երկրորդ աշխարհամարտի տարիների վերանորոգված թնդանոթներով։ Հորդանանը օգտագործում էր Մ-47, Մ-48 և Մ-48A1 Պատտոն տանկեր։ Պանցեր IV (օգտագործում էր Սիրիան)[22][23]։ | Մ50 and Մ51-Սուպերշերմաններ, Մ48A3 Պատտոն, Սենտուրիան, AMX-13: Սենտուրիոնը վերազինվել էր բրիտանական 105 մմ L7 թնդանոթով։ Շերմանների վրա նույնպես տեղադրվել էր ավելի մեծ 105 մմ թնդանոթ։ |
Զրահափոխադրիչներ/ՀՄՄ-ներ | BTR-40, BTR-152, BTR-50, BTR-60 ՀՄՄ-ներ | M2, / M3 զրահափոխադրիչներ, Panhard AML |
Հրետանի | M1937 Հաուբից, BM-21, D-30 (2A18) Հաուբից, M1954 դաշտային թնդանոթ, M-52 105 մմ ինքնաշեն Հաուվից (օգտագործում էր Հորդանանը) | M50 ինքնաշեն Հաուբից և 160 մմ ինքնաշեն ականանետ, Հաուբից մոդել 50, AMX 105 մմ ինքնաշեն Հաուբից |
Ռազմաօդային ուժեր | ՄիԳ-21, ՄիԳ-19, ՄիԳ-17, Սու-7B, Տու-16, Իլ-28, Իլ-18, Իլ-14, Ան-12, Hawker Hunter օգտագործում էին Հորդանանը և Իրաքը | Dassault Mirage III, Dassault Super Mystère, Sud Aviation Vautour, Mystere IV, Dassault Ouragan, Fouga Magister նախատեսված հարձակումների համար, Nord 2501IS ռազմական փոխադրիչ օդանավ |
Ուղղաթիռներ | Մի-6, Մի-4 | Super Frelon, Sikorsky S-58 |
ՀՕԶ | Էս-75, ZSU-57-2 | MIM-23 Hawk, Bofors 40 mm |
Հետևակի սպառազինություն | Carl Gustav M/45, Կալաշնիկովի ինքնաձիգ, RPK, RPD, DShK HMG, B-10 և B-11 | Ուզի ինքնաձիգ, FN FAL, FN MAG, Կալաշնիկովի ինքնաձիգ, Բրաումինգ M2, Nord SS.10, RL-83 Blindicide հակատանկային զենք |
Ռազմաճակատներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդային հարձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսրայելի առաջին և ամենաճակատագրական քայլը եղավ անսպասելի հարձակումը Եգիպտոսի ռազմաօդային ուժերի վրա։ Սկզբում Եգիպտոսը և Իսրայելը հայտարարեցին, որ իրենց երկիրը ենթարկվել է հարձակման այլ երկրի կողմից։
Հունիսի 5-ին՝ Իսրայելի ժամանակով ժամը 7:45-ին, քաղաքացիական պաշտպանության ահազանգը Իսրայելի ամբողջ տարածքով ազդարարեց պատերազմի սկզբի մասին։ Իսրայելի ռազմաօդային ուժեսրը սկսեցին Ֆոկուս գործողությունը։ Մոտ 200 օդանավ[24] սկսեցին զանգվածային գրոհը եգիպտական տարածքում[25]։ Եգիպտական պաշտպանական համակարգը շատ թույլ էր և Եգիպտոսը չուներ համապատասխան հակաօդային համակարգ, որպեսզի դիմագրավեր Իսրայելի ռազմաօդային հարձակումներին։ Իսրայելի օդանավերի մեծ մասը գրոհի անցան Միջերկրական ծովի վրայով` թռչելով շատ ցածր, որպեսզի եգիպտական ռադիոլոկացիոն կայանները չնկատեին նրանց։ Մյուս մասը թռավ Կարմիր ծովի վրայով[26]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Իսրայելի Արտաքին Գործերի Նախարարություն
- ↑ Рожденные войной. История ВВС Израиля. Из коллекции Михаила Жирохова.(ռուս.)
- ↑ «FIRST UNITED NATIONS EMERGENCY FORCE (UNEF I) – Background (Full text)». Rauschning, Wiesbrock & Lailach 1997, p. 30; Sachar 2007, pp. 504, 507–8.
- ↑ Some sources date the agreement to November 4, others to November 7. Most sources simply say "November". Gawrych (2000) p. 5
- ↑ Schiff, Zeev, History of the Israeli Army, Straight Arrow Books (1974) p. 145
- ↑ Churchill & Churchill, The Six Day War, Houghton Mifflin Company (1967) p. 21
- ↑ Pollack, Kenneth, Arabs at War: Military Effectiveness 1948–1991, University of Nebraska Press (2002), p.290
- ↑ Segev, 2007, pp.149–152.
- ↑ Hart, 1989 p. 226
- ↑ Oren 2002/2003, p. 312; Burrowes & Douglas 1972, pp. 224–25
- ↑ Herzog 1982, p. 148
- ↑ John Quigley, The Six-Day War and Israeli Self-Defense: Questioning the Legal Basis for Preventive War, Cambridge University Press, 2013, p.32.
- ↑ Shlaim (2007) pg 238
- ↑ Churchill pgs 52 and 77
- ↑ Stone 2004, p. 217.
- ↑ Pollack 2004, p. 294
- ↑ Pollack 2004, p. 59
- ↑ Ehteshami and Hinnebusch 1997, p. 76.
- ↑ Mutawi 2002, p. 42.
- ↑ Oren, 176; Benny Morris, Righteous Victims, 318.
- ↑ Pollack 2004, p. 58.
- ↑ de Mazarrasa, Javier (1994) (in Spanish). Blindados en España 2ª Parte: La Dificil Postguerra 1939–1960. Valladolid, Spain: Quiron Ediciones. p. 50. ISBN 84-87314-10-4
- ↑ Perrett, Bryan (1999). Panzerkampfwagen IV medium tank: 1936–1945. Oxford, United Kingdom: Osprey. p. 44. ISBN 978-1-85532-843-3
- ↑ Oren 2002, p. 172
- ↑ Bowen 2003, p. 99 (author interview with Moredechai Hod, May 7, 2002).
- ↑ Oren 2002, electronic edition, Section "The War: Day One, June 5".
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեցօրյա պատերազմ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 418)։ |