Jump to content

BNP Paribas

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
BNP Paribas
Изображение логотипа
Տեսակկազմակերպություն
Հիմնադրված է1848[1]
ՎայրՓարիզ, Ֆրանսիա
Երկիր Ֆրանսիա[2]
ՏնօրենJean-Laurent Bonnafé?
ԱրդյունաբերությունQ112165989?[3]
Հասույթ45,9 մլրդ € (2023)[4]
Աշխատողների թիվ192 000 մարդ (2016)
Դուստր ընկերություններBNP Paribas Investment Partners, Hello bank!?, BNP Paribas Fortis?, Italian National Labor Bank?, BNP Paribas Factor?, BNP PARIBAS PERSONAL FINANCE?, Cardif?, BNP Paribas Real Estate?, Cetelem? և Arval BNP Paribas Group?
Կայքbnpparibas.fr(ֆր.)
Մասնակից էNet-Zero Banking Alliance?[2]
ԲորսաBNP[5] և LSE: 0HB5[6]
 BNP Paribas Վիքիպահեստում

BNP Paribas (արտասանվում է Բե-Էն-Պե Պարիբա), ֆրանսիական ֆինանսական կոնգլոմերատ, Crédit Agricole-ի, Société Générale-ի և Groupe BPCE-ի հետ մեկտեղ կազմում է այդ երկրի բանկային շուկայի «մեծ քառյակը»[7]։ 2018 թվականին իր ունեցած ակտիվների ծավալով աշխարհի խոշորագույն բանկերի շարքում զբաղեցրել է իններորդ տեղը[8]։ 2010 թվականին Global Finance ամսագրի հրատարակած աշխարհի 50 ամենահուսալի բանկերի ցանկում գրավել է 18-րդ տեղը[9]։ 2011 թվականից ներառված է համաշխարհային մասշտաբով համակարգային նշանակություն ունեցող բանկերի շարքում[10]։ Համարվում է Եվրոպայի խոշորագույն և աշխարհի յոթերորդ բանկը[11]։ Կազմավորվել է 2000 թվականին Փարիզի ազգային բանկի (BNP) և Paribas բանկի միաձուլման արդյունքում։ Գրանցված է Euronext Paris բորսայի առաջին շուկայում ու Euro Stoxx 50 բորսային շուկայի ինդեքսում[12], ինչպես նաև ֆրանսիական CAC 40 index ինդեքսում։

BNP Paribas-ը ինչպես հատավճարային, այնպես էլ ներդրումային ծառայություններ է մատուցում 30 միլիոնից ավելի հաճախորդների Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում ու Լյուքսեմբուրգում։ Նրա դուստր ընկերությունները գործում են նաև Լեհաստանում, Ուկրաինայում, Թուրքիայում, Հյուսիսային Աֆրիկայում։ Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում էլ հանդես է գալիս Bank of the West բրենդով։

BNP Paribas-ը ֆրանսիական խոշորագույն բանկային խումբն է, ինչպես նաև խոշորագույն բանկը եվրոգոտում։ 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամից հետո մտել էր աշխարհի խոշորագույն բանկերի հնգյակի մեջ[13]։ Չնայած 2014 թվականին իրավա-ֆինանսական որոշ բարդությունների, դժվարությունների մեջ է ընկել՝ ներառյալ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները խախտելու պատճառով խոշոր տուգանքով պատժվելը, այդուհանդերձ շարունակում է մնալ աշխարհի խոշորագույն բանկերի տասնյակում[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  2. 2,0 2,1 https://www.unepfi.org/net-zero-banking/members/
  3. SIRENE (ֆր.)
  4. https://invest.bnpparibas/document/4t23-efna — 2024.
  5. https://live.euronext.com/en/product/equities/FR0000131104-XPAR
  6. https://www.londonstockexchange.com/market-stock/0HB5/bnp-paribas-sa/overview
  7. «The world's 100 largest banks, 2021». S&P Global Market Intelligence. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  8. «Leading world banks by assets | Statistics». Statista. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  9. Рейтинг «безнадежный». Российские банки не вошли в топ-50 самых надежных банков мира
  10. «2018 list of global systemically important banks (G-SIBs)» (PDF; 176 kB) (անգլերեն). Secretariat to the Financial Stability Board Bank for International Settlements. 2018 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 13-ին.
  11. «The world's 100 largest banks, 2021». S&P Global Market Intelligence. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  12. «Constituents». boerse-frankfurt.de. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
  13. «How BNP Paribas Became One of the World's Biggest Banks – SBNN». SBNN (բրիտանական անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  14. «These are the 23 biggest global banks – all with more than $1 trillion of assets». Business Insider France (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «BNP Paribas» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy