Jump to content

Lifan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Lifan
Изображение логотипа
Տեսակմոտոցիկլետների արտադրող և հանրային ընկերություն
Հիմնադրված է1992
ՀիմնադիրYin Mingshan?
ՎայրՉունցին, Չինաստան
Երկիր Չինաստան
ՏնօրենԻն Մինշեն
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն
ԱրտադրանքLifan X60, Lifan 320, Lifan 520
Աշխատողների թիվ13 653 մարդ (2010)[1]
Դուստր ընկերություններLifan Motors?, Livan Automotive? և Lifan Motorcycle?
Կայքlifan.com
Բորսա601777
 Lifan vehicles Վիքիպահեստում

Lifan (չինարեն՝ 力帆 «Սլանալ բոլոր առագաստներով»)՝ խոշոր չինական մասնավոր ընկերություն, որը մասնագիտացած է մարդատար ավտոմեքենաների արտադրության մեջ։

Շտաբ-գրասենյակը գտնվում է Չունցին քաղաքում։ Ընկերությունը հովանավորում է Չունցին Լիֆան ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս Չինաստանի Սուպերգավաթում։

Ի սկզբանե ընկերությունը կոչվում էր "Chongqing Hongda Auto Fittings Research Centre"-ը, հիմնադրվել է Ին Մինշենի (չինարեն՝ Yin Mingshan) կողմից 1992 թվականին։ Այն ի սկզբանե մասնագիտանում էր մոտոցիկլների վերանորոգման մեջ։ Lifan-ը արդեն դարձել էր մոտոցիկլ արտադրող մեծագույն ընկերություն, երբ նրանք սկսել են թողարկել ավտոբուսներ 2003 թվականին։

Դառնալով վերջին տասնմեկ տարիների ընթացքում մեծությամբ հինգերորդ ընկերությունը, 1997 թվականին ընկերությունը վերանվանվեց «Lifan Industry Group»:

2005 թվականին ընկերությունը սկսել է թողարկել ավտոմեքենաներ։ Առաջին թողարկումները եղել են մինիվեն LF6361-ը և պիկապ 1010-ը։ 2005 թվականի դեկտեմբերին մեկնարկել է Lifan 520/520i-ի արտադրությունը բրազիլիական Tritec շարժիչով։ Ներկայումս Lifan-ի մոդելային շարքը բաղկացած է փոքրածավալ 320-ից, կոմպակտ սեդանի և խետչբեկ 520/520i-ից, փոքր սեդան 620-ից և կոմպակտ քրոսովեր X60-ից։

  • Ավտոմեքենաներ՝ Lifan 320 (անունը — Lifan Smily), Lifan 520 (Lifan Breez), Lifan 530 (Lifan Celliya), Lifan 620/630/650 (Lifan Solano/Солано NEW/Solano II), Lifan 720 (Lifan Cebrium), Lifan X50, Lifan X60
  • Բեռնատարեր
  • Մոտոցիկլտներ
  • Շարժիչներ

2010 թվականի մարտին «Դերվեյս» ավտոգործարանում գործարկվել է Lifan ավտոմեքենաների արտադրությունը[2]։ 2014 թվականին ձեռնարկությունում արտադրվել է այս բրենդի 24,8 հազար ավտոմեքենա։ 2015 թվականին կտրուկ անկման պատճառով հայտարարվել է վաճառքների կրճատման մասին 40-60 %-ով, մինչև 10-15 հազար միավոր, և 2015 թվականին նախատեսված Lifan 820-ի արդադրության հետաձգման մասին։ 2015 թվականի առաջին կիսամյակում «Դերվեյսում» թողարկվել է ընդամենը 5 հազար մեքենաներ[3]։

2015 թվականի հուլիսի 16-ին Լիպեցկում Lifan-ը նախատեսում էր սկսել սեփական ավտոգործարանի շինարարությունը, որը նախատեսվում էր գործարկել 2017 թվականի ամռանը սակայն ինչ-ինչ պայմաններով այն կասեցվեց։ Նոր գործարանը նախատեսվում է բացվել ապրիլին Ստավրոպոլում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.archive.org/web/20111028200458/http://www.lifanmotors.net/abouts.html
  2. «Завод «Дервейс» начал выпуск китайских автомобилей «Lifan»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  3. 3,0 3,1 Яна Циноева. Derways не успел за партнерами // Коммерсантъ, № 119 (5629), 08 июля 2015

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy