Jump to content

The Everly Brothers

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Everly Brothers
ԺանրերՔանթրի և ռոքաբիլի
Գործունեություն1957
ԼեյբլԱրիստայի Գրառումները, Warner Bros. Records, Apex? և Տատյանա Բրուխունովա
Պարգևներ
Կայքeverlybrothers.net
 The Everly Brothers Վիքիպահեստում

The Everly Brothers, Դոն և Ֆիլ Էվերլի եղբայրների ամերիկյան ռոք դուետ, որն առաջին անգամ հանդես է եկել 1956 թվականին և մեծ հաջողություն ունեցել 1950-ականների վերջին և 1960-ականների սկզբին[1][2]։

«The Everly Brothers»-ի 26 սինգլները ներառվել են «Billboard Top 40»-ում, որոնցից երեքը բարձրացել են ցուցակի առաջին հորիզոնական[3]։ 1986 թվականին նրանք առաջին տասը կատարողների թվում էին, որոնք ընդգրկվել են ռոքնռոլի փառքի սրահում։ Նիլ Յանգն իր խոսքում նշել է, որ բոլոր այն խմբերը, որոնց ինքը երբևէ մասնակցել է «... փորձել են կրկնօրինակել Էվերլի եղբայրների վոկալային ներդաշնակությունը և ամեն անգամ ձախողվել են»[4]։

1997 թվականին դուետը պատվավոր «Grammy Lifetime Achievement Award» մրցանակ է ստացել։ 2004 թվականին Rolling Stone-ը նրանց դասել է 33-րդ տեղը «Բոլոր ժամանակների 50 լավագույն արտիստներ» ցուցակում։

Դոն Էվերլի (լրիվ անունը՝ Իսահակ Դոնալդ Էվերլի), (փետրվարի 1, 1937, Բրաունի, Մյուլենբերգ շրջան, Կենտուկի - օգոստոսի 21, 2021)։ Նրա եղբայրը՝ Ֆիլիպ (Ֆիլ) Էվերլի (հունվարի 19, 1939, Չիկագո - հունվարի 3, 2014)։

Եղբայրներին վաղ տարիքից դասավանդել էր նրանց հայրը, և նրանք դարձել են պրոֆեսիոնալներ։ Այք Էվերլին, որը հմուտ կիթառահար էր և 1945 թվականից վարել է Այովա նահանգի «KMA» ռադիոհաղորդումը կնոջ՝ Մարգարետի և երկու փոքր որդիների հետ։ Եղբայրներին ներկայացրել էին որպես Փոքր Դոնի (անգլ.՝ Little Donnie) և Փոքրիկ Ֆիլ (անգլ.՝ Baby Boy Phil)։ 1950 թվականին շոուն անվանվել է «The Everly Family Show»: 1952 թվականի ամռանը Էվերլիները տեղափոխվել են Էվանսվիլ, Ինդիանա, որտեղ նրանց առաջարկել են աշխատանք «WIKY» ռադիոկայանում[5]։

Առաջին սինգլը՝ «Keep A' Lovin' Me»-ն (ձայնագրվել է 1956 թվականին Չեթ Աթկինսի աջակցությամբ), հաջողություն չի ունեցել, բայց երկրորդը՝ «Bye Bye Love» (գրված ամուսնական դուետ Բուդլոյի և Ֆելիս Բրայանտի կողմից), հասել է 2-րդ հորիզոնական ԱՄՆ-ում, դարձել համաշխարհային բեսթսելլեր և «Cadence Records»-ի առաջին մեծ հիթը։ Սերտորեն համագործակցելով Բրայանտների հետ՝ «The Everly Brothers»-ը շարունակել է իր հաջողությունը մի շարք հիթերով, որոնցից առավել հայտնի են «Wake Up Little Susie»-ն, «All I Have to Do Is Dream»-ը և «Bird Dog»[4]։

1960 թվականին «The Everly Brothers»-ը խոշոր պայմանագիր է կնքել «Warner Bros. Records»-ի հետ։ Նոր լեյբլով թողարկված նրանց առաջին սինգլը՝ «Cathy's Clown»-ը բարձրացել է «Billboard Hot 100»-ի առաջին հորիզոնական։ Անգլիայում այն կատալոգի WB1 համարն էր. սա «Warner Brothers»-ի առաջին թողարկումն էր Մեծ Բրիտանիայում։ Դրան հաջորդել են «When Will I Be Loved» (1960 թվական), «Walk Right Back» (1961 թվական), «Crying in the Raink» (1962 թվական), «That’s Old Fashioned» երգերը։ 1963 թվականին Էվերլի եղբայրները հեռացել են ծառայելու նավատորմում։ Մեկ տարի անց «The Beatles»-ը ներխուժել է Ամերիկա և ընդմիշտ փոխել երաժշտության պատմության ընթացքը։

Ծառայության ավարտին Էվերլի եղբայրները կրկին բեմ են բարձրացել, բայց, չնայած վերադարձին նախորդող հավաքածուների հաջողությանը ( «Golden Hits», «The Very Best Of The Everly Brothers» և «15 Everly Hits»), նրանք չկարողացան ամերիկյան չարթերի բարձր հորիզանականներ վերադառնալ։ Մինչդեռ մասնագետները կարծում են, որ 60-ականների կեսերին դուետը հասել է ստեղծագործական գագաթնակետին (որպես օրինակ բերվել է երկու երգ՝ «The Price of Love»-ը և «Love Is Strange»-ը)։ Այս տարիների ընթացքում «The Everly Brothers»-ը մեծ հեղինակություն ձեռք է բերել Անգլիայում, ինչի մասին է վկայում այն փաստը, որ նրանք ձայնագրել են «Two Yanks» ալբոմը Անգլիայում «The Hollies»-ի և (ապագայում) Լեդ Զեփելինի երաժիշտների օգնությամբ։ Երաժշտական քննադատությունը ամենաբարձր գնահատականը տվել է և «Roots» ալբոմին։

Դուետը բաժանվել է 1973 թվականին հիշարժան դեպքից հետո, երբ «Knotts Berry Farm»-ում համերգի ժամանակ Ֆիլը ջարդել է իր կիթառը և լքել բեմը՝ Դոնին թողնելով ավարտելու համերգը։ «Էվերլի եղբայրները մահացել են տասը տարի առաջ»,- այս խոսքերով վերջինս հրաժեշտ է տվել հանրությանը։ Տասը տարի անց եղբայրները նորից հանդիպել են[6] և թողարկել պրոդյուսեր Դեյվ Էդմունդսի կողմից ձայնագրված ստուդիական ալբոմը։ «On the Wings of a Nightingale»-ը, որը հատուկ եղբայրների համար գրել է Փոլ ՄաքՔարթնին, դուետը վերադարձել է անգլիական և ամերիկյան չարթեր։ Նրանց վերջին հայտնվելն այնտեղ կապված է «Born Yesterday»-ի (1986 թվականի) հետ։

Ֆիլ Էվերլին որոշ ժամանակ հաջողակ մենակատար էր։ «Phil Everly» ալբոմը նրան օգնել են ձայնագրել այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Մարկ Նոպֆլերը, Թերի Ուիլյամսը և Փիթեր Ուինգֆիլդը։ Քլիֆ Ռիչարդի հետ դուետը՝ «She Means Nothing To Me»-ը (#41 Մեծ Բրիտանիա) և «All I Have to Do Is Dream»-ի (#14) նոր տարբերակը դարձել են Մեծ Բրիտանիայի հիթեր։ 2001 թվականին «The Everly Brothers»-ը ընդգրկվել է Քանթրի երաժշտության փառքի սրահում, իսկ երեք տարի անց՝ Վոկալային խմբերի փառքի սրահում։

2014 թվականի հունվարի 3-ին՝ 74 տարեկան հասակում, դուետի անդամ Ֆիլ Էվերլին մահացել է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունից[7]։

2021 թվականի օգոստոսի 21-ին` 83 տարեկան հասակում, մահացել է դուետի մասնակից Դոն Էվերլին[8]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Everly Brothers (1958)
  • Songs Our Daddy Taught Us (1959)
  • The Everly Brothers' Best (1959)
  • It’s Everly Time (1960)
  • Rockin' With (Mini EP) (1960)
  • The Fabulous Style of The Everly Brothers (1960)
  • A Date with The Everly Brothers (1961)
  • Both Sides of an Evening (1961)
  • Souvenir Sampler (1961)
  • Christmas with The Everly Brothers (1962)
  • Instant Party! (1962)
  • The Everly Brothers' Golden Hits (Warner 1471—1962)
  • Folk Songs of The Everly Brothers (1962 Cadence)
  • Great Country Hits (1963 WB)
  • 15 Everly Hits (1963 Cadence)
  • Very Best of the Everly Brothers (Warner 1554—1964)
  • Rock N' Soul (1965)
  • Gone, Gone, Gone (1965)
  • Beat N' Soul (1965)
  • In Our Image (1966)
  • Two Yanks in England (1966)
  • The Hit Sound of The Everly Brothers (1967)
  • The Everly Brothers Sing (1967)
  • Roots (1968)
  • Wake up Little Susie (Harmony) (1969)
  • Chained to a Memory (1970)
  • Everly Brothers Show (1970)
  • Stories We Could Tell (1972)
  • Don’t Worry Baby (1973)
  • Pass the Chicken and Listen (1973)
  • Everlys (1975)
  • New Albu (1977)
  • Living Legends (1977)
  • Greatest Hits Vol. III (1977)
  • The Everly Brothers (Profile) (1981)
  • EB 84 (1984)
  • Home Again (1985)
  • All They Had to Do Was Dream (1985)
  • Born Yesterday (1986)
  • The Everly Brothers (Bella Musica) (1988)
  • Some Hearts (1989)
  • Heartaches and Harmonies (1994)
  • Too Good to Be True (2005)
  • Give Me A Future (2005)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. MacDonald, Ian Revolution in the Head: The Beatles' Records and the Sixties. — Random House, 1997. — ISBN 0-7126-6697-4 p.293.
  2. Granata, Charles L. I Just Wasn't Made for These Times: Brian Wilson and the Making of Pet Sounds. — MQ Publications, 2003. — ISBN 1-903318-57-2 pp. 35-36.
  3. «The Everly Brothers Billboard Hot 100». www.allmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
  4. 4,0 4,1 Richie Unterberger. «The Everly Brothers biography». www.allmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
  5. «The Everly Brothers». www.classicbands.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 18-ին.
  6. «The Everly Brothers — Music Biography, Credits and Discography : AllMusic». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
  7. «BBC News — US musician Phil Everly dies aged 74». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
  8. «R.I.P. Rock Legend Don Everly 19 January 1939 to 21 August 2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy