Jump to content

լյարդ

Վիքիբառարան-ից

Հայերեն

«լյարդ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝ լեարդ

վանկեր՝ լյարդ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ թերևս *leprt- հիմքից՝ *iek-urt- «լյարդ» (հին հնդկերեն yákrt, հունարեն ήπαρ, -ατος, լատիներեն jecur) և *leip- «ճարպ քսել», *liper- «ճարպոտ, գեր, լյարդ» (հունարեն λιπαρός, հին վերին գերմաներեն libera «ճարպոտ» (լյարդի անվան մակդիր), հին իսլանդերեն lifr «լյարդ») հիմքերի բաղարկմամբ։
լատ․ hepar, հուն․ liver

Գոյական

  1. (կզմխս․) մարդու և կենդանիների մարմնի ամենամեծ գեղձը, որ արտադրում է լեղի և կատարում նյութափոխանակության համար մի շարք կարևոր գործառություններ, գտնվում է աջ կողաշրջանում ստոծանու տակ ◆ Աղավնիի սիրտ ուտենք… որ ունենանք վագրի լյարդ: (Դանիել Վարուժան), ◆ Որովայնի խոռոչում ստոծանու տակ ընկած են լյարդը, ստամոքսը և փայծաղը։ , ◆ Աղավնիի սիրտ ուտենք… որ ունենանք վագրի լյարդ։ (Դանիել Վարուժան)
  2. (խոհր․) պատրաստում են եփած, տապակած, խորոված կերակուրներ, մսատրորվածքներ, պահածոներ, խյուսեր, նաև երշիկեղենի արտադրությունում
  3. (ֆզլգ․) կարևորագույն կենտ ներքին օրգան, որը կատարում է բազմազան ֆիզիոլոգիական գործառույթներ։ Վնասազերծում է օտարածին նյութերը, թույները՝ դրանք վերածելով անվնաս, պակաս թունավոր, օրգանիզմից հեշտությամբ դուրս բերվող նյութերի։ Վնասազերծում և օրգանիզմից հեռացնում է հորմոնների, միջնորդանյութերի, վիտամինների ավելցուկները, ինչպես նաև նյութափոխանակության (օրինակ՝ ամոնիակի, ֆենոլի, էթանոլի, ացետոնի, կետոնաթթուների փոխանակման) միջանկյալ և վերջնական թունավոր արգասիքները
  4. (կենսք․) մարդու և կենդանիների մարսողության, նյութափոխանակության, ֆերմենտային, պաշտպանական, արտաթորության և այլ պրոցեներին ակտիվ մասնակցող խոշոր գեղձային օրգան

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. սևուց (գվռ․)

Արտահայտություններ

[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սիլվա Ամիրյան, Արտաշես Մարտիրոսյան, Ֆիզիոլոգիական տերմինների հայերեն-անգլերեն-ռուսերեն բառարան-տեղեկատու (ԵՊՀ հրատարակչություն), Երևան, 2013 — 704 էջ, ISBN 978-5-8084-1819-6։
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
  • Ա․Ա․ Սիմոնյան, Ա․Ա․ Գալոյան, Ռուսերեն-հայերեն կենսաքիմիական բացատրական բառարան, Երևան, «ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն», 1997 — 428 էջ։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Լյարդ:
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy