մեռնել
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [mɛrˈnɛl]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ մեռ•նել
Ստուգաբանություն
[խմբագրել]Բայ
- ապրելուց դադարել, մահանալ
- նույնը՝ բույսերի մասին, չորանալ
- սպանվել
- այլևս գոյություն չունենալ, վերանալ ◆ Բայց իմ հայրենիք, դու պիտի չմեռնես: Հովհաննես Հովհաննիսյան
- հանգչել, մարել ◆ Ճրագ մը մանկան պես կմեռնի:
- մայր մտնել ◆ Քույր իմ, այն մեռնող արևն Էր ժպտաց։ Եղիշե Չարենց
- (փխբ․) աստիճանաբար թուլանալ, նվազել ◆ Սովի շառաչը հետզհետե մեռնում էր։ (Ակսել Բակունց)
- (փխբ․) դադարել ◆ Ելնում է լուսինը դագաղից ու մեռնում է քամին։ Եղիշե Չարենց
- (փխբ․) վերջանալ, ավարտվել ◆ Ձյունը լալիս է, ձմեռն է մեռնում: Հովհաննես Շիրազ
- (փխբ․) որևէ բուռն զգացումով լցված՝ համակված լինել ◆ Քալին չէր սիրում ինձ, այնուամենայնիվ ես մեռնում էի նրա համար։ (Նար-Դոս)
- (փխբ․) տենչալ, սաստիկ փափագել ◆ Մեռնում են պարելու համար։ (Մուրացան)
- (փխբ․) անզգա՝ անտարբեր դառնալ մի բանի նկատմամբ ◆ Աշխենի սիրտը գուցե մեռել էր արդեն, գուցե իսպառ կորցրել Էր գգալու ընդունակությունը։ (Նար-Դոս)
- (փխբ․) չքանալ, վերանալ ◆ Թող դարդս մեռնի՝ գետնի տակ անհետ։ Հովհաննես Հովհաննիսյան
- (փխբ․) կանգ առնել, լճացման մատնվել, քնել ◆ Պետը լավ մարդ է, գուցե թե գործը մեռնի Այստեղ գործ չկա, որ մեռնի կամ չմեռնի: (Հակոբ Մանանդյան)
Հոմանիշներ
[խմբագրել]- մահանալ, անշնչանալ, անէանալ. վախճանվել, սպանվել, գնդակահարվել, դիանալ, դիակնւանալ, (փխբ․) հեռանալ, ննջել, հանգել, հանգչել, հանգստանալ, վերջանալ, հրաժարվել, գնալ, անցնել (աշխարհից), (հնց.) դիակնել, ի տեր հանգել, շաղվանալ, շաղղանալ, փոխադարձել, փոխանորդել, կատարվել, տապաստ անկանել, սատկել (անարգ.), շունչը փչել, շունչն ավանդել, կնքել մահկանացուն, հոգին ավանդել, հոգին փչել, հոգին տալ, հոգին պարզել, կյանքի թելը կտրվել, կյանքը կարճել, կւանքը բաշխել, կյանքը խավարել, աստղը խավարել, մոխիր դառնալ, ձեռքից գնալ, ինքնասպանությամբ) կյանքին վերջ դնել, կյանքին վերջ տալ, կյանքը վերջացնել, ինքնասպան լինել, ինքնասպանություն գործել, աչքերը (աչքը) խփել, աչքերը (աչքը) փակել, արևը բաշխել (մեկին), արևը խավարել, արևը մարել, արևը սևանալ, արևը կծկել, արևը տալ, արևը քաշվել, արևը հանգչել, արևից ընկնել, երկար ապ. րել պատվիրել, աստղն ընկնել, սև կապել, կծիկը կծկել, սև աշխարհ գնալ, աշխարհին մնաս բարով ասել, կյանքի հետ հաշիվները փակել, կյանքին մնաս բարով ասել, կւանքը սաղ, կյանքը վեր դնել, գլուխը գետին դնել, գլուխը վայր դնել, գլուխը ցած դնել, գլուխը թողնել (մարտի ժամանակ), անկենդան լինել, կյանքն ուրիշին տալ, գերեզման գնալ, գերեզման մտնել, գերեզման իջնել, շիրիմ գրկել, դագաղ դրվել, նաշ դրվել, (գռհկ․) ոտները պարզել, ոտները տնկել, ոտները ձգել, ոտները երկարացնել, ոտները մեկնել, ոտները չռել. գրողի ծոցը գնալ, շանսատակ լինել (անարգ.), աշխարհը փոխել, աշխարհի հետ հաշիվը փակնլ, մյուս աշխարհը գնալ
Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն բայեր
- Քաղվածք/Հովհաննես Հովհաննիսյան
- Քաղվածք/Եղիշե Չարենց
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Ակսել Բակունց
- Քաղվածք/Հովհաննես Շիրազ
- Քաղվածք/Նար-Դոս
- Քաղվածք/Մուրացան
- Քաղվածք/Հակոբ Մանանդյան
- Հայերեն բառեր գռեհկաբանական իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից