Jump to content

տեսակ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ տեսակ

վանկեր՝ տե•սակ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. մեկ դասի մեջ մտնող առարկաների՝ երևույթների՝ միավորների ևն որևէ ընդհանուր հատկանիշով (ձև, հատկություն, կազմություն և այլն) բնորոշվող կարգ՝ խումբ՝ տիպ ◆ Զորքի տեսակներ: Բառերի տեսակներն ըստ կազմության։
  2. պատրաստման ձևով՝ հատկությամբ՝ բաղադրությամբ տարբեր կերակրատեսակներից յուրաքանչյուրը, կերակրատեսակ
  3. իրենց որակով տարբեր ապրանքների՝ մթերքների կարգ, տարատեսակ ◆ Առաջին տեսակи ալյուր։
  4. բնագավառ, կարգ ◆ Աշխատանքի և զբաղմունքի տեսակ:
  5. միանման հատկություններով բնորոշվող մարդկանց կարգ ◆ Էս տեսակ թագավորներին մորթել պետք է։
  6. (տրամ․) ավելի բարձր՝ սեռի հասկացության մեջ մտնող ստորադաս ընդհանուր հասկացություն
  7. միանման հատկանիշներով օժտված բույսերի կամ կենդանիների առանձնյակների խումբ, կենդանաբանական կամ բուսաբանական դասակարգման մեջ սեռի կամ ցեղի ստորաբաժանում
  8. (երկրբ․) կենսաբանական այն անհատների համախմբում, որոնք միմյանց մոտ են կազմությամբ և ծագել են ընդհանուր տեսակային նախահորից՝ տվյալ կենսաշխարհագրական մարզի սահմաներում՝ արտաքին միջավայրի ազդեցությամբ և բնական ընտրության հետևանքով
  9. (բսբ․) բույսերի դասակարգման հիմնական միավոր
  10. (գյուղտնտ․) (անտառ․) կենդանի օրգանիզմների համակարգում հիմնական կառուցվածքային միավոր, որը ներկայանում է որպես էվոլյուցիոն զարգացման որակական փուլ

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. կարգ, խումբ, տիպ, ազգ (հնց․)
  2. կերակրատեսակ
  3. տարատեսակ
  4. բնագավառ, կարգ
  5. սորտ
  6. ցեղ, սեռ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. այս (այդ, այն) տեսակ - այսպիսի (այդպիսի, այնպիսի) սրա (դրա, նրա) նման
  2. մի տեսակ
    1. անորոշ, ինչ-որ կերպով՝ ձևով՝ եղանակով
    2. յուրատեսակ
    3. նույն ձևով, միևնույն ձևով, միանման, միատեսակ
  3. տեսակ մը (արևմտհ․) - նույնն է՝ մի տեսակ
  4. իր տեսակի - յուրահատուկ, առանձնահատուկ

Հայերեն

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բացատրություն

  1. (լեզվբ․) այս կարգի տակ Թրակացու քերականության հայերեն թարգմանության և գրաբարի հետագա շրջանի մի շարք քերականությունների մեջ բառերը քննվում են ըստ կազմության և այդ հիմունքով բաժանվում երկու խմբի՝ նախագաղափար կամ նախատիպ և ածանցական

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. կարգ

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Հարությունյան Լ․ Վ․, Թանգամյան Տ․Վ, Զավարյան Է․ Լ․ և ուրիշներ, Բուսաբանական տերմինների ռուս-հայերեն բացատրական բառարան, Երևան, ««Հայբուսակ»», 2002 — 272 էջ։
  • Հողմիկ Սարգսյան, Ռուզաննա Սարգսյան, Երկրաբանական տերմինների եռալեզու հանրագիտական բառարան, Երևան, «Զանգակ», 2014 — 672 էջ։
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy