Content-Length: 394422 | pFad | http://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%A1%D5%B4%D5%A2%D5%AB%D5%A1

Գամբիա - Վիքիպեդիա Jump to content

Գամբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գամբիա
Գամբիայի դրոշ Զինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն և երկիր
Ներառում էՑածր գետ, Կենտրոնական գետ, Հյուսիսային ափ, Վերին գետ, Արևմտյան ափ և Մեծ Բանժուլի Շրջան
Պետական լեզուանգլերեն[1]
ՄայրաքաղաքԲանջուլ
Պետական կարգիսլամական հանրապետություն
Օրենսդիր մարմինԳամբիայի խորհրդարան
Երկրի ղեկավարԱդամ Բերրոու[2]
Կառավարության ղեկավարԱդամ Բերրոու[2]
Ազգաբնակչություն 1 878 999 (2013)
Խտություն166,7 մարդ/կմ²
Կրոնիսլամ՝ 90%
քրիստոնեություն՝ 9%
ՀիմնԳիմն Գամբի
ԿարգախոսProgress, Peace, Prosperity, Прогрес, мир, просперитет, The smiling coast of Africa և Cynnydd, Heddwch, Ffyniant
Հիմնադրված է1965 թ.
ԱրժույթԳամբյան դալասի
Կենտրոնական բանկԳամբիայի կենտրոնական բանկ
Ժամային գոտիUTC+0 և Աֆրիկա/Բանջուլ[3]
Հեռախոսային կոդ+220
Ինտերնետ-դոմեն.gm
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,5[4]

Գամբիա (անգլերեն՝ The Gambia), պետություն արևմտյան Աֆրիկայում։ Աֆրիկայի մայրցամաքային մասի ամենափոքր պետությունն է։ Հյուսիսում, հարավում ու արևելքում սահմանակցում է Սենեգալի հետ, արևմուտքում մի փոքր տարածքում նրա ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ 1965 թվականի փետրվարի 18-ին Գամբիան անկախացել է Բրիտանական կայսրությունից և ընդգրկվել Ազգերի Համագործակցության մեջ՝ նրա կազմում մնալով մինչ 2013 թվականի հոկտեմբերի 2-ը։ Գամբիայի մայրաքաղաքը Բանջուլն է, խոշորագույն քաղաքը՝ Սերեկունդան։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելքից, հյուսիսից և հարավից սահմանակից է Սենեգալին։ Արևմուտքից ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Տարածությունը 11,3 հազար կմ քառակուսի է։ Տերիտորիան տափարակ ցածրադիր հարթավայր է (բարձրությունը մինչև 100 մ), որ ձգվում է Գամբիա գետի զույգ ափերի երկայնքով։ Մայրաքաղաքը՝ Բանջուլ[5]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագրարային երկիր է։ Արտահանման համար մշակում են գետնանուշ, իսկ ներքին սպառման համար՝ բրինձ, կորեկ, սորգո, եգիպտացորեն, հացարմատ և այլն։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, ձկնորսությամբ և փայտամթերում։ Կան սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Զարգացած է արհեստագործությունը[5]։ |փողը =դալասի |փողը1 = բուտուов |Աճը = Կաղապար:Աճը 5,4% (2018)[6] |ՀՆԱ-ն = $761 մլն[6]

Գյուղատնտեսությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսությունը Գամբիայի տնտեսության գլխավոր ճյուղն է։ Գլխավոր արտահանվող ապրանքը գետնանուշն է, ներքին օգտագործման համար արտադրվում է բրինձ, եգիպտացորեն։ Զարգացած է ձկնորսությունը ինչպես ծովային, այնպես էլ գետային։ Գյուղատնտեսությամբ զբաղվում է աշխատուժի 75%-ը։ Գետնանուշի արտադրությունը կազմում է ՀՆԱ -ի 5.3%-ը, ուրիշ ապրանքները՝ 8.3%, տնային հոտերը՝ 4.4%, ձկնորսությունը՝ 1.8%-, իսկ անտառագործությունը՝ 0.8%:

Արդյունաբերությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին արդյունաբերությունը տվել է ՀՆԱ-ի 13%-ը։ Արդյունաբերության հիմնական ճյուղը մթերայինն է։ Արտադրվում է նաև օճառ, ոչ ալկոհոլային խմիչքներ և հագուստներ։

  • գետնանուշ
  • ձուկ և կաշի
  • խմիչքներ
  • փայտամշակում
  • մետաղամշակում
  • հագուստներ

Կոչվել է Գամբիա գետի անունով։ 19-րդ դարի սկզբից եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը։ Անկախություն է ստացել 1965 թվականի փետրվարի 18-ին։ 1970 թվականին հռչակվել է հանրապետություն[5]։

2015 թվականի դեկտեմբերի 12-ին երկրի նախագահ Յահյա Ջամեն երկիրը հայտարարեց Իսլամական հանրապետություն։

  1. https://www.ethnologue.com/language/eng
  2. 2,0 2,1 http://www.bbc.com/news/world-africa-38702787
  3. https://data.iana.org/time-zones/tzdb-2020f/africa
  4. Human Development ReportUNDP, 2022.
  5. 5,0 5,1 5,2 Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, Ա-Կ, Երևան, «Լույս», 1987, էջ 102
  6. 6,0 6,1 «The World Factbook: The Gambia» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գամբիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 672








ApplySandwichStrip

pFad - (p)hone/(F)rame/(a)nonymizer/(d)eclutterfier!      Saves Data!


--- a PPN by Garber Painting Akron. With Image Size Reduction included!

Fetched URL: http://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%A1%D5%B4%D5%A2%D5%AB%D5%A1

Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy