Նեստոր Կիրշներ
Նեստոր Կիրշներ իսպ.՝ Néstor Kirchner | |
Կուսակցություն՝ | Front for Victory? և Խուստիսիալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Լա Պլատայի ազգային համալսարան (1976) և La Salle Florida? |
Մասնագիտություն՝ | փաստաբան և քաղաքական գործիչ |
Ազգություն | Croats in Argentina? |
Դավանանք | քրիստոնեություն |
Ծննդյան օր | փետրվարի 25, 1950[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռիո Գալյեգոս, Արգենտինա |
Վախճանի օր | հոկտեմբերի 27, 2010[4][1][2][…] (60 տարեկան) |
Վախճանի վայր | El Calafate, Սանտա Կրուս, Արգենտինա |
Թաղված | Mausoleum of Néstor Kirchner[5] |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Ի ծնե անուն | անգլ.՝ Néstor Carlos Kirchner Ostoić |
Ամուսին | Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշներ |
Զավակներ | Máximo Kirchner? և Florencia Kirchner? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Նեստոր Կառլոս Կիրշներ Օստոիչ (իսպ.՝ Néstor Carlos Kirchner Ostoić, փետրվարի 25, 1950[1][2][3][…], Ռիո Գալյեգոս, Արգենտինա - հոկտեմբերի 27, 2010[4][1][2][…], El Calafate, Սանտա Կրուս, Արգենտինա[7]), Արգենտինայի նախագահը 2003 թվականի մայիսի 25-ից մինչև 2007 թվականի հոկտեմբերի 28-ը։
2007 թվականի հունվարի 11-ին նախագահ Նեստոր Կիրշները օրենք է ստորագրել, ըստ որի՝ Արգենտինան պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեստոր Կիրշները ծնվել է 1950 թվականի փետրվարի 25-ին Ռիո Գալիեգոսում (Պատագոնիա, Արգենտինա)՝ ներգաղթյալների ընտանիքում։ Հայրը գերմանախոս շվեյցարացի էր, որը Ռիո Գալիեգոսում առաջին ատամնատեխնիկն էր։ Նա փոստում հեռախոսավար է աշխատել, որտեղ ծանոթացել էր խորվաթական ծագում ունեցող չիլիացի Մարիա Խուանա Օսթոիչի հետ, որի հետ շուտով ամուսնացել է։ Նրանք ունեցել են երեք երեխա՝ Ալիսիան (ապագայում՝ սոցիալական զարգացման նախարար), Նեստորը (Արգենտինայի ապագա նախագահ) և Մարիա Քրիստինան (ապագայում դարձել է դեղագործ)։
Նեստորը 1976 թվականին ավարտել Է Լա Պլատայի ազգային համալսարանը և ստացել իրավաբանի դիպլոմ։ 1975 թվականին ամուսնացել է համակուրսեցի Քրիստինա Ֆեռնանդեսի հետ։ Համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի քաղաք և զբաղվել փաստաբանական գործունեությամբ։ Ռազմական բռնապետության տարիներին նա ստիպված էր հաճախ թաքնվել իր ընկերների իշխանություններից։ Մի անգամ նրան ձերբակալել են, բայց 3 օր անց ազատ ազատ արձակել։
1982 թվականին սկսել է աշխատել Սանտա Կրուս նահանգի վարչակազմում, 1987 թվականին գլխավորել է հայրենի քաղաքի վարչակազմը, իսկ 1991 թվականին դարձել Սանտա Կրուս նահանգի նահանգապետ։
2003 թվականի ընտրություններում հաղթել է Արգենտինայի նախկին նախագահ Մենեմին։
Նախագահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրշները ապրել է աղքատ երկրում, որտեղ տնտեսական ճգնաժամ էր տիրում։ Արգենտինան մի երկիր էր, որը ժամանակին Եվրոպայի զարգացած երկրների հետ նույն մակարդակի վրա էր գտնվում, սակայն հայտնվել էր տնտեսական խնդիրների, պարտքերի և կոռուպցիայի մեջ։
Շուտով՝ իշխանության գալուց հետո, Կիրշները փոփոխություններ է կատարել Արգենտինայի Գերագույն դատարանում։ Նա մեղադրել է որոշ դատավորների դրամաշորթության մեջ և ճնշում գործադրել նրանց վրա, որպեսզի նրանք հրաժարական տան, ինչպես նաև նպաստել է մյուս երկու դատավորների հեռացմանը։ Իրավունքի աջակից և կրոնական պահպանողական դատավորների մեծամասնության փոխարեն նա նշանակել է նորերի, ովքեր գաղափարապես ավելի մոտ են եղել իրեն, այդ թվում՝ երկու կանանց (նրանցից մեկը՝ ընդհանուր առմամբ ճանաչված աթեիստ էր)։ Կիրշները նաև բազմաթիվ գեներալների և ծովակալների ստիպել է հրաժարական տալ, որոնցից մի քանիսի հեղինակությունը արատավորվել է «կեղտոտ պատերազմի» ոճրագործություններով։
Կիրշները գաղտնազերծել է հատուկ ծառայությունների արխիվները, որոնք տեղեկություններ են պարունակել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկրում ապաստան գտած նացիստական ռազմական հանցագործների մասին։ Նեստոր Կիրշները սկսել է երկրի արտաքին պարտքի վճարումը, երկիրը դուրս է բերել պատմության «մութ շերտից»։
Արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ-ի հետ «հավասարակշռված» հարաբերությունների կողմնակիցն էր, շարունակել է Ֆոլքլենդյան կղզիների հարցով Մեծ Բրիտանիայի հետ երկխոսությունը, կողմնակից էր Ալբիոնի հետ հարաբերությունների ջերմացմանը և կայունացմանը։ Եվրոպայի հետ հարաբերությունները Կիրշների նախագահության օրոք սառել են, Արգենտինան համաձայն չէր ԱՀԿ-ում ԵՄ դիրքորոշման հետ։ Կենտրոնական դեր էր հատկացնում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) միջազգային խնդիրների լուծման գործում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդլայնման հակառակորդն էր Գերմանիայի, Ճապոնիայի, Հնդկաստանի և Բրազիլիայի հաշվին։ Կիրշները մեծ ուշադրություն է դարձրել ահաբեկչության դեմ պայքարին, հանդես եկել Ռուսաստանում ահաբեկչությունների դատապարտմամբ։ Եղել է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Արգենտինայի մասնակցության կողմնակից։ Պաշտպանում էր միջուկային զենքի չտարածման քաղաքականությունը և զինաթափումը։ Դատապարտել Է Իրաքում ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունը՝ համարելով, որ կարգավորման գլխավոր դերը պետք է զբաղեցնի ՄԱԿ-ը։ Մերձավորարևելյան հակամարտությունում նա դատապարտել է ինչպես պաղեստինցիներին, այնպես էլ իսրայելցիներին։ Ամերիկացիների կողմից Կուբայի շրջափակման հակառակորդն էր։
Քիրշների «Հաղթանակի ճակատ» կուսակցությունը հաղթանակ է տարել 2005 թվականի խորհրդարանական ընտրություններում (հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 40 տոկոսը)։
Սակայն 2007 թվականին նա հայտարարել է, որ չի առաջադրվի Արգենտինայի նախագահի պաշտոնում՝ չնայած երկրի բնակչության ավելի քան 60 տոկոսի աջակցությանը։ Երկրի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել 2007 թվականի հոկտեմբերի 28-ին՝ նոր նախագահի՝ նրա կնոջ՝ Քրիստինա Կիրշների ընտրության կապակցությամբ։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած ժողովրդի կողմից նրա բարձր աջակցությանը, քննադատության է ենթարկվել որոշ լրագրողների և քաղաքագետների կողմից, որոնք Նեստորին մեղադրել են իշխանության չարաշահման, ինչպես նաև պետության ավելորդ կենտրոնացման մեջ։
Նախագահությունից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաժարականից հետո Կիրշները «բուենոսայրեսյան» բակերում ազդեցիկ կերպար էր մնացել։ 2009 թվականի դեկտեմբերի 3-ին ընտրվել է ազգային կոնգրեսի պատգամավոր։ 2010 թվականի փետրվարի 7-ին Նեստոր Կիրշների մոտ տեղի է ունեցել քներակի զարկերակի արգելափակումը, որից հետո շտապ հոսպիտալացվել է և վիրահատվել։
2010 թվականի մայիսին Նեստոր Կիրշներն Արգենտինայի Կամպանա քաղաքում Հարավամերիկյան ազգերի միության կազմակերպության արտակարգ գագաթնաժողովում ընտրվել է գլխավոր քարտուղար[9]։ Պատգամավորի կարագավիճակում նա տիկնոջ՝ նախագահի հետ ակտիվորեն աջակցում էր միասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրենքին[10]։
Մահացել է 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Սանտա Կրուս պրովինցիայի Էլ Կալաֆատե քաղաքի հիվանդանոցում՝ սրտի կանգից՝ 60 տարեկան հասակում։ Թաղված է երկրի հարավային մասում գտնվող իր հայրենի Ռիո Գալյեգոս քաղաքում։ Հուղարկավորության արարողությունը գլխավորել է նրա այրին՝ Քրիստինա Կիրշները, որն ուղեկցվել է մի քանի հազար մարդկանցով։ Բրազիլիայում և Վենեսուելայում հայտարարվել է եռօրյա սուգ[11]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինը՝ Քրիստինա դե Կիրշները, 2007 թվականից մինչև 2015 թվականը հանդիսացել է Արգենտինայի նախագահ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.bbc.co.uk/news/world-latin-america-10627873
- ↑ Los restos de Néstor Kirchner descansan en un gran mausoleo (իսպ.) // El País — Madrid: PRISA, 2011. — ISSN 1576-3757; 1134-6582
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ «Скончался экс-президент Аргентины Нестор Киршнер». ՌԻԱ Նովոստի. 27 октября 2010 года.
- ↑ Homenajean a Néstor Kirchner por la ley de reconocimiento del Genocidio Armenio (in Spanish)
- ↑ ««Нестор Киршнер „единогласно" избран генсеком УНАСУР»». Latindex. 4 мая 2010 года. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Boda gay: para Bergoglio es una "movida del Diablo" y Kirchner lo acusó de presión». El Cronista Comercial. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ ««В Аргентине похоронили экс-президента»» (ռուսերեն). «Частный корреспондент». 30 октября 2010 года. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Domínguez, Jorge (2010). Contemporary U.S.-Latin American Relations. Routledge. ISBN 978-1138786325.
- Epstein, Edward (2006). Broken promises? The Argentine crisis and Argentine democracy. United Kingdom: Lexington Books. ISBN 978-0-7391-0928-1. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
- Fraga, Rosendo (2010). Fin de ciKlo (Spanish). Buenos Aires: Ediciones B. ISBN 978-987-627-167-7.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Gatti, Daniel (2003). Kirchner, el amo del feudo. Argentina. ISBN 9874359536.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Hedges, Jill (2011). Argentina: A modern history. United States: I.B.Tauris. ISBN 978-1-84885-654-7. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 27-ին.
- Kaufman, Alejandro (2011). «What's in a Name: The Death and Legacy of Néstor Kirchner». Journal of Latin American Cultural Studies. 20 (1): 97–104. doi:10.1080/13569325.2011.562635.
- Kozloff, Nicholas (2008). Revolution!: South America and the Rise of the New Left. New York: Palgrave Macmillan. ISBN 978-0-230-61754-4.
- Lanata, Jorge (2014). 10K (Spanish). Argentina: Planeta. ISBN 978-950-49-3903-0.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Lessa, Francesca (2012). Amnesty in the Age of Human Rights Accountability: Comparative and international perspectives. United States: Cambridge University Press. ISBN 978-1-107-02500-4.
- Majul, Luis (2009). El Dueño (PDF) (Spanish). Argentina: Planeta. ISBN 978-950-49-2157-8.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Mendelevich, Pablo (2013). El Relato Kirchnerista en 200 expresiones [The Kirchnerite speech in 200 words] (Spanish). Argentina: Ediciones B. ISBN 978-987-627-412-8.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Mosley, Paul (2012). The Politics of Poverty Reduction. United Kingdom: Oxford University Press. ISBN 978-0-19-969212-5.
- Newman, Graeme (2010). Crime and Punishment around the World. England: ABC-Clio. ISBN 978-0-313-35133-4.
- Petras, James; Veltmeyer, Henry (2016). What's Left in Latin America?: Regime Change in New Times. Routledge. ISBN 978-1-134-76162-3.
- Reato, Ceferino (2015). Doce noches [Twelve nights] (Spanish). Argentina: Sudamericana. ISBN 978-950-07-5203-9.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Reato, Ceferino (2010). Operación Primicia: El ataque de Montoneros que provocó el golpe de 1976 (Spanish). Buenos Aires: Sudamericana. ISBN 978-950-07-3254-3.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Romero, Luis Alberto (2013). La larga crisis argentina [The long Argentine crisis]. Argentina: Siglo Veintiuno Editores. ISBN 978-987-629-304-4.
- Vargas Llosa, Álvaro (2014). Últimas noticias del nuevo idiota iberoamericano [Latest news from the new iberoamerican useful idiot] (Spanish). Colombia: Planeta. ISBN 978-950-49-4106-4.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Позиция Аргентины по основным международным проблемам
- Néstor Kirchner at the Encyclopædia Britannica
- Néstor Kirchner at the Casa Rosada website (իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեստոր Կիրշներ» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Փետրվարի 25 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Արգենտինայում ծնվածներ
- Հոկտեմբերի 27 մահեր
- 2010 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Արգենտինայի նախագահներ
- Արգենտինայի քաղաքական գործիչներ
- Արգենտինայի առաջին տիկիններ
- Քաղցկեղից մահացածներ
- Քաղաքական գործիչների ամուսիններ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ