Իքս մարդիկ (ֆիլմաշար)
Իքս մարդիկ անգլ.՝ X-Men film series | |
---|---|
Երկիր | ԱՄՆ Կանադա Միացյալ Թագավորություն |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ |
Թվական | 2000 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Բրայան Սինգեր, Բրեթ Ռաթներ, Գևին Հուդ, Մեթյու Վոն, Ջեյմս Մենգոլդ, Թիմ Միլլեր, Ջոշ Բուն, Դևիդ Լիթչ և Սայմոն Քինբերգ |
Պրոդյուսեր | Լորեն Շուլեր Դոններ |
Կինոընկերություն | 20th Century Studios |
Պաշտոնական կայքէջ | |
X-Men films Վիքիպահեստում |
«Իքս մարդիկ» ֆիլմաշխարհի ժամանակագրություն |
Առաջին ժամանակային գիծ |
---|
1962 - Իքս մարդիկ։ Առաջին դաս (2011)
1979 - Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ (2009)
2004 - Իքս մարդիկ (2000)
2005 - Իքս մարդիկ 2 (2003)
2006 - Իքս մարդիկ։ Վերջին մարտը (2006)
2013 - Կուղխ (2013)
2023 - Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը (2014)
(Պաշտպանները վերացնում են Իքս մարդկանց)
|
Երկրորդ ժամանակային գիծ |
1962 - Իքս մարդիկ։ Առաջին դաս (2011)
1973 - Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը (2014)
1983 - Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս (2016)
1990 - Իքս մարդիկ: Խավարի փյունիկ (2018)
2016 - Դեդփուլ (2016)
2018 - Դեդփուլ 2 (2018)
2019 - Նոր մուտանտներ (2019)
2023 - Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը (2014)
(Ապագայի տեսարաններ մուտանտների դպրոցում)
2029 - Լոգան (2017)
|
«Իքս մարդիկ» (անգլ.՝ X-Men film series), ֆանտաստիկ ֆիլմաշար մարդ-մուտանտների մասին, որոնք ունեն աննկարագրելի ուժ։ Կոմիքսների հեղինակը հիմնական Marvel Comics-ն է։ Սկզբում թողարկվել է թրիլոգիան, հետո սփին-օֆները և պրիքվելները, իսկ 2013 թվականին ֆիլմաշարը թարմացվել է։
Կինոֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Իքս մարդիկ (2000)
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին 20th Century Fox և պրոդյուսեր Լորեն Շուլեր Դոնները գնել են «Իքս մարդիկ» ֆիլմի էկրանավորման թույլտվությունը[1]։ Էնդրյու Քևին Ուոքերը վարձվել է, որպեսզի գրի սցենար[2], իսկ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը ցանկություն է հայտնել ղեկավարել նկարահանումները։ Բրայան Սինգերը ռեժիսորի պայմանագիր է ստորագրել 1996 թվականի հուլիսին։ Նա կոմիքսների երկրպագու չէ, սակայն նրան դուր են եկել նախապաշարմունքներն և դիսկրիմինացիան, որոնք առաջարկվել են նրան[1]։ Ջոն Լոգան, Ջոս Ուիդոն[3], Էդ Սոլոմոնը, Քրիստոֆեր ՄակՔուորին և Դեյվիդ Հեյթերը գրել են սցենարներ, բայց թիթրերում ցուցադրվել է միայն Հեյթերը[1]։ Ֆիլմի նկարահանումները անց են կացվել 1999 թվականի սեպտեմբերի 22-ին Տորորնտոյում[4]։
Իքս մարդիկ 2 (2003)
[խմբագրել | խմբագրել կոդը]20th Century Fox–ը վարձել է Դեյիդ Հեյթերին և Զաք Փենին, որպեսզի նրանք գրեն իրենց սեփական սցենարները ֆիլմի համար, Բրայան Սինգերը պետք է ընտրեր դրանցից մեկը 2002 թվականին ֆիլմի էկրանավորման համար[5]։ Ֆիլմի որոշ մասեր նկարահանվել են X-Men: God Loves, Man Kills կոմիքսների հիման վրա, կերպար Ուիլյամ Սթրայքերը փոխվել է հոգևորականից գնդապետի[6]։ Մայքլ Դոգերտին և Դեն Հարրիսը վաձվել են 2002 թվականի փետրվարին, որպեսզի բարելավվեն սցենարները[7]։ Նկարահանումները սկսվել են 2002 թվականի հունիսի 17–ին Վանկուվերում և ավարտվել են նոյեմբերին, ֆիլմը լույս է տեսել 2003 թվականի մայիսի 1–ին[5]։
Ֆիլմում հայտնվում է Իքս մարդկանց նոր հակառակորդ գնդապետ Ուիլյամ Սթրայքերը (Բրայան Կոքս), ով փորձում է տիրանալ Պրոֆեսոր Իքսի (Պատրիկ Ստյուարտ) մեքենային «Ցերեբրոյին»։ Սթրայքերին հաղթելու համար Իքս մարդիկ միավորվում են մուտանտների եղբայր հետ Մագնետոի հետ (Իեն ՄակՔելլեն)։
Իքս մարդիկ։ Վերջին մարտը (2006)
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրայան Սինգերը ցանկանում էր նկարահանել ֆիլմի երրորդ մասը չորրորդի հետ միաժամանակ[8]։ 2004 թվականի հուլիսի 16–ին նա հեռացել է նախագծից «Սուպերմենի վերադարձը» ֆիլմը նկարահանելու համար[9], հասցնելով ավարտել պատմությունը Ֆենիքսի մասին[10] և ներդնում է Էմմա Ֆրոսթին, որի դերը նշանակված էր եղել Սիգուրնի Ուիվերի համար[11]։ Բացի այս, Սինգերը ցանկացել էր ներկայացնել Շելմայի, Այսբերգի և Պիրոյի բնավորության գծերը[12]։ Սայմոն Քինբերգը և Զաք Փեննը վարձվել են մյուս ամսում, իսկ «Օժտվածները» սերիան Ջոս Ուիդոնը Astonishing X-Men կոմիքսից ներկայացրել է որպես հիմնական պատմություն։ Մեթյու Վոնը բարձրանում է ղեկին իբրև ղեկավար 2005 թվականի փետրվարին[13], բայց թողել է նախագիծը ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով[14]։ Բրետ Ռեթները զբաղեցրել է այդ տեղը հունիսիիսն[15] և ֆիլմի նկարահանումները սկսվել են 2005 թվականի օգոստոսի 2–ին[16]։
Իքս մարդիկ. Սկիզբ։ Կուղխ (2009)
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին երկու ֆիլմերի նախապատմությունն է։
Իքս մարդիկ։ Առաջին դաս (2011)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերթական Իքս մադիկ ֆիլմում պատմում է, թե ինչպես են ծանոթացել Պրոֆեսոր Իքսը և Մագնիտոն, մուտանտ-երեխաներ դպրոցի հիմնադրումը և վերջապես ինչ է տեղի ունեցել երկու նախկին ընկերների միջև, ովքեր հետագայում թշնամիներ են դարձել։
Կուղխ (2013)
[խմբագրել | խմբագրել կոդը]Սփին օֆֆը Կուղխի մասին։ Հանդիսանում է Իքս մարդիկ։ Վերջին մարտը ֆիլմի շարունակությունը։
Իքս-մարդիկ։ Անցած ապագայի օրերը (2014)
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ Ֆիլմի գործընթացը տեղի է ունենում երկու ժամանակաշրջաններում միաժամանակ, ապա դա հանդիսանում է Կուղխ ֆիլմի սիքվելը և «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆիլմի պրիկվելը։ Դրանով իսկ ամբողջությամբ հեռացնում է Իքս մարդիկ։ Սկիզբ. Կուղխ-ի իրադարձությունները։
Դեդփուլ (2016)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուեյդ Ուիլսոնը, ով ոստիկան է եղել, դառնում է վարձկան, ով իր վրա կատարած ոչ ստանդարտ փորձի արդյունքում ստանում է արագ ինքնաբժշկվելու հատկություն և վերցնում է Դեդփուլ անունը։ Ունենալով նոր հատկություններ և սև հումորի զգացում, Դեդփուլը որս է սկսում՝ հետապնդելով այն մարդուն, ով համարյա ոչնչացրել էր իր կյանքը։
Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս (2016)
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուտանտ Էն Սաբահ Նուրը կառավարել է Եգիպտոսում, մինչ իր դաշնակիցների կողմից դավաճանվելը, որոնք նրան թաղել էին ողջ վիճակում։ Էն Սաբահ Նուրը խոստանում է ընտրել մահվան չորս հեծյալներ, ովքեր կպաշտպանեն և կփրկեն աշխարհը։
Լոգան (2017)
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի մարտին ստուդիան հայտարարել է տեղեկություն Կուղխի մասին ֆիլմի երրորդ սերիայի ամսաթիվը։ Թրիքվելը դուրս կգա 2017 թվականի մարտի 3-ին, իսկ ռեժիսորը կլինի նորից Ջեյմս Մենգոլդը։ Հյու Ջեքմանը կվերադառնա Կուղխի դերին վերջին անգամ։
Դեդփուլ 2 (2018)
[խմբագրել | խմբագրել կոդը]2-րդ ֆիլմը Դեդփուլի մասին, որի դերը կատարել է Ռայան Ռեյնոլդսը։ 2016 թվականի ֆիլմի շարունակությունն է և «Իքս մարդիկ» ֆիլմաշարի 12-րդ ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսուրը Դևիդ Լիտչն է, սցենարի հեղինակները՝ Ռետտ Ռիզը, Պոլ Վերնիկը և Դրյու Հոդդարդը։ Գլխավոր դերերում՝ Ռայան Ռեյնոլդս, Մորենա Բաքարին, Տի Ջեյ Միլլեր, Լեսլի Ագամս, Բրիաննա Հիլդեբրանդ, Ստեֆան Կապիչիչ, Զազի Բիթց, Ջոշ Բրոլին և Ջեք Քեսի։
Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ (2019)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է հերոս դարձած Փյունիկի՝ պատանկեության մասին։ Ջին Գրեյը սկսում է կատարելագործել իր մեջ անհավատալի ունակություններ, որոնք տանջում են նրան և դարձնում Խավարի Փյունիկ։ Հիմա Իքս մարդիկ պետք է որոշեն, ինչն է ավելի կարևոր՝ խմբի անդամի կյանքը թե՞ բոլոր երկրաբնակ մարդկանց կյանքը։
Նոր մուտանտներ (2019)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը 5 նոր մուտանտների մասին է, որոնք իրենց կամքից անկախ գտնվում են գաղտնի հաստատությունում։ Նրանք պետք է պայքարեն իրենց կարողությունների դեմ, ինչպես նաև իրենց անցյալի սխալների համար։
Մշակվում է
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեդփուլ և Կուղխ (2024)
[խմբագրել | խմբագրել կոդը]Անպատասխանատու հերոս Դեդփուլը Կուղխի օգնությամբ կփոխի Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի պատմությունը։
Հայտարարված նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գամբիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գամբիտի մասին սփին-օֆֆ է, ում դերը կատարում է Չենինգ Տատումը։
Իքս ուժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեդփուլը և Քեյբլը լինելու են "Իքս ուժ" ֆիլմի գլխավոր հերոսները։ 2017 թվականին Դրյու Հոդարդը ընտրվեց ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ։
Դեդփուլ 3
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թ. նոյեմբերին Ֆոքսը սկսեց պլանավորել Դեդփուլի երրորդ ֆիլմը։ Ռետա Ռիզը եւ Փոլ Վերնիկը հայտարարել են, որ ֆիլմը կստեղծվի «Իքս ուժ» ֆիլմից հետո։
Նոր մուտանտներ 2
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թ․ դեկտեմբերին Բունը հայտարարեց, որ նա 20-րդ դար Ֆոքսի հետ պայմանավորվել է նոր ֆիլմեր թողարկել մուտանտների մասին, երեք մասից բաղկացած։ Նա հայտարարել է որ ամեն մի ֆիլմը տարբեր ժանրի է լինելու։
Իքս 23
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թ․ փետրվարին Ջեյմս Մենգոլդը հայտարարեց, որ կա հավանականություն «Լոգան» ֆիլմի հերոսներից Լաուրա Քինիին / Իքս 23-ին տեսնենք ապագայում թողարկվող ֆիլմերում։ Ավելի ուշ Քինբերգը հայտարարեց, որ Լաուրա Քինիի / Իքս 23-ի մասին պատմող ֆիլմը արդեն մշակվում է։ Հոկտեմբերին պարզ դարձավ, որ սցենարը արդեն պատրաստ է, հեղինակներն են Ջեյմս Մենգոլդը և Կրեյգոն Քայլոմը։
Քիթի Փրայդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թ․ հունվարին Թիմ Միլլերը Քիթի Փրայդի ֆիլմի հետ պայմանագիր կնքեց։ Փետրվարին Բրայան Մայքլ Բենդիսը վարձվեց սցենար գրելու համար։
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի աշնանը հայտնվեց տեղեկություն այն մասին, որ Fox ստուդիան հետաքրքրված է «Իքս մարդիկ» հեռուստասերիալի ստեղծմամբ։ 2015 թվականի հունվարին հայտարարվել է, որ «Իքս մարդիկ»-ը կստանան առանձին հեռուստասերիալ։ 2015 թվականի հոկտեմբերին, ստուդիան հայտարարել է երկու նոր հեռուստանախագծերի ստեղծման մասին. «Դժոխքի կրակ» («Hellfire») և «Լեգիոն»։ («Legion»)
Հիմնական դերեր և կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղյուսակի մասին:
- Սպիտակ գույն - կերպարը հայտնվում է, մուգ մոխրագույն - չի հայտնվում
- Շեղատառ — կերպարը հայտնվում է կամեո դերում
- Հ - կերպարը երևում է միայն հիշողություններում։
- Մ — մանկությունում։
Հանրահայտ կոմիքսներ գրող և ստեղծող Սթեն Լին հայտնվել է դասական տրիլոգիայում որպես կամեո։
Ֆիլմաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ | Թողարկման ամսաթիվ | Ռեժիսոր | Սցենարիստներ | Պրոդյուսերներ | ||
---|---|---|---|---|---|---|
Թողարկված ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը] | ||||||
Իքս մարդիկ | 18 հոկտեմբերի, 2000 | Բրայան Սինգեր | Դեյվիդ Հեյթեր, Թոմ ԴեՍանտո, Բրայան Սինգեր | Ավի Արաֆ, Ռալֆ Ուինթեր, Լորեն Շուլեր Դոններ, Թոմ ԴեՍանտո, Ռիչարդ Դոններ, Քեվին Ֆեյջ, Բիլ Թոդմա Կրտսեր | ||
Իքս մարդիկ 2 | 7 մայիսի, 2003 | Բրայան Սինգեր | Դեյվիդ Հեյթեր, Մայքլ Դոգերտի, Դեն Հարրիս | Ռալֆ Ուինթերներ, Լորեն Շուլեր Դոններ, Ավի Արադ, Բրայան Սինգեր, Թոմ ԴեՍանտո | ||
Իքս մարդիկ։ Վերջին մարտը | 25 մայիսի, 2006 | Բրեդ Ռեթներ | Սայոմն Քինբերգ, Զաք Փեն | Ավի Արադ, Լորեն Շուլեր Դոններ, Ռալֆ Ուինթեր | ||
Իքս մարդիկ։ Սկիզբ. Կուղխ | 29 ապրիլի, 2009 | Գեվին Հուդ | Դեյվիդ Բենիոֆ, Սքիփ Վուդս | Հյու Ջեքման, Ջոն Պալերմո, Լորեն Շուլեր Դոններ, Ռալֆ Ուինթեր, ՌիչարդԴոններ | ||
Իքս մարդիկ։ Առաջին դաս | 2 հունիսի, 2011 | Մեթյու Բոն | Էշլի Միլլեր, Զաք Սթենց, Ջեյն Գոլդման | Գրիգորի Գուդման, Սայմոն Քինբերգ, Լորեն Շուլեր Դոններ, Բրայան Սինգեր | ||
Կուղխ | 25 հուլիսի, 2013 | Ջեյմս Մենգոլդ | Մարկ Բոմբեկ, Սքոթ Ֆրենկ | Հյու Ջեքման, Ջոն Պալերմո, Հաթչ Փարքեր, Լորեն Շուլեր Դոններ | ||
Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը | 22 մայիսի, 2014 | Բրայան Սինգեր | Սայմոն Քինբերգ, Մեթյու Բոն, Ջոն Բիրն | Հյու Ջեքման, Ռիչարդ Դոններ, Սայմոն Քինբերգ, Լորեն Շուլեր Դոններ, Բրայան Սինգեր, Մեթյու Բոն | ||
Դեդփուլ | 11 փետրվարի, 2016 | Թիմ Միլլեր | Ռեթ Ռիզ, Փոլ Վերնիկ | Լորեն Շուլեր Դոններ, Սայմոն Քինբերգ, Ռայան Ռեյնոլդս | ||
Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս | 19 մայիսի, 2016 | Բրայան Սինգեր | Սայմոն Քինգբերգ, Լորեն Շուլեր Դոններ, Բրայան Սինգեր | Սայմոն Քինգբերգ, Դեն Հարրիս, Մայքլ Դոգերտի | ||
Լոգան | 2 մարտի, 2017 | Ջեյմս Մենգոլդ | Դեյվիդ Ջեյմս Քելի | Ռիչարդ Դոններ, Լորեն Շուլեր Դոններ | ||
Դեդփուլ 2 | 17 մայիսի, 2018 | Դեյվիդ Լիթչ | Ռեթ Ռիզ, Փոլ Վերնիկ, Դրյու Հոդդարդ | Լորեն Շուլեր Դոններ, Սայմոն Քինբերգ, Ռայան Ռեյնոլդս | ||
Մշակվում է[խմբագրել | խմբագրել կոդը] | ||||||
Իքս մարդիկ։ Խավարի փյունիկ | 14 փետրվարի, 2019 | Սայմոն Քինգբերգ | Սայմոն Քինգբերգ, Լորեն Շուլեր Դոններ, Բրայան Սինգեր | |||
Նոր մուտանտներ | 2 օգոստոսի, 2019 | Ջոն Բուն | Ջոն Բուն, Նեյթ Լի | Սայմոն Քինգբերգ, Կարեն Ռոզենֆելթ, Լորեն Շուլեր Դոններ | ||
Հայտարարություն[խմբագրել | խմբագրել կոդը] | ||||||
Գամբիտ | 7 հունիսի, 2019 | ТВА | Ջոշուա Զիտումեր, Քրիս Քլերմոնթ | Սայմոն Քինգբերգ, Լորեն Շուլեր Դոններ, Չեննինգ Տատում, Ռեյդ Քարոլին | ||
Իքս ուժ | ТВА | Դրյու Հոդդարդ | Սայմոն Քինգբերգ |
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրամարկղային գանձումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ | Թողարկման ամսաթիվ | Հավաքում | Բյուջե | Մեջբերում | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Աշխարհում | ԱՄՆ-ում | ԱՄՆ-ում | Մյուս երկրներում | Ամբողջ աշխարհում | |||||
Իքս մարդիկ | 13 հուլիսի 2000 | 14 հուլիսի 2000 | $157,299,717 | $139,039,810 | $296,339,527 | $75,000,000 | [17] | ||
Իքս մարդիկ 2 | 30 ապրիլի 2003 | 2 մայիսի 2003 | $214,949,694 | $192,761,855 | $407,711,549 | $110,000,000 | [18] | ||
Իքս մարդիկ։ Վերջին մարտը | 24 մայիսի 2006 | 26 մայիսի 2006 | $234,362,462 | $224,997,093 | $459,359,555 | $210,000,000 | [19] | ||
Իքս մարդիկ։ Սկիզբ. Կուղխ | 27 ապրիլի 2009 | 1 մայիսի 2009 | $179,883,157 | $193,179,707 | $373,062,864 | $150,000,000 | [20] | ||
Իքս մարդիկ։ Առաջին դաս | 3 հունիսի 2011 | 3 հունիսի 2011 | $146,408,305 | $207,215,819 | $353,624,124 | $160,000,000 | |||
Կուղխ | 24 հուլիսի 2013 | 26 հուլիսի 2013 | $132,556,852 | $282,271,394 | $414,828,246 | $120,000,000 | |||
Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը | 21 մայիսի, 2014 | 23 մայիսի, 2014 | $233,921,534 | $513,941,241 | $747,862,775 | $200,000,000 | |||
Դեդփուլ | 11 փետրվարի 2016 | 12 փետրվարի 2016 | $363,070,709 | $420,042,270 | $783,112,979 | $58,000,000 | |||
Իքս մարդիկ։ Ապոկալիպսիս | 11 փետրվարի 2016 | 12 փետրվարի 2016 | $155 442 489 | $388 492 298 | $543 934 787 | $178 000 000 | |||
Լոգան | 1 մարտի 2017 | 3 մարտի 2017 | $226 277 068 | $392 744 368 | $619 021 436 | $97 000 000 | |||
Դեդփուլ 2 | 10 մայիսի 2018 | 17 մայիսի 2018 | $315 455 620 | $411 193 742 | $726 649 362 | $110 000 000 | |||
Ամբողջը | $2,359,627,607 | $3,365,879,597 | $5,725,507,204 | $1,468,000,000 | |||||
Ծանոթագրություն
|
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ | Rotten Tomatoes | Metacritic | Yahoo! Movies | |
---|---|---|---|---|
Ամբողջությամբ | Լավագույն քննադատություններ | |||
Իքս մարդիկ | 82 % (154 գրախոսություն)[21] | 59 % (32 գրախոսություն)[22] | 64 (33 գրախոսություն)[23] | B+ (61362 գրախոսություն)[24] |
Իքս մարդիկ 2 | 87 % (224 գրախոսություն)[25] | 83 % (40 գրախոսություն)[26] | 68 (37 գրախոսություն)[27] | B (15 գրախոսություն)[28] |
Իքս մարդիկ։ Վերջին մարտը | 58 % (231 գրախոսություն)[29] | 52 % (42 գրախոսություն)[30] | 58 (38 գրախոսություն)[31] | B- (15 գրախոսություն)[32] |
Իքս մարդիկ։ Սկիզբ. Կուղխ | 38 % (253 գրախոսություն)[33] | 17 % (41 отзыв)[34] | 40 (39 գրախոսություն)[35] | C+ (13 գրախոսություն)[36] |
Իքս մարդիկ։ Առաջին կարգ | 87 % (244 գրախոսություն)[37] | 71 % (38 գրախոսություն)[38] | 65 (38 գրախոսություն)[39] | B (12 գրախոսություն)[40] |
Իքս մարդիկ։ Կուղխ. Անմահը | 69 % (215 գրախոսություն)[41] | 60 (43 գրախոսություն)[42] | ||
Իքս-մարդիկ։ Անցած ապագայի օրերը | 92 % (229 գրախոսություն)[43] | 74 (43 գրախոսություն)[44] | ||
Միջին ցուցանիշ | 73 % | 56 % | 61 | N/A |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Джефф Дженсен (2000 թ․ հուլիսի 21). «Generating X». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Стив Дейли (1995 թ․ սեպտեմբերի 29). «Deadly Done Right». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Крейг Сеймур (2000 թ․ մայիսի 10). «X-Man Out». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Грег Дин Шмитц. «Greg's Preview - X-Men». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ 5,0 5,1 Грег Дин Шмитц. «Greg's Preview - X2: X-Men United». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Питер Сандерсон (2003). X-Men: The Ultimate Guide. Dorling Kindersley. էջ 176. ISBN 0-7513-4617-9.
- ↑ Мартин А. Гроув (2003 թ․ ապրիլի 11). «Fox's 'X2' marks spot as presummer starts May 2». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Патрик Сориол (2004 թ․ փետրվարի 24). «What's X3 about?». Mania Movies. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Кэти Данкли, Майкл Флеминг (2004 թ․ հուլիսի 18). «Supe's on with 'X' man». Variety. Վերցված է 2007 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Эрик Весп (2006 թ․ հուլիսի 22). «Quint on Superman Returns gag reel & sequel talk with Singer». Ain't It Cool News. Վերցված է 2007 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Гарт Франклин (2006 թ․ սեպտեմբերի 14). «Sigourney was considered for "X3"». DarkHorizons.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Роб Аллстеттер (2003 թ․ դեկտեմբերի 1). «X2 Update». Comics Continuum. Արխիվացված է օրիգինալից 2008-05-04-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Шон Эллиот (2006 թ․ հունիսի 8). «Exclusive Interview: SCREENWRITER SIMON KINBERG TALKS X-MEN: THE LAST STAND - PART 1». iF Magazine. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Стив Прокопи (2007 թ․ օգոստոսի 7). «Capone talks to Matthew Vaughn about STARDUST, Bobby De Niro, X-MEN, THOR and much more!!!». Ain't It Cool News. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Майкл Флеминг, Клод Бродессер (2005 թ․ հունիսի 5). «New master for mutants». Variety. Վերցված է 2007 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ Грег Дин Шмитц. «Greg's Preview - X-Men: The Last Stand». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «X-Men (2000)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «X2: X-Men United (2003)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «X-Men: The Last Stand (2006)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «X-Men Origins: Wolverine (2009)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «X-Men». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «X-Men (Cream of the Crop)». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «X-Men (2000): Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «X-Men (2000) Critics Reviews». Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «X2: X-Men United». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «X2: X-Men United (Cream of the Crop)». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «X2: X-Men United (2004): Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «X2: X-Men United - Critics Reviews». Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «X-Men: The Last Stand». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «X-Men: The Last Stand (Cream of the Crop)». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «X-Men: The Last Stand (2006): Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «X-Men: The Last Stand - Critics Reviews». Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «X-Men Origins: Wolverine». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «X-Men Origins: Wolverine (Cream of the Crop)». Rotten Tomatoes. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «X-Men Origins: Wolverine (2009): Reviews». Metacritic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «X-Men Origins: Wolverine - Critics Reviews». Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «X-Men: First Class». Rotten Tomatoes. Flixster.
- ↑ «X-Men: First Class». Rotten Tomatoes. Flixster.
- ↑ «X-Men: First Class». Metacritic. CBS. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «X-Men: First Class - Critics Reviews». Yahoo! Movies. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «The Wolverine». Rotten Tomatoes (Flixster). Վերցված է 2014 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «The Wolverine». Metacritic (CBS). Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «X-Men: Days of Future Past». Rotten Tomatoes. Flixster.
- ↑ «X-Men: Days of Future Past». Metacritic. CBS.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- X-Men Movie Hub Արխիվացված 2009-05-14 Wayback Machine Marvel Comics կայքում
- Տրիլոգիայի համեմատում Box Office Mojo կայքում
- X-MenFilms.net
- «Իքս մարդիկ ֆիլմաշար»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իքս մարդիկ (ֆիլմաշար)» հոդվածին։ |
|