Jump to content

Երկաթե մարդը 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկաթե մարդը 3
անգլ.՝ Iron Man 3
Երկիր ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[1][2][3][…], ֆիլմ սուպերհերոսների մասին, մարտաֆիլմ[1][2][3][…], արկածային ֆիլմ և կինոկատակերգություն
ՀիմքԵրկաթե մարդ
Թվականմայիսի 3, 2013[1][4], ապրիլի 26, 2013[5], մայիսի 1, 2013[6], ապրիլի 24, 2013 և ապրիլի 25, 2013[7]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՇեյն Բլեք[8][1][2][…]
ՊրոդյուսերՔևին Ֆայգի[9]
Սցենարի հեղինակԴրյու Փիրս[10], Շեյն Բլեք[10], Սթեն Լի[11], Լարրի Լիբեր[11], Դոն Հեք[11], Ջեք Քիրբի[11] և Ուորեն Էլիս[11]
ԴերակատարներԳայ Փիրս[8][12][10][…], Ռեբեկա Հոլ[8][12][10][…], Ստեֆանի Շոստակ[8][10][13][…], Ռոբերտ Դաունի[8][12][2][…], Գվինեթ Փելթրոու[8][12][10][…], Դոն Չիդլ[8][12][10][…], Ջեյմս Բեջ Դեյլ[8][10][13][…], Ջոն Ֆավրո[8][12][10][…], Բեն Քինգսլի[8][12][10][…], Դեյլ Դիքի[8][10][13][…], Էշլի Համիլթոն[8][13], Ուիլյամ Սեդլեր[8][10][13][…], Միգել Ֆերեր[13][14], Շոն Տոուբ[13][14], Մարկ Ռուֆալո[13][14], Սթեն Լի[10][13][14], Թայ Սիմփքինս[8][13][14], Վան Սյուեցի[8][15], Իվոն Զիմա[8][10][13][…], Ֆան Բինգբինգ[14], Ադամ Փալլի[14][13], Ռեբեկա Մեյդեր[14][13][15], Բիլ Մահեր[14][13], Ջոն Ռիվրզ[14][13], Լինդեն Էշբի[14][13], Քորի Հոուքինզ[14][13], Մեթյու Սթեռլինգ Նայ[15], Փեթ Քիրնան[15], Ջոշ Էլիոթ[15], Մեգան Հենդերսոն[15], Թոմաս Ռոբերթս[15], George Kotsiopoulos?[15], Բրոնտե Դ'Էսպոզիտո[15], Նոա Վիսկոնտի[15], Բրուք Ջեյ Թեյլոր[15], Քիմ Դին[15], Գլեն Ֆոսթեր[15], Էնթոնի Ռեյնոլդս[15], Քենդրիք Քրոս[15], Թոմ Քլարք[15], Բրայան Շեֆեր[15], Ջոն Էդինս[15], Ռոքի Դիքի կրտսեր[15], Դրյու Մայքլ Հերշներ[15], Սառա Բուրքհարդտ[15], Յան Բրոբերգ Ֆելթ[15], Էնդրյու Լոեր[15], Նեյթ Բայնում[15], Էնդրյու Լենդեր[15], Թոմ Վիրտու[15], Սերդար Քալսին[15], Ջեյքոբ Դեուիթ[15], Դեմետրիոս Հոջես[15], Բոբի Թիսդեյլ[15], Ջեյմս Ռաքլի[15], Քուլեն Մոս[15], Ջեյքոբ Դեուիթ[15], Քևին Առնոլդ[15], Խուան Բոֆիլ[15], Դևիդ Էնթոնի Բուգլիոնե[15], Ադամ Լիթլ[15], Փոլ Էնդրյու Օ'Քոնոր[15], Ֆիլ Օրտիս[15], Գվենդալին Բարքեր[15], Սթիվ Ուայլդեր[15], Luciana Faulhaber?[15], Քերի Մուսա[15], Մայք Մասա[15], Մարկ Քուբր[15], Էրիկ Օրամ[15], Նաոմի Գրեյս[15], Աուրելիա Ռայլի[15], Ջոաննա Յունդա[15], Ուեսլի Թոմփսոն[15], Toochukwu T.C. Anyachonkeya?[15], Ջեննա Օրտեգա[15], Չադ Քերց[15], Քալ Ջոնսոն[15], Սառա Ֆարուքուա[15], Սալա Բեյքեր[15], Kial Butler?[15], Նիք Բրենդոն[15], Դեն Բրաուն[15], Ֆեռնանդո Չիեն[15], Իլրամ Չոի[15], Բրայսեն Քաունթս[15], Kiante Elam?[15], Դեյն Ֆարուել[15], Մարկ Ֆիչերա[15], Քոլին Ֆոլլենվեյդեր[15], Aja Frary?[15], Մարկ Գինթեր[15], Ադրիան Գոնսալես[15], Դենիս Քեյֆեր[15], Սեմյուել Լե[15], Թարա Մաքեն[15], Ուիլյամ Մորթս[15], Ջեյդ Քվոն[15], Ջեյ Սի Ռոբայինա[15], Մարկոս Ռաունթուեյթ[15], Ֆիլիպ Ջեյ Սիլվերա[15], Բրայան Սիմփսոն[15], Մարկ Աարոն Վագներ[15], Ռոքի Դիքի կրտսեր[15], Սպենսեր Գարեթ[15], Ռոյ ՄակՔրիրի[15], Փոլ Բեթանի[14], Բրիջեր Զադինա[14], Մոնիկ Գենդերթոն[14] և Մարտին Շկրտել[14]
ՕպերատորՋոն Թոլ
ԵրաժշտությունԲրայան Թայլեր
ՄոնտաժՋեֆրի Ֆորդ[11]
Պատմվածքի վայրՄայամիի քաղաքային գոտի, Լոս Անջելես, Շվեյցարիա, Մայամի և Թենեսի
Նկարահանման վայրԼոս Անջելես, Ֆլորիդա, Մայամի, Պեկին, Հյուսիսային Կարոլինա, Ուիլմինգտոն և EUE/Screen Gems
ԿինոընկերությունMarvel Studios, DMG Entertainment և Paramount Pictures
Տևողություն130 րոպե
Բյուջե200 000 000 $[16]
Շահույթ1 214 811 252 $[17] և 409 013 994 $[16]
Պաշտոնական կայքէջ
 Iron Man 3 Վիքիպահեստում

«Երկաթե մարդը 3» (անգլ.՝ Iron Man 3), ռեժիսոր Շեյն Բլեքի ֆիլմը, որը Marvel Comics ստուդիայի նախորդ ֆիլմերի շարունակությունն է։ Ֆիլմը առաջին անգամ էկրան է բարձրացել 2013 թվականի ապրիլի 24-ին։ Հանդիսանում է Երկաթե մարդը (ֆիլմ, 2008), Երկաթե մարդը 2 և Վրիժառուները ֆիլմերի շարունակությունը[18]։ Գլխավոր հերոսը, ինչպես նախկին ֆիլմերում, այստեղ նույնպես Ռոբերտ Դաունի կրտսերն է։ Սա վերջին ֆիլմն է, որտեղ օգտագործվում է Paramount լոգոտիպը։

Բեռն, Շվեյցարիա, 1999 թվական. երիտասարդ Թոնի Սթարքը ամանորյա երեկույթի ժամանակ ծանոթանում է Մայա Հանսեն անունով մի աղջկա հետ, ով «Էկստրեմիս» ծրագրի ստեղծողն է։ Մայայի հյուրանոցային համար գնալու ճանապարհին նրանք հանդիպում են Օլդրիչ Կիլիանին՝ հաշմանդամ ուսանողի և Թոնի Սթարքի գործունեության մեծ երկրպագուի, ով առաջարկում է նրանց միանալ իր ընկերությանը՝ AIM-ին։ Սթարքը նրա հետ հանդիպում է նշանակում հյուրանոցի տանիքում, սակայն այդպես էլ չի հայտնվում։ Իսկ Օլդրիչ Կիլիանը լցվում է ատելությամբ և որոշում է վրեժ լուծել Թոնի Սթարքից։ Մեր օրեր. Թոնին վհատված է իր ընկերության վրա այլմոլորակայինների հարձակումից հետո (Նյու Յորք)։ Դրանից հետո Թոնին որոշում է ստեղծել նոր հագուստներ, ինչպես նաև նոր Mark 42 մոդել, որը ավտոմատ կերպով հավաքվում է մարմնի վրա և կառավարվում է համակարգի միջոցով։ Թոնիի վարքը լարվածություն է մտցնում իր և Պեպեր Պոտսի հարաբերությունների մեջ։ Պեպերը, որպես Սթարք ընկերության ղեկավար, անսպասելի կերպով հանդիպում է առողջացած Կիլիանի հետ, ով նրան առաջարկում է համագործակցել, սակայն Պեպերը հրաժարվում է, որովհետև նրա համագործակցության արդյունքում կարող են ստեղծվել վտանգավոր զենքեր։ Այս ժամանակ համաշխարհային տերորիստ Մանդարինը սկսում է ահաբեկել ԱՄՆ-ին և նրա նախագահին։ Արդյունքում նրա մարդկանցից մեկը կոմայի մեջ է գցում Սթարք Ինդասթրիզի անվտանգության համակարգում աշխատող Հեփի Հոգանին։ Սա Սթարքին հունից հանում է և Թոնին հեռուստատեսությամբ Մանդարինին մարտահրավեր է նետում։ Տերորիստը իրեն սպասեցնել չի տալիս և պատասխանում է Թոնիի առանձնատան վրա հարձակվելով։ Պեպերը և հարձակումից առաջ եկած մի աղջիկ, ով եկել էր, որպեսզի զգուշացնի հարձակման մասին (աղջիկը Մայա Հանսենն էր) փրկվում են հենց Mark 42 մոդելի շնորհիվ, որը Թոնիի հրամանով համակարգը հագուստը հավաքել էր Պեպերի մարմնի վրա։ Երբ աղջիկները արդեն ապահով էին, Սթարքը հագուստով պատասխան է տալիս հարձակվողներին, սակայն ընկնում է ծովը։ Բոլորը Սթարքին համարում են մահացած։ Սակայն Ջարվիսին հաջողվում է փրկել Սթարքին և նա դուրս է գալիս ջրից։ Ջարվիսը անգիտակից Թոնիին ուղարկում է Թենեսի նահանգում գտնվող փոքրիկ քաղաք, ուր իմանում է, որ հագուստի մեջ առկա էներգիան բավարար չէ ետ վերադառնալու համար։ Նա հասնում է ամենամոտ գտնվող տունը, որտեղ հանդիպում է 10 տարեկան տղայի Հարլի անունով, ով ցույց է տալիս Թոնիին պայթյունի վայրը։ Սթարքը հասկանում է, որ այդ պայթյունները Էկստրեմիսի մարդկանց ձեռքի գործն է, որոնց անհավասարությունը կարող է առաջացնել ուժգին պայթյուն, որի հեղինակը և գլխավորը Մանդարինն է։ Նրա գործակալները՝ նախկին զինվորականներ, ովքեր ստացել են Էկստրեմիսի սուպերկարողությունները, հարձակվում են Սթարքի վրա, սակայն Սթարքը նրանց հաղթում է առանց հագուստի։ Ջարվիսի էներգիան արդեն բավարար էր, որպեսզի նա կատարի իր նախկին ֆունկցիաները։ Ջարվիսը հայտնաբերում է այն վայրը, որտեղ մնում է Մանդարինը (Մայամի)։ Այնտեղ Թոնին գտնում է Մանդարինին և պարզվում է՝ իրականում Մանդարինը դերասան-թմրամոլ է, ով Կիլիանի կողմից վարձվել էր, որպեսզի կատարի միջազգային հանցագործի դեր։ Ուսանողը օգտագործել էր Մայա Հենսենի աշխատանքները և հաշմանդամ զինվորականներին առողջացնելով նրանց դարձնում էր սուպերզինվորներ։ Սթարքը գերի է ընկնում և Օլդրիչը ցույց է տալիս, որ նրանք առևանգել են Պեպեր Պոտսին և նրան նույնպես դարձնելու են ռոբոտ-զինվոր։ Կիլիանը սպանում է Մայային, երբ նա ցանկանում էր խանգարել նրան։

Այդ ժամանակ Թոնիի ընկերը՝ Ջեյմս Ռոուդսը, ով հայտնի էր ինչպես Մարտիկ, կրելով Երկաթե մարդու հագուստը փնտրում էր Մանդարինին, ինչպես նաև ապահովում նախագահի անվտանգությունը։ Սակայն Էրիկ Սավին՝ Օլդրիչի օգնականը, գողանում է նրա հագուստը։ Սթարքը կարողանում է ազատվել գերությունից իր հագուստի օգնությամբ և միանում է Ռոուդին, որպեսզի թույլ չտան Սավինին առևանգել նախագահին։ Երկաթե մարդուն հաջողվում է սպանել Սավինին, բայց ոչ կանգնեցնել առևանգումը։ Թոնին և Ռոուդսը կարողանում են գաղտնի մուտք գործել չարագործի բազա, որտեղ Օլդրիչը մահապատժի էր ենթարկելու նախագահին ուղիղ եթերով, ում փոխարինելու էր փոխնախագահը, ով համագործակցում էր Օլդրիչի հետ հանուն իր աղջկա առողջության վերականգման։ Սթարքը Ջարվիսի միջոցով ստանում է իր բոլոր հագուստները և կառավարում դրանք։ Ռոուդսը փրկում է նախագահին, իսկ Թոնին կռվի է բռնվում Օլդրիչի հետ (վերջինս օգտագործում էր իր Էկստրեմիսի հատկությունները)։ Պայքարի ժամանակ Պեպերը հայտնվում է պայթյունի կենտրոնում։ Երկաթե մարդը թակարդի մեջ է գցում Օլդրիչին Mark 42 հագուստի միջոցով։ Չնայած սրան Կիլիանը փրկվում է և այն ժամանակ երբ ցանկանում էր հայտարարել, որ նա է իրական Մանդարինը, հայտնվում է Պեպերը, ով փրկվել էր Էկստրեմիսի հատկությունների շնորհիվ, դեպի Օլդրիչը ռումբ է նետում, որը Կիլիանին մասերի է բաժանում։ Հաղթանակից հետո Սթաքրը ոչնչացնում է բոլոր հագուստները, բուժում է Պեպերին, շնորհակալություն է հայտնում Հարլիին, ինչպես նաև որոշում է վիրահատվել և ազատվել իր մարմնում գտնվող երկաթե մասերից։ Այնուհետև նա այս ժամանակահատվածում իրեն մահից փրկող ռեակտորը նետում է ծովը ասելով. «Չնայած այս ամենին, ես միշտ մնալու եմ Երկաթե մարդը»։

Դերակատար Դեր
Ռոբերտ Դաունի կրտսեր Թոնի Սթարք/Երկաթե մարդը Թոնի Սթարք/Երկաթե մարդը [19]
Դոն Չիդլ Ջեյմս Ռոուդի/ռազմիկ Ջեյմս Ռոուդի/ռազմիկ
Գայ Փիրս Օլդրիչ Կիլիան Օլդրիչ Կիլիան [20]
Գվինեթ Փելթրոու Վիրջինիա Պեպեր Պոտս Վիրջինիա Պեպեր Պոտս [21]
Ջեյմս Բեջ Դեյլ Էրիկ Սավին Էրիկ Սավին [22][23]
Բեն Քինգսլի Թրեվոր Սլեթերի/Մանդարին Թրեվոր Սլեթերի/Մանդարին [24][25]
Ռեբեկա Հոլ Մայա Հանսեն Մայա Հանսեն [26]
Ջոն Ֆավրո Հելի Հոգան Հելի Հոգան [27]
Ուիլյամ Սեդլեր ԱՄՆ-ի նախագահ Էլիս ԱՄՆ-ի նախագահ Էլիս
Միգել Ֆերեր ԱՄՆ-ի փոխնախագահ Ռոդրիգես ԱՄՆ-ի փոխնախագահ Ռոդրիգես
Ստեֆանի Շոստակ Էլեն Բրանդտ Էլեն Բրանդտ
Փոլ Բեթանի Ջարվիս

Մրցանակաբաշխություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակաբաշխություններ
Ասոցացիա Արարողության ամսաթիվ Կատեգորիա Անվանակարգեր Արդյունք Ծնթ.
Golden Trailer Awards 2013 թվական մայիսի 5 Լավագույն շոու Iron Man 3 "Not Afraid" Հաղթանակ [28]
2013 ամառ, լավագույն բլոկբաստեր Iron Man 3 "Not Afraid" Հաղթանակ
Լավագույն դեր Iron Man 3 "Not Afraid" Առաջադրված
Լավագույն գործիքավորում Iron Man 3 "Not Afraid" Առաջադրված
Լավագույն ամառային բլոկբաստեր 2013 հեռուստաեթեր Iron Man 3 "Escape" Առաջադրված
BMI Film & TV Awards 2013 թվական, մայիսի 15 Ֆիլմի երաժշտություն Բրայան Թայլեր Հաղթանակ [29]
Teen Choice Awards 2013 թվական, օգոստոսի 11 Լավագույն ֆիլմ Iron Man 3 Հաղթանակ [30]
Լավագույն դերասան Ռոբերտ Դաունի կրտսեր Հաղթանակ
Լավագույն դերասանուհի Գվինեթ Փելթրոու Առաջադրված
Լավագույն ֆիլմ Iron Man 3 Առաջադրված
Ֆանտաստիկ ֆիլմի լավագույն դերասան Ռոբերտ Դաունի կրտսեր Առաջադրված
Ֆանտաստիկ ֆիլմի լավագույն դերասանուհի Գվինեթ Փելթրոու Առաջադրված
Լավագույն չարագործի դերակատար Բեն Քինգսլի Առաջադրված
Լավագույն դերակատարներ Դոն Չիդլ և Ռոբերտ Դաունի կրտսեր Առաջադրված
People's Choice Awards 2014 թվական, հունվարի 8 Լավագույն ֆիլմ Iron Man 3 Հաղթանակ [31]
Լավագույն դերասան Ռոբերտ Դաունի կրտսեր Առաջադրված
Լավագույն դերասանուհի Գվինեթ Փելթրոու Առաջադրված
Լավագույն զույգի խաղ Ռոբերտ Դաունի կրտսեր և Գվինեթ Փելթրոու Առաջադրված
Լավագույն դերասանական խաղ Iron Man 3 Հաղթանակ
Լավագույն ֆիլմի աստղ Ռոբերտ Դաունի կրտսեր Հաղթանակ
Golden Tomato Awards 2014 թվական, հունվարի 9 Լավագույն կոմիկ ֆիլմ Հաղթանակ [32]
Critics' Choice Movie Awards 2014 թվական, հունվարի 16 Լավագույն վիզուալ էֆեկտներ Առաջադրված [33]
Լավագույն ֆիլմ Առաջադրված
Լավագույն դերասանական խաղ Ռոբերտ Դաունի կրտսեր Առաջադրված
Լավագաույն դերասանական խաղ Գվինեթ Փելթրոու Առաջադրված
Visual Effects Society Awards 2014 թվական, փետրվարի 12 Լավագույն վիզուալ գործիքավորում Քրիստաֆոր Թոունսենդ, Մարկ Սոփեր, Գայ Ուիլիամս և Բրայան Գրի Առաջադրված [34]
Լավագույն ձևավորում Ջոն Սթեվենսոն Գալվին, Գրեգ Նոցելման, Փոլ Հարիս, Ջասթին Սթոքթոն Առաջադրված
Live Action-ում կինոմատոգրաֆիայի լավագույն աշխատանք Մարկ Սմիթ, Աարան Գիլման, Թելվին Կաբեզաս և Ջերարդո Ռամիրեզ Առաջադրված
Ֆիլմի մեջ լավագույն կոմպոզիտորական աշխատանք Մայքլ Մալոնի, Ֆրանսիս Փութանհադի, Ջասթին Վան Դեր Լեք, Հովարդ Կաբալֆին (for Barrel of Monkeys sequence) Առաջադրված
Կոմպոզիրտորական աշխատանքշ Դարեն Փոե, Ստեֆանո Թրիվելի, Յոսիա Հովիսոն և Զաք Զաուբի (for House Attack sequence) Առաջադրված
Motion Picture Sound Editors Golden Reel Awards 2014 թվական, փետրվարի 16 Լավագույն ձայնային աշխատանք Մարկ Սթոեքինգեր, Էնդրյու Դեքրիստոֆարո Առաջադրված [35]

[36]

Cinema Audio Society February 22, 2014 թվական, փետրվարի 22 Ձայնային միքսերի լավագույն աշխատանք Յոս Անտոնիա Գարսիա, Մայքլ Փրեսթվուդ Սմիթ, Միքայել Կելեր, Ջոել Իվատակի, Գրեգորի Սթիլ և Ջեյմս Աշվիլ Առաջադրված [37]
Awards Circuit Community Awards 2014 թվական, փետրվարի 28 Լավագույն վիզուալ էֆեկտներ Քրիստոֆեր Թոունսենդ, Գայ Ուիլիամս, Էրիկ Նաշ և Դան Սադիք Առաջադրված [38]
Academy Awards 2014 թվական, մարտի 2 Լավագույն վիզուալ էֆեկտներ Քրիստոֆեր Թոունսենդ, Գայ Ուիլիամս, Էրիկ Նաշ և Դան Սադիք Առաջադրված [39]
Kids' Choice Awards 2014 թվական, մարտի 29 Լավագույն ֆիլմ Iron Man 3 Առաջադրված [40]

[41]

Լավագույն դերասան Ռոբերտ Դաունի կրտսեր Հաղթանակ
Լավագույն դերասան Ռոբերտ Դաունի կրտսեր Առաջադրված
Location Managers Guild of America 2014 թվական, մարտի 29 Լավագույն օպերատորական աշխատանք Իլթ Ջոնս Հաղթանակ [40]
[42]
Saturn Awards [[40th Saturn Awards| 2014 թվական, հունիսի 26 Լավագույն կոմիկ ֆիլմ Iron Man 3 Հաղթանակ [43]
Լավագույն դերասան Ռոբերտ Դաունի կրտսեր Հաղթանակ
Լավագույն դերասանական աշխատանքին օգնող Բեն Քինգսլի Հաղթանակ
Լավագույն երիտասարդ դերասան Թայ Սիմփկինս Առաջադրված
Լավագույն երաժշտություն Բրայան Թայլեր Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.imdb.com/title/tt1300854/?ref_=sr_1
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.filmaffinity.com/en/film973071.html
  3. 3,0 3,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=139589.html
  4. http://www.metacritic.com/movie/iron-man-3
  5. http://www.boxofficemojo.com/movies/?page=intl&id=ironman3.htm
  6. Internet Movie Database — 1990.
  7. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 http://www.cinematografo.it/cinedatabase/film/iron-man-3/55292/
  9. http://www.sinemalar.com/film/24976/iron-man-3
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 https://www.siamzone.com/movie/m/6729
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 http://www.bbfc.co.uk/releases/iron-man-3-2013-0
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 13,14 13,15 13,16 http://www.imdb.com/title/tt1300854/fullcredits?ref_=tt_cl_sm
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 14,12 14,13 14,14 14,15 ČSFD (չեխերեն) — 2001.
  15. 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 15,11 15,12 15,13 15,14 15,15 15,16 15,17 15,18 15,19 15,20 15,21 15,22 15,23 15,24 15,25 15,26 15,27 15,28 15,29 15,30 15,31 15,32 15,33 15,34 15,35 15,36 15,37 15,38 15,39 15,40 15,41 15,42 15,43 15,44 15,45 15,46 15,47 15,48 15,49 15,50 15,51 15,52 15,53 15,54 15,55 15,56 15,57 15,58 15,59 15,60 15,61 15,62 15,63 15,64 15,65 15,66 15,67 15,68 15,69 15,70 15,71 15,72 15,73 15,74 15,75 15,76 15,77 15,78 15,79 15,80 15,81 https://www.imdb.com/title/tt1300854/fullcredits
  16. 16,0 16,1 Box Office Mojo — 1999.
  17. Box Office Mojo — 1999.
  18. за исключением небольшого камео в «Невероятном Халке»
  19. "Iron Man 2" Earns $133 Million, "Iron Man 3" Promised for 2013. WorstPreviews.com
  20. «Breznican, Anthony (May 4, 2013). "'Iron Man 3' does WHAT to The ? -- SPOILER ANALYSIS". Entertainment Weekly». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  21. Walt Disney Studios/Marvel Studios 'Iron Man 3' Auditions and Extract Casting | Disney Film
  22. James Badge Dale In ‘Iron Man 3′ Talks
  23. Badge Dale joins 'Iron Man 3' as Eric Savin - Entertainment News, Film News, Media - Variety
  24. Exclusive: Sir Ben Kingsley's Iron Man 3 Character Still Being Developed | Superhero Hype
  25. EXCLUSIVE! ‘Iron Man 3′ Villain Details | Latino-Review.com
  26. «James Badge Dale In 'Iron Man 3′ Talks». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  27. Jon Favreau Returning to 'Iron Man 3'- As an Actor (Exclusive) - Hollywood Reporter
  28. "Disney, 'Iron Man 3' Dominate 2013 Golden Trailer Awards". Deadline.com. May 5, 2013. Archived from the original on May 10, 2013. Retrieved May 10, 2013.
  29. "Cliff Martinez and Top Composers Honored at the 2013 BMI Film & TV Awards". BMI. May 16, 2013. Archived from the original on February 28, 2014. Retrieved February 23, 2014.
  30. Ng, Philiana (May 22, 2013). "Teen Choice Awards: 'Twilight: Breaking Dawn - Part 2' Leads First Wave of Nominees". The Hollywood Reporter. Archived from the original on November 27, 2013. Retrieved November 27, 2013.
  31. "People's Choice Awards 2014: The winners list". CNN. January 9, 2014. Archived from the original on March 30, 2014. Retrieved March 30, 2014
  32. Bowles, Scott (January 9, 2014). "'Gravity' soars to top of best-reviewed movies of 2013". USA Today. Archived from the original on February 28, 2014. Retrieved February 28, 2014.
  33. Gray, Tim (December 16, 2013). "Critics Choice Awards: '12 Years,' 'American Hustle' Earn 13 Nominations Each". Variety. Archived from the original on February 28, 2014. Retrieved December 16, 2013.
  34. Bacardi, Francesca (January 14, 2014). "'Gravity' Tops Visual Effects Society Nominations". Variety. Archived from the original on February 28, 2014. Retrieved January 14, 2014.
  35. Bacardi, Francesca (January 15, 2014). "Sound Editors Announce 2013 Golden Reel Nominees". Variety. Archived from the original on February 28, 2014. Retrieved January 15, 2014.
  36. «Tapley, Kristopher. "'Gravity' and '12 Years a Slave' lead MPSE Golden Reel Awards nominations". HitFix. Archived from the original on February 28, 2014. Retrieved January 15, 2014». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  37. Cohen, David S. (January 14, 2014). "Cinema Audio Society Noms Zig Where Others Zag". Variety. Archived from the original on March 16, 2014. Retrieved March 16, 2014.
  38. «Davis, Clayton (February 3, 2014). "Awards Circuit Opens Community Awards, Staff Announces Best of 2013, Academy Idol Top 5 Open". Awards Circuit. Retrieved February 3, 2014». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  39. Brown, Tracy (January 16, 2014). "Oscar nominations 2014: The complete list". Los Angeles Times. Archived from the original on February 28, 2014. Retrieved February 28, 2014.
  40. 40,0 40,1 Ng, Philiana (February 24, 2014). "Nickelodeon's Kids' Choice Awards Nominations Revealed". The Hollywood Reporter. Archived from the original on February 28, 2014. Retrieved February 25, 2014.
  41. Couch, Aaron; Washington, Arlene (March 29, 2014). "Nickelodeon's Kids' Choice Awards: The Winners". The Hollywood Reporter. Archived from the original on March 30, 2014. Retrieved March 30, 2014.
  42. Couch, Aaron; Washington, Arlene (March 29, 2014). "Nickelodeon's Kids' Choice Awards: The Winners". The Hollywood Reporter. Archived from the original on March 30, 2014. Retrieved March 30, 2014.
  43. «Saturn Awards winners» (PDF). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկաթե մարդը 3» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy