Բրետոնցիներ
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բրետոնցիներ (ֆր.՝ Bretons, բրետոներեն՝ Brezhoned), ներկայիս Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բրետան շրջանում (նախկինում անկախ կոմսություն էր) բնակվող ազգ։ Բրետոնացիների մշակույթի կարևոր մասը կապված է իրենց կելտական ծագման հետ. սկսելով 4-րդ դարից անգլասաքսերի հարձակումների պատճառով Բրետան են տեղափոխվում Բրիտանիա կղզուց (հիմնականում այժմյան Անգլիայի հարավ-արևմուտքից և Ուելսի հարավից) եկած կելտերը։ Դեռ 9-րդ դարում բրետոնացիները զբաղեցնում էին ամբողջ թերակղզին սկսած Լուարայի գետաբերանից հարավում մինչև Մոն Սեն-Միշելը հարավում։ Այժմ բրետոնացիների հիմնական լեզուներն են ֆրանսերենը և բրետոներենը։ Կրոնը՝ կաթոլիկություն։ Ապրում են նաև Ֆրանսիայի այլ շրջաններում, ինչպես նաև Կանադայում ու Արգենտինայում։ Թիվը կազմում է մոտ 6-7 միլիոն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրետոնցիներ» հոդվածին։ |
|