Jump to content

Դանեշմանդի ամիրայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Դանեշմանդի ամիրայություն
 Սելջուկյան սուլթանություն 1071 - 1178 Իկոնիայի սուլթանություն 
Քարտեզ


(Փոքր Ասիան 1097 թվականին)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Ամասիա
Կրոն Հայ Առաքելական Եկեղեցի, իսլամ
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Պետության գլուխ ամիրա

Դանեշմանդի ամիրայություն, միջնադարյան պետություն Փոքր Ասիա թերակղզու կենտրոնում 1071-1178 թվականներին։ Հիմնադրել է զորավար Դանեշմանդ Ղազին 1071 թվականին՝ Մանազկերտի ճակատամարտից հետո։ 1134 թվականին Բաղդադի խալիֆ ալ-Մուստարշիդը Դանեշմանդներին շնորհեց մելիքի տիտղոս։

Տոհմի հիմնադիրի մասին կան սակավաթիվ հավաստի տեղեկություններ։ Ըստ որոշ ժամանակակից (Ռիչարդ Հովհաննիսյան[1]) և միջնադարյան (Վարդան Պատմիչ, Մատթեոս Ուռհայեցի[2], Նիկիտաս Քոնիաթ) պատմիչների նա Արշակունյաց շառավիղ իսլամադավան հայ էր։ Նրա անունը՝ Դանեշմանդ Ղազի (dānishmand՝ այստեղից է ծագել տոհմի անունը) պարսկերենից թարգմանաբար նշանակում է «ուսյալ»։ Առաջին խաչակրաց արշավանքի ընթացքում Դանեշմանդը հայտնվեց ուղիղ խաչակիրների ճամփին։ 1097 թվականին Դորիլեայի ճակատամարտում նա պարտվողի դերում հայտնվեց, իսկ 1100 թվականին նրան հաջողվեց գերի վերցնել Բոհեմունդ I-ին։ Շարունակելով ռազմարշավը Դանեշմանդը գրավեց իր ծննդավայր՝ Մալաթիան, որտեղ գոյություն ուներ հայկական իշխանություն։ Իրենց քրիստոնյաների դեմ վարած հաջող պատերազմների համար 1134 թվականին Բաղդադի խալիֆ ալ-Մուստարշիդը Դանեշմանդներին շնորհեց մելիքի տիտղոս։

Ի սկզբանե Դանեշմանդների ամիրայությունը տարածվում էր մեծ մասամբ Փոքր Հայքի հյուսիսում՝ Թոքատ, Ամասիա և Սեբաստիա քաղաքների շուրջ։ Դանեշմանդ Ղազիի որդին՝ Գյումուշթեքին Ղազին միջամտեց Ռումի և Սելջուկյան սուլթանությունների գահակալական կռիվներին, մարտնչեց հայերի հետ Հյուսիսային Կիլիկիայում և ֆրանկերի հետ Եդեսիայի կոմսությունում, իսկ 1127 թվականին զբաղեցրեց Անկարա և Կայսերի քաղաքները։

Ի սկզբանե Սեբաստիայի շրջակայքում ամփոփված՝ Դանեշմանդները հետագայում նվաճեցին Թոքհաթի շրջակայքը, Ալբիստանի գավառակը, Նեոկեսարիան, արևմուտքում՝ Անկարան և Կայսերին, հարավում՝ Մալաթիան։ 12-րդ դարի սկզբում Դանեշմանդները Ռումի սուլթանության հակառակորդներն էին, ինչպես նաև մարտընչում էին խաչակիրների դեմ[3]։

1130 թվականին Անտիոքի դուքս Բոհեմունդ II-ը փորձեց օգնել Կիլիկյան Հայաստանին, սակայն Դանեշմանդ Ղազիի որդին Գյումուշթեքինը ճակատամարտում սպանեց և պարտության մատնեց նրան։ Գյումուշթեքինը մահացավ 1134 թվականին, իսկ նրա որդին Մուհամմեդը զրկված էր իր հոր և պապի ռազմական ոգուց։ Նա մահացավ 1142 թվականին։ Վերջինիս մահից հետո Դանեշմանդների ամիրայությունը բաժենվեց երկու մասի՝ ավագ որդի Յաղի-բասանը զբաղեցրեց Սեբաստիան, վերջինս պահպանեց մելիք տիտղոսը, իսկ Այն ադ-Դինը՝ Մալաթիան։

1155 թվականին սերջուկ սուլթան Կիլիջ-Արսլան II-ը հարձակվեց Յաղի-բասանյ վրա, նա օգնության խնդրանքով դիմեց Մոսուլի ամիրաներ Զանգիներին և փրվեցին։ Սակայն 1174 թվականին սերջուկները վերջիվերջո սպանեցին Սեբաստիայի տիրած վերջին Դանեշմանդ՝ Զու ալ-Նունին և զբաղեցրին նրա տիրույթները, իսկ չորս տարի անց Մալաթիայի տերերին նվաճեց Ռումի սուլթանը։

Դանեշմանդների ամիրայության կառավարիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեբաստիայում՝

  • Դանեշմանդ Ղազի (1071-1104)
  • Ղազի Գյումուշթեքին (1104-1134) Դանեշմանդ Ղազիի որդին
  • Մուհամմադ (1134-1142) Գյումուշթեքինի որդին
  • Զու-ն-Նուն (1142) Մուհամմադի որդին
  • Յաղի-բասան (1142-1164) Մուհամմադի որդին
  • Ջամալ Ղազի (1164-1166) Յաղի-բասանի որդին
  • Շամս Իբրահիմ (1166) Մուհամմադի որդին
  • Շամս Իսմաիլ (1166-1168) Իբրահիմի որդին
  • Զու-ն-Նուն ( 1168-1174)

Մալաթիայում

  • Այն ադ-Դին (1105-1107) Գյումուշթեքինի որդին
  • Զու-լ-Կարնայն (1107-1122) Այն ադ-Դինի եղբայրը
  • Նասր ադ-Դին Մուհամմադ (1122-1152) Զու-լ-Կարնայն որդին
  • Քազիմ Ֆահր ադ-Դին (1122-1129) Զու-լ-Կարնայն որդին
  • Ափրիդուն (1176-1184) Զու-լ-Կարնայն որդին
  • Նասր ադ-Դին Մուհամմադ (կրկնակի; 1122-1152) Զու-լ-Կարնայն որդին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Richard G. Hovannisian «The Armenian People from Ancient to Modern Times» Vol. 1. Chapter 10 Armenia during the Seljuk and Mongol Periods by Robert Bedrosian
  2. Մաթևոս Ուռհայեցի, ժամանակագրություն, հ. 3, Lanham, N. Y., էջ 21։
  3. Բոսվորտ Կ. Է. "Մուսուլմանների տոհմերը". Դանեշմանդներ, 181 էջ.
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy