Jump to content

Եզոպոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եզոպոս
հին հունարեն՝ Αἴσωπος
Ծնվել էմոտ մ. թ. ա. 620[1]
ԾննդավայրՄեսեմբրիա (Պոնտոս), Նասեբար‎, Բուրգասի մարզ, Բուլղարիա
Վախճանվել էմոտ մ. թ. ա. 564
Վախճանի վայրԴելֆի, Դելֆի, Ֆոկիս, Կենտրոնական Հունաստան
Մասնագիտությունառակագիր, առասպելագիր, փիլիսոփա և գրող
Լեզուհին հունարեն
Ուշագրավ աշխատանքներԵզոպոսի առակներ
Եզոպոս Վիքիքաղվածքում
 Aesop Վիքիպահեստում

Եզոպոս (հին հունարեն՝ Αἴσωπος, մոտ մ. թ. ա. 620[1], Մեսեմբրիա (Պոնտոս), Նասեբար‎, Բուրգասի մարզ, Բուլղարիա - մոտ մ. թ. ա. 564, Դելֆի, Դելֆի, Ֆոկիս, Կենտրոնական Հունաստան), անտիկ աշխարհի առակախոս։ Նրանով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության զարգացումը՝ իբրև առանձին ժանրի։ Եզոպոսի մասին տեղեկությունները պատմական չեն։ Ամենահին հիշատակությունը մ.թ.ա. 5-րդ դարի պատմիչ Հերոդոտոսի մոտ է, որտեղից ենթադրվում է, որ Եզոպոսը ապրել է մ.թ.ա. VI դ. Սամոսում, եղել ոմն Յադմոնի ստրուկը և սպանվել Դելփիքում։ Կան նաև ենթադրություններ, ըստ որոնց, նա թրակացի կամ փռուգացի ստրուկ էր։ XIII դ. տարածվել է Եզոպոսի կենսագրությանը Մաքսիմոս Պլանուդեսի օրինակը։ Կենսագրության երկրորդ ընդարձակ մասը մ.թ.ա. VII դ. ապրած ասորա–բաբելոնական իմաստուն Ախիկարի սյուժեն է։ Հայ հին մատենագրության մեջ մինչև 1356 դ. Եզոպոսի կենսագրությունը թարգմանելու փորձ չի արվել։ Թարգմանվել են միայն «Առակք Ողիմպիանու» առակը։ V դ. արդեն հայերին ծանոթ էր Ախիկարի զրույցը՝ «Պատմութիւն և խրատք Խիկարայ Իմաստնոյ»։ Եզոպոսյան կամ ախիկարյան սյուժեի տարածման գործում մեծ դեր ունի հայկական տարբերակը, որն այժմ պահպանվում է և հնագույնն է։ Այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։ Առակներում դեմոկրատական աշխարհայեցողության դիրքերից է արտահայտել անտիկ Հայաստանի բարոյականությունը և վարքը, նշավակել մարդկային մոլությունները, արատները և կենդանիների վարքից բերված օրինակներով փորձել ուղղել դրանք։

Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում։ Հետագա դարաշրջանների առակագիրները (օրինակ՝ ֆրանսիացի Ժան դը Լաֆոնտենը, ռուս Իվան Կռիլովը և ուրիշներ) օգտվել են Եզոպոսի առակների սյուժեներից և փոխադրել դրանք։ Հին Հունաստանում ծագել է եզոպոսյան լեզու արտահայտությունը, երբ թե բանավոր, թե գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով։ Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին։ V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին։

Եզոպոսը հայերեն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Եզոպոս հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եզոպոս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եզոպոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 487
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy