Jump to content

Զիմմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զիմմի (արաբ․՝ պարտապան‎‎), մուսուլմանական պետություններում այլակրոն (հատկապես քրիստոնյա և մովսիսական) համայնքներին պատկանող հպատակներ։ Անվանումն առաջացել է արաբ, արշավանքների ընթացքում (VII դարում), երբ նվաճողները որոշ ժողովուրդների թույլատրեցին դավանել իրենց կրոնը։ Արաբները պաշտպանում էին այդ ժողովուրդների կրոնական համայնքները՝ պայմանով, որ նրանք հպատակվեն իրենց, օգնեն «անհավատների» դեմ մղվող «սրբազան» պատերազմում և գլխահարկ վճարեն։ Հայաստանում զիմմիների վիճակը ավելի ծանրացավ XIV դարում, երբ մոնղոլական իշխան Ղազանխանի օրոք իսլամը դարձավ պետական կրոն։ Ժամանակի ընթացքում բազմապատկվեցին զիմմիներից գանձվող գլխահարկի չափերը, մտցվեցին ծանր և ստորացուցիչ բազմաթիվ այլ հարկեր և պարտավորություններ։ Զիմմիների քաղաքացիական, կենսական իրավունքները սահմանափակվում էին, նրանց հալածում էին, հարստահարում, ենթարկում բռնի հավատափոխության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 689



pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy