Էլբուրս (պարս.՝ البرز — Alborz), լեռնահամակարգ Իրանի հյուսիսում։ Աղեղնաձև ձգվում են Կասպից ծովի հարավային ափի երկայնքով։ Երկարությունը շուրջ 900 կմ է։ Բաղկացած են մի քանի զուգահեռ շղթաներից։ Բարձրությունը մինչև 5610 մ է (Դեմավենդ հրաբուխը՝ Իրանի ամենաբարձր կետը)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 10)։