Էջանշան (ցանց)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ինֆորմատիկայում էջանշան տերմինը (անգլերեն՝ bookmark) օգտագործվում է նույն իմաստով, ինչ գրքի էջանշանը, որը նախատեսված է օգնել ընթերցողին հեշտ գտնելու այն էջը, որտեղ նա կանգ է առել։ Դրանք հիմնականում հանդիպում են տեքստային խմբագրման կամ ինտերնետ զննարկման ծրագրերում։
Տեքստի խմբագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեքստերի խմբագրման էջանշանը գրքային էջանշանի էլեկտրոնային տարբերակն է։ Էջանշանը նախատեսված է հիշելու էջի համարը հետո այն բացելու համար։ Նմանատիպ գործառույթ գոյություն ունի զարգացման որոշ միջավայրի համար, որը թույլ է տալիս նշել կոդ աղբյուրը՝ այնուհետև այնտեղ մուտք ունենալու համար։
Ինտերնետ զննարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Mozilla Firefox ծրագրի էջանշանի սեփականությունը
Հայտնի նաև bookmark, favorite կամ signet անունների տակ, ինտերնետ զննարկիչների էլեկտրոնային էջանշանը թույլ է տալիս օգտագործողին էջանշան դարձնելով հիշել տալ որևէ վեբ հասցե՝ այն ցանկացած ժամանակ բացելու նպատակով։ Այս էջանշանները հնարավոր է ձայնագրել և կիսել այնպիսի վեբ կայքերում, ինչպես օրինակ del.icio.us կայքը։
Սոցիալական էջանշան
[խմբագրել | խմբագրել կոդը]del.icio.us կայքի նման կայքերում սոցիալական էջանշանները օգտագործողին թույլ են տալիս ձայնագրել իր սիրելի էջերը արդեն կայքի սերվերների վրա։ Օգտագործողը ոչ թե ճյուղավորված համակարգի միջոցով է դասակարգում իր սիերելի կայքերը, այլ էջանշանների։ Այս կայքերի սոցիալական կողմը բացատրվում է, որ յուրաքանչյուր օգտագործողի էջանշան տեսանելի են բոլորի կողմից։ Այսպես հնարավոր է որոնում կատարել էջանշանների միջև՝ որևէ կատեգորիայում որոնելով ամենահայտնի վեբ կայքերը կամ ուսումնասիրել որևէ մեկի նախընտրությունների բնագավառները՝ նրա էջանշանների հոսանքի զննարկման միջոցով։ Այս գործիքի միակ ֆրանսերենով տարբերակը հասանելի է Orange.fr կայքում։ Փաստորեն del.icio.us կայքի պես Orange-ը ունի սիրելի կայքերը պահելու և կիսելու իր սեփական ծառայությունը, որը կոչվում է Orange Favoris, այն հասանելի է http://favoris.orange.fr հասցեում։ Պետք է ասել, որ US ծառայության ֆրանսերեն սխալ տարբերակի պատճառով ոչ մի այլ ֆրանսերեն գործիք չի գործում այս պահին։