Jump to content

Յանիս Իվանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանիս Իվանով
լատիշ․՝ Jānis Ivanovs
Ծնվել էհոկտեմբերի 9, 1906(1906-10-09)[1][2][3]
ԾննդավայրՊրեյլի, Դվինսկի գավառ, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էմարտի 27, 1983(1983-03-27)[2][1][3] (76 տարեկան)
Մահվան վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[5]
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Քաղաքացիություն Լատվիա և  ԽՍՀՄ
ԿրթությունՅազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտության ուսուցիչ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և Ստալինյան մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն

Յանիս Անդրեևիչ Իվանով (լատիշ․՝ Jānis Ivanovs, հոկտեմբերի 9, 1906(1906-10-09)[1][2][3], Պրեյլի, Դվինսկի գավառ, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - մարտի 27, 1983(1983-03-27)[2][1][3], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[5]), լատիշ խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965 թ.), Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1950 թ.

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանիս Իվանովը ծնվել է 1902 թվականի հոկտեմբերի 9-ին Պռեյլիում (ըստ այլ աղբյուրների՝ Պռեյլի շրջանի Բաբրի գյուղում)[6][7]։ Սերում է ռուս հնադավանների ընտանիքից։ Վաղ մանկությունն անցել է Լատվիայում։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Իվանովների ընտանիքն ապրել է Վիտեբսկում և Սմոլենսկում, որտեղ էլ Յանիս Իվանովն ստացել է երաժշտական նախնական կրթություն (դաշնամուր, երաժշտության տեսություն)։ 1920 թվականին վերադարձել է Լատվիա։

1922 թվականին մեկնել է Ռիգա, որտեղ ուսումը շարունակել է Յու․ Մաևսկու անվան ստուդիայում (1922-1923 թթ.)։ 1924-1931 թվականներին սովորել է Լատվիայի կոնսերվատորիայում (1944 թվականից դասավանդում է նույն կոնսերվատորիայում, պրոֆեսոր՝ 1955 թվականից)։

1930-ական թվականներին գրել է հայրենիքին նվիրված ծրագրային ստեղծագործություններ՝ «Լատգալյան լճեր» սյուիտը (1935 թ.), «Ծիածան» սիմֆոնիկ պոեմը (1938 թ.) և այլն։ Լավագույն սիմֆոնիկ երկերից են՝ «Ատլանտիդա» (1941 թ.), «Լատգալյան սիմֆոնիա» (1949 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950 թ.)։ Նաև 14 սիմֆոնիայի (1933-1971 թթ.), կոնցերտների, կվարտետների, դաշնամուրային պիեսների հեղինակ է։ Արժանացել է Լատվիական ԽՍՀ պետական մրցանակի (1959 թ., 1970 թ.

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Երաժշտություն (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 Иванов Янис Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #124824668 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 Иванов, Янис Андреевич
  7. Gazeta 2.0 - Старообрядческие корни композитора Яниса Иванова
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 422
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy