Յանիս Իվանով
Յանիս Իվանով լատիշ․՝ Jānis Ivanovs | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1906[1][2][3] |
Ծննդավայր | Պրեյլի, Դվինսկի գավառ, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն[4] |
Մահացել է | մարտի 27, 1983[2][1][3] (76 տարեկան) |
Մահվան վայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[5] |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Լատվիա և ԽՍՀՄ |
Կրթություն | Յազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտության ուսուցիչ և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Յանիս Անդրեևիչ Իվանով (լատիշ․՝ Jānis Ivanovs, հոկտեմբերի 9, 1906[1][2][3], Պրեյլի, Դվինսկի գավառ, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - մարտի 27, 1983[2][1][3], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[5]), լատիշ խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965 թ.), Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1950 թ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանիս Իվանովը ծնվել է 1902 թվականի հոկտեմբերի 9-ին Պռեյլիում (ըստ այլ աղբյուրների՝ Պռեյլի շրջանի Բաբրի գյուղում)[6][7]։ Սերում է ռուս հնադավանների ընտանիքից։ Վաղ մանկությունն անցել է Լատվիայում։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Իվանովների ընտանիքն ապրել է Վիտեբսկում և Սմոլենսկում, որտեղ էլ Յանիս Իվանովն ստացել է երաժշտական նախնական կրթություն (դաշնամուր, երաժշտության տեսություն)։ 1920 թվականին վերադարձել է Լատվիա։
1922 թվականին մեկնել է Ռիգա, որտեղ ուսումը շարունակել է Յու․ Մաևսկու անվան ստուդիայում (1922-1923 թթ.)։ 1924-1931 թվականներին սովորել է Լատվիայի կոնսերվատորիայում (1944 թվականից դասավանդում է նույն կոնսերվատորիայում, պրոֆեսոր՝ 1955 թվականից)։
1930-ական թվականներին գրել է հայրենիքին նվիրված ծրագրային ստեղծագործություններ՝ «Լատգալյան լճեր» սյուիտը (1935 թ.), «Ծիածան» սիմֆոնիկ պոեմը (1938 թ.) և այլն։ Լավագույն սիմֆոնիկ երկերից են՝ «Ատլանտիդա» (1941 թ.), «Լատգալյան սիմֆոնիա» (1949 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1950 թ.)։ Նաև 14 սիմֆոնիայի (1933-1971 թթ.), կոնցերտների, կվարտետների, դաշնամուրային պիեսների հեղինակ է։ Արժանացել է Լատվիական ԽՍՀ պետական մրցանակի (1959 թ., 1970 թ.)։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լատվիական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ[6]
- Լատվիական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1956 թ.)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965 թ. )
- Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (1950 թ.) № 6 սիմֆոնիայի համար («Латгальскую»).
- Լատվիական ԽՍՀ պետական մրցանակ (1959 թ., 1970 թ.)
- Լենինի շքանշան (1976 թ.)
- Աշխատանքային կարմիր դրոշ շքանշան (1950 թ., 1956 թ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Երաժշտություն (ֆր.)
- ↑ 4,0 4,1 4,2 Иванов Янис Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #124824668 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 Иванов, Янис Андреевич
- ↑ Gazeta 2.0 - Старообрядческие корни композитора Яниса Иванова
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 422)։ |
|
- Հոկտեմբերի 9 ծնունդներ
- 1906 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 27 մահեր
- 1983 մահեր
- Ռիգա քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Լատիշ կոմպոզիտորներ
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Խորհրդային դիրիժորներ
- Խորհրդային մանկավարժներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- ԽՍՀՄ ԳԽ 3-րդ գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ ԳԽ 4-րդ գումարման պատգամավորներ
- Լատիշ դիրիժորներ
- Խորհրդային կոմպոզիտորներ
- Խորհրդային ակադեմիական երաժիշտներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Երաժշտական մանկավարժներ