Պորտալար
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Պորտալար, առաջանում է մեզենքիմից, որը գտնվում է ամնիոնային ոտիկում և դեղնուցային ցողունիկում։ Ձևավորմանը մասնակցում են նաև ալլանթոիսը և նրա վրա աճող անոթները։ Դեղնուցային ցողունիկը և ալլանթոիսը արագ ապաճում են, և նորածնի պորտալարում հայտնաբերվում են միայն դրանց մնացորդները։ Ձևավորված պորտալարը առաձգական, ճկուն շարակցահյուսվածքային գոյացություն է, որով անցնում են երկու պորտային զարկերակներ և մեկ պորտային երակ։ Այն սովորական դոնդողանման հյուսվածք է, հիալունորաթթվի մեծ քանակությամբ։ Այս հյուսվածքը ստացել է Վարթոնի դոնդող անվանումը, ապահովում է լարի տուրգորը և ճկունությունը։ Այս հյուսվածքի դերը չափազանց մեծ է։ Այն պորտլարի անոթները պաշտպանումէ սեղմվելուց, ինչն էլ ապահովում է սաղմին սննդանյութերով և թթվածնով հարուստ արյունով մատակարարումը։ Ունի նաև պաշտպանական ֆունկցիա. այն խոչընդոտում է նաև անոթային ճանապարհով վնասակար գործոնների ներթափանցումը ընկերքից սաղմի մեջ։
Սաղմի զարգացման վաղ փուլերի հիմնական առանձնահատկություններն են.
- Լրիվ տրոհման ասինխրոն տիպ,
- պայծառ
- մուգ
բլաստոմերների առաջացում։
- Արտասաղմնային օրգանների վաղ ձևավորում և մեկուսացում։
- Ամնիոնային բշտիկի վաղ ձևավորում և ամնիոնային ծալքերի բացակայություն։
- Գաստրալյացիայի երկու փուլերի առկայություն՝ դելամինացիա և իմիգրացիա, որոնց ընթացքում տեղի է ունենում նաև արտասաղմնային օրգանների զարգացումը։
- Իմպլանտացիայի միջանկյալ (ինտերստիցիալ) տիպ։
- Խիստ զարգացած ամնիոն և խորիոն, ինչպես նաև թույլ զարգացած դեղնուցապարկ և ալլանթոիս։