Jump to content

Պո (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Պո
ֆր.՝ Pau[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքԱտլանտյան Պիրենեյներ, canton of Jurançon?, canton of Pau-Centre?, canton of Pau-Est?, canton of Pau-Nord?, canton of Pau-Ouest?, canton of Pau-Sud? և arrondissement of Pau?
Մակերես31,51 կմ²
ԲԾՄ215 մետր, 165 մետր, 245 մետր
Բնակչություն77 066 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ64000[3]
Պաշտոնական կայքpau.fr(ֆր.)
Պո (քաղաք) (Ֆրանսիա)##
Պո (քաղաք) (Ֆրանսիա)

Պո [po[4], օքսիտաներեն pau ] (ֆր.՝ Pau [po], օքս.՝ Pau [paw], բասկ.՝ Paue), քաղաք Ֆրանսիայի Նոր Ակվիտանիա երկրամասի Պիրենեյ-Ատլանտիկ դեպարտամենտում, որի, ինչպես նաև Պոյի շրջանի ու Պո-1, Պո-2, Պո-3 և Պո-4 կանտոնների վարչական կենտրոնն է և խոշորագույն բնակավայրը. 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ ուներ 75.665 բնակիչ։ Մեծությամբ չորրորդ բնակավայրն է տարածաշրջանում (Բորդոյից, Լիմոժից և Պուատիեից հետո)։ 2017 թվականին Պոն Եվրոպայի Ավետարանական եկեղեցիների համայնքի կողմից արժանացել է « Եվրոպայի ռեֆորմացիոն քաղաքի պատվավոր կոչմանը[5]։ Նախկինում եղել է պատմական Բեարն մարզի գլխավոր քաղաքը։

Պոն եվրոպական միակ քաղաքն է, որտեղ ծնունդ են առել երկու արքայատոհմի հիմնադիրներ՝ Իսպանիայի և Պարմի Բուրբոնների հիմնադիր Հենրի Չորրորդը և Բեռնադոտների արքայատոհմի սկզբնավորող Կարլ Յուհան Տասնչորսերորդը։ Ընդ որում՝ այդ արքայատոհմերն այսօր էլ իշխանություն ունեն եվրոպական երեք երկրում։

Պո քաղաքն առանձնահատուկ կերպով է պատմության մեջ մտել նաև այն բանի շնորհիվ, որ այստեղ են իրենց առաջին ավիադպրոցը բացել Ռայթ եղբայրները, և Պոն մինչև 1914 թվականը համարվել է ավիացիայի համաշխարհային մայրաքաղաք։ Այստեղ են սովորել, հմտություններ ձեռք բերել Առաջին համաշխարհային պատերազմի ասերը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պո քաղաքը գտնվում է Գավ դը Պո գետի ափին, , Պիրենեյների հարավ-արևմտյան լեռների ստորոտում, Բորդոյից 215 կմ դեպի հարավ, Թուլուզից մոտավորապես 195 կմ դեպի հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից մոտ 215 մետր բարձրության վրա։ Լուրդի ուխտատեղին գտնվում է մոտավորապես 58 կմ դեպի հարավ-արևելք։

Կլիման բարեխառն է; Տեղումները՝ հիմնականում անձրևի տեսքով, թափվում են ամբողջ տարվա ընթացքում (տարեկան մոտավորապես 885 միլիմետր միջին չափով)[6]։

Պո, Ատլանտյան Պիրենեյներ (1981–2010 averages, extremes 1921–present)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 24.5
(76.1)
27.8
(82)
31.0
(87.8)
30.8
(87.4)
34.1
(93.4)
38.1
(100.6)
39.2
(102.6)
39.9
(103.8)
38.9
(102)
34.0
(93.2)
27.1
(80.8)
27.2
(81)
39.9
(103.8)
Միջին բարձր °C (°F) 11.0
(51.8)
12.2
(54)
15.2
(59.4)
16.8
(62.2)
20.5
(68.9)
23.6
(74.5)
25.8
(78.4)
25.9
(78.6)
23.8
(74.8)
19.8
(67.6)
14.3
(57.7)
11.6
(52.9)
18.4
(65.1)
Միջին օրական °C (°F) 6.5
(43.7)
7.3
(45.1)
10.0
(50)
11.9
(53.4)
15.6
(60.1)
18.7
(65.7)
20.6
(69.1)
20.7
(69.3)
18.2
(64.8)
14.7
(58.5)
9.8
(49.6)
7.2
(45)
13.5
(56.3)
Միջին ցածր °C (°F) 2.1
(35.8)
2.5
(36.5)
4.8
(40.6)
6.9
(44.4)
10.7
(51.3)
13.8
(56.8)
15.5
(59.9)
15.5
(59.9)
12.6
(54.7)
9.6
(49.3)
5.3
(41.5)
2.7
(36.9)
8.5
(47.3)
Ռեկորդային ցածր °C (°F) −14.8
(5.4)
−15.0
(5)
−8.9
(16)
−6.0
(21.2)
−1.3
(29.7)
3.6
(38.5)
5.3
(41.5)
5.4
(41.7)
−1.0
(30.2)
−4.2
(24.4)
−9.6
(14.7)
−12.6
(9.3)
−15.0
(5)
Տեղումներ մմ (դյույմ) 94.4
(3.717)
83.3
(3.28)
85.9
(3.382)
112.4
(4.425)
98.8
(3.89)
77.2
(3.039)
56.7
(2.232)
67.5
(2.657)
78.9
(3.106)
99.7
(3.925)
116.9
(4.602)
98.2
(3.866)
1069,9
(42,122)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 11.5 10.3 10.4 13.1 12.8 9.7 7.9 8.3 8.5 11.1 10.9 11.0 125.4
% խոնավություն 83 80 77 78 78 78 78 80 80 83 83 84 80.2
Միջին ամսական արևային ժամ 104.8 121.1 164.6 165.6 185.8 195.7 207.8 203.7 183.8 143.9 104.6 95.9 1877,2
Աղբյուր #1: Météo France[7][8][9]
Աղբյուր #2: Infoclimat.fr (humidity, 1961–1990)[10]

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
17938756—    
18008465−3.3%
18069293+9.8%
182111 444+23.1%
183111 285−1.4%
183612 607+11.7%
184113 841+9.8%
184616 170+16.8%
185116 196+0.2%
185618 671+15.3%
186121 881+17.2%
186624 563+12.3%
187227 300+11.1%
187628 908+5.9%
ՏարեթիվԲնակ․±%
188129 971+3.7%
188630 624+2.2%
189133 111+8.1%
189633 012−0.3%
190134 268+3.8%
190635 044+2.3%
191137 149+6.0%
192135 665−4.0%
192637 711+5.7%
193138 962+3.3%
193640 451+3.8%
194646 158+14.1%
195448 320+4.7%
196259 937+24.0%
ՏարեթիվԲնակ․±%
196874 005+23.5%
197583 498+12.8%
198283 790+0.3%
199082 157−1.9%
199978 732−4.2%
200683 903+6.6%
200784 978+1.3%
201179 798−6.1%
201278 506−1.6%
201577 215−1.6%
201677 251+0.0%
201777 130−0.2%
201876 275−1.1%
From 1962 to 1999: Population without double counting; for the years following: municipal population.
Աղբյուր՝ Ldh/EHESS/Cassini until 1999[11] and INSEE[12]

20-րդ դարում գյուղատնտեսության մեքենայացումը և փոքր տնտեսությունների վերացումը հանգեցրին գյուղացիների արտագաղթի. Ներկայումս նույնպես հարևան Լեսկար քաղաքն է ընդունում գաղթողների մեծ մասին։

Տնտեսություն և ենթակառուցվածքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլեկտրագնացքներ Պո կայարանում (1980 թ.)
Ճոպանուղին՝ Funicular Pau- ն քաղաքի զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկն է

Պոն միացված է ֆրանսիական գերարագ TGV ցանցին և ճեպընթաց երկաթուղով կապված է Բայոնին ու Դաքսին (շարունակությունը՝ Բորդոյով մինչև Փարիզ ) և Տարբին (և դեպի Թուլուզ

Բացի այդ, 2011 թվականից տեղական գնացքները կրկին շարժվում են դեպի Օլորոն-Սենթ-Մարի։

Քաղաքից մոտ 7 կմ հեռավորության վրա գտնվում է Պոյի Պիրենեյան օդանավակայանը, որտեղից, ի թիվս այլոց, թռիչքներ են իրականացվում դեպի Ամստերդամ, Բրյուսել, Լոնդոն, Բրիստոլ[13]

Պոն որպես համալսարանական քաղաք հարյուրամյակների ավանդույթներ ունի։ Առաջին համալսարանն այստեղ հիմնադրվել է 1722 թվականին։ Այսօր Պոն ունի միջդիսցիպլինար համալսարան (ուսումնասիրում են իրավագիտություն, տնտեսագիտություն, բնական և հումանիտար գիտություններ), երկու IUT (Institut Universitaire de Technologie), IAE (Institut d'Administration d'Entreprise) և առևտրային դպրոց ( École supérieure de commerce de Pau ):

Պոն հիմնադրվել է հավանաբար 11-րդ դարի սկզբին Բեարնի կոմսի նախաձեռնությամբ։ 14-րդ դարի երկրորդ կեսին Գաստոն Երրորդի պատվերով կառուցվել է ամրոց, որը հետագայումընդլայնվել և ամրացվել է Ֆուա Բեարնացու կողմից։ Դա բարձրացրել է բնակավայրի կարգավիճակը, և Բեարնի վիկոնտները հաճախ էին կանգ առնում այդտեղ։ Որպեսզի Պոն ավելի գրավիչ դառնա որպես բնակավայր՝ Գաստոն Չորրորդը հայտարարել է, որ մտադիր է այն դարձնել իր նստավայրը։ 1464 թվականին նա քաղաքին շուկա ունենալու իրավունք է տվել։

Պոն ավելի մեծ նշանակություն է ստացել այն բանի շնորհիվ, որ նրա տերերը՝ Բեարնի վիկոնտները, Ֆրանսուա Ֆեբուսի ՝ Գաստոն IV-ի թոռան հետ 1479 թվականին դարձան Նավարայի թագավորներ։ Բնակչությունը շուտով այնքան աճեց, որ Ժան դ'Աբրեն և նրա կինը՝ Քեթրինը, 1502 թվականի նոյեմբերին բնակավայրին շնորհեցին քաղաքի կարգավիճակ։ Այն բանից հետո, երբ Ֆերդինանդ կաթոլիկը նվաճեց Նավարայի հատվածը Պիրենեյներից հարավ, Բեարնի վիկոնտները, որոնք վտարված էին այնտեղից, 1512 թվականին իրենց կեցավայրը Պամպլոնայից տեղափոխեցին Պո։ Քաղաքը մնաց նրանց իշխանական նստավայրը մինչև 1589 թվականը և աստիճանաբար դարձավ ինքնիշխան խորհրդի, խորհրդարանի և դրամատան նստավայր։ Շուտով այստեղ հաստատվեցին ճիզվիտներ և այլ վանական ուխտեր, հիմնվեցին նաև կուսանոցներ[14]։ Պոն առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերել 1527թվականից, երբ եղել է հուգենոտների նկատմամբ բարյացակամ Մարգարիտ Նավարացու նստավայրը։ 1553 թվականի դեկտեմբերին նրա դուստր Ժաննա դ'Ալբրեն Պոյում լույս աշխարհ բերեց ապագա թագավոր Հենրիխին IV--ին։ Պոն շատ է տուժել կրոնական պատերազմներից։ 1620 թվականին այն Լյուդովիկոս XIII-ի միջոցով անցավ: ֆրանսիական թագի տիրապետության ներքո։ 1722 թվականին այստեղ հիմնադրված համալսարանն ուներ հինգ դասախոս, որոնք դասավանդում էին կանոնական իրավունք, քաղաքացիական իրավունք, ֆրանսիական իրավունք և կերպարվեստ։ Այն վերացվել է Ֆրանսիական հեղափոխությունից հետո, իսկ Գիտությունների և արվեստների ակադեմիան, որը հիմնադրվել է 1721 թվականին, նույնպես ավելի ուշ մարել է։ 1848 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո գերի ընկած Աբդ էլ-Կադերը այդ նույն տարվա ապրիլի 23-ին Փարիզի մոտ գտնվող Ֆորտ Լամալգից բերվել է Պոյի ամրոց, որտեղ նա երկար ժամանակ ապրել է իր ընտանիքի հետ։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոյի ամրոցը
  • Պիրենեյան պուրակը, բարձրահարկ շենքերով կառուցապատված կենտրոնի հարավային եզրին, առաջարկում է Պիրենեյան լեռների համայնապատկերային տեսարան։
  • Պոյ ամրոցը հին քաղաքի կենտրոնում հիմնադրվել է միջնադարում և Հենրիխի  IV-ի ծննդավայրն է։
  • The Musée des Beaux-Arts de Pau-ն գտնվում է 1931 թվականի Արտ Դեկո ոճի շենքում։ Որպես քաղաքային թանգարան՝ այն ցուցադրում է եվրոպական կերպարվեստը՝ կենտրոնանալով 19-րդ դարի ֆրանսիական գեղանկարների վրա։
  • Բեռնադոտի թանգարանը ներկայացնում է Բեռնադոտների տոհմի և Պոյում ծնված Ժան Բատիստ Բեռնադոտի, հետագայում Շվեդիայի թագավոր դարձած Կարլ XIV-ի, Հովհաննես Շվեդացու պատմությունը[15]։

Սպորտ և միջոցառումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պո քաղաքը հայտնի է ավտոմոբիլային սպորտի ամենամյա միջոցառումներով։ Ինչպես Մոնակոյում և Մակաոյում, տների միջև ընթանում է նեղ փողոցային շրջան ( Circuit de Pau ):

Ֆորմուլա 1-ի տասնմեկ մրցավազք անցկացվել է մինչև 1963 թվականը, բայց դրանք հաշվի չեն առնվել աշխարհի առաջնության համար։ Դրանից հետո այստեղ մինչև 1998 թվականը տեղի են ունեցել Ֆորմուլա 2-ի մրցումները և Ֆորմուլա 3000 Եվրոպայի առաջնությունը։ Ֆորմուլա 3-ի միջազգային մրցարշավներն այս մրցարշավարանում անցկացվում են 1999 թվականից։ Պոյում ամենահաջողակ մրցարշավորդը Ջիմ Քլարկն է, ով երկու անգամ հաղթել է այստեղ անցկացված F1-ի և F2-ի մրցումներում։ 2007, 2008 և 2009 թվականներին WTCC մրցարշավներն անցկացվել են Պոյում։

Տուր դը Ֆրանս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրենեյան լեռնանցքներին մոտ լինելու պատճառով Պոն շատ հաճախ դառնում է Տուր դը Ֆրանսի մրցավայր-քաղաքներից մեկը։ Մինչ այժմ քաղաքը ավելի քան 60 անգամ եղել է հեծանվաշավի նպատակակետ կամ մեկնարկային կետ։ Դրա շնորհիվ Պոն Փարիզից և Բորդոյից հետո երրորդն է զբոսաշրջիկների կողմից առավել հաճախակի այցելվող քաղաքների ցանկում։

Étoiles de Pau-ն ձիասպորտի ասպարեզում աշխարհի վեց կարևորագույն մրցաշարերի թվում է։

Élan Béarnais Pau-Orthez-ի հետ քաղաքը համարվում է ֆրանսիական բասկետբոլի ամենակարևոր ակումբներից մեկը։ Ընդհանուր առմամբ, թիմը ինը անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն և վեց անգամ՝ գավաթակիր։ Բացի այդ, թիմը կարողացավ 1984 թվականին նվաճել Կորաչի գավաթը։

Մեկ այլ հայտնի մարզական ակումբ է Section Paloise- ը, որի ռեգբիի միության թիմը ներկայացված է Ֆրանսիայի պրոֆեսիոնալ լիգայում։

Պոյի՝ 1856 թվականին հիմնված գոլֆի ակումբը եվրոպական մայրցամաքի ամենահին գոլֆի ակումբն է։

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պիեռ դը Ֆուա Կրտսեր (1449–1490), Այրեի եպիսկոպոս, Վանի եպիսկոպոս և Պալերմոյի արքեպիսկոպոս, կարդինալ
  • Ժաննա Ալբրեթ (1528–1572), Նավարայի թագուհի
  • Հենրիխ IV (1553–1610), Ֆրանսիայի և Նավարայի թագավոր
  • Ժան-Բատիստ Բեռնադոտ (1763–1844), կամ՝ Կարլ  XIV., Հովհաննես Շվեդացի թագավոր (1818–1844)
  • Գիյոմ Լատրիլ դը Լորենց (1772–1855), գեներալ
  • Անրի Դաբադի (1867–1949), բնանկարիչ
  • Օգյուստ Բրուն (1881–1961), վիպասան
  • Պիեռ Կամի (1884–1958), գրող
  • Ռենե Լեոնարդ (1889–1965), ավտոարշավորդ
  • Մարգարիտ Բրոկեդիս (1893–1983), թենիսիստուհի
  • Ժան Բաթմեյլ (1895–1973), ֆուտբոլիստ
  • Անրի Պելիզա (1920–2001), թենիսիստ և բադմինտոնիստ
  • Պիեռ Բերժե (1934–1997), փորձարար ֆիզիկոս
  • Սիրիլ Գրանդե (ծն. 1942), ֆրանսիացի ավտոարշավորդ
  • Ռոժե-Ժերար Շվարցենբերգ (ծն. 1943), իրավաբան, քաղաքագետ և քաղաքական գործիչ։
  • Միշել Սոնյի (ծնված 1947), դաշնակահար, կոմպոզիտոր, երաժշտության մանկավարժ
  • Բերտրան Կանտա (ծն. 1964), մի քանի երաժշտախմբերի երգիչ
  • Օլիվիե Հեք (ծն. 1966), նետաձիգ, օլիմպիական
  • Պատրիս Էստանգետ (ծն. 1973), կանոիստ և օլիմպիական
  • Ստեֆան Օգե (ծն. 1974), հեծանվորդ
  • Սեբաստիեն Շաբեր (ծն. 1978), ֆուտբոլային դարպասապահ
  • Սեդրիկ Գրասիա (ծն. 1978), հեծանվարշավորդ
  • Կամիլ դը Ֆոկոմպրետ (ծն. 1985), սնոուբորդիստ
  • Ջերեմի Չարդի (ծն. 1987), թենիսիստ
  • Ժան Գուբեր (ծն. 1994), հեծանվորդ
  • Սառա Վալերո Ժոդար (ծնվ. 1998), ֆրանս-իսպանացի ձեռնագնդորդուհի

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոյի քույր[16] քաղաքներն են՝

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Die Statue Heinrichs IV. von Frankreich zu Pau. In: Illustrirte Zeitung. Nr. 37. J. J. Weber, Leipzig 9. März 1844, S. 172 (Digitalisat in der Google-Buchsuche).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Wolf-Eckhard Gudemann (Red.): Lexikon der Geschichte. Lizenzausgabe, aktualisierte Sonderausgabe. Orbis Verlag, Niedernhausen/Ts. 2001, ISBN 3-572-01285-6.
  5. Zur Bedeutung Paus in der Reformationsgeschichte siehe das Stadtporträt: Reformationsstadt Pau. Frankreich. Selbstbewusste Frauen gestalten die Kirche neu. In: reformation-cities.org/cities, abgerufen am 7. Oktober 2017.
    Visite guidée – Sur les traces des Huguenots à Pau. Արխիվացված 2023-07-13 Wayback Machine In: pau.fr, abgerufen am 7. Oktober 2017 (französisch).
  6. Pau – Klimatabellen. In: de.climate-data.org, abgerufen am 5. Juni 2019.
  7. «Données climatiques de la station de Pau» (ֆրանսերեն). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  8. «Climat Aquitaine» (ֆրանսերեն). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  9. «Pau–Uzein (64)» (PDF). Fiche Climatologique: Statistiques 1981–2010 et records (ֆրանսերեն). Meteo France. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  10. «Normes et records 1961–1990: Pau-Uzein (64) – altitude 183m» (ֆրանսերեն). Infoclimat. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  11. Cassini-Ehess|26299|Pau
  12. Population en historique depuis 1968, INSEE
  13. Webseite des Flughafens Pau Pyrénées. In: pau.aeroport.fr, abgerufen am 15. März 2017 (französisch, englisch).
  14. Fischer: Pau. In: Johann Samuel Ersch, Johann Gottfried Gruber (Hrsg.): Allgemeine Encyclopädie der Wissenschaften und Künste. 3. Sektion, 13. Teil (1840), S. 453 (uni-goettingen.de).
  15. Le Musée Bernadotte, un lieu patrimonial et touristique en évolution. Արխիվացված 2023-07-13 Wayback Machine In: pau.fr. 29. Januar 2018, abgerufen am 21. Februar 2018 (französisch).
  16. Jumelages. Արխիվացված 2023-07-13 Wayback Machine In: pau.fr, abgerufen am 7. Oktober 2017 (französisch).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պո (քաղաք)» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy