Սամուել Էտո'Օ
Սամուել Էտո'Օ ֆր.՝ Samuel Eto’o Fils | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Սամուել Էտո'ո Ֆիս[1][2][3][4] | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Կամերուն | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 10, 1981[5][6][7][…] (43 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Դուալա | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 180 սմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 79 կգ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Անտալիասպոր | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Սամուել Էտո'ո Ֆիս (ֆր.՝ Samuel Eto’o Fils, մարտի 10, 1981[5][6][7][…], Դուալա), կամերունցի ֆուտբոլիստ, հարձակվող, Կամերունի հավաքականի նախկին խաղացող։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալյորկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդեն 2000 թվականին Սամուել Էտո'ոն մասնակցել էր Չեմպիոնների Լիգայի 3 մրցաշրջանի։ Չնայած այս փաստի, Էտո'ոն չկարողացավ տեղ գտնել Ռեալ Մադրիդի հիմնական կազմում և ստիպված էր կնքել պայմանագիր Մալյորկայի հետ։ Նա 19 խաղից խփելով 6 գնդակ հիացրել էր Մալյորկայի ղեկավարությանը և գնեցին իրավունք ձեռք բերելու Էտո'ոյին։ Սամուելը մասնակցեց ԱԱ-2002 երեք հանդիպման, և խփեց հաղթական գոլը Սաուդյան Արաբիայի հետ խաղում։ Մալյորկայում հանդես գալով Էտո'ոն իր տեղը ապահով էր Լա Լիգայի ամենաարդյունավետ հարձակվողների շարքում։ 2003 թվականին Իսպանիայի գավաթի եզրափակիչում Էտո'ոյի հեթ-տրիքի շնորհիվ Մալյորկան հաղթեց Ռեկրատիվոին 3:0 հաշվով։ 2003/04 մրցաշրջանում Էտո'ոյի շնորհիվ Մալյորկան կարողացավ անցնել ՈՒԵՖԱ-ի գավաթի 4 փուլ։ Այդ մրցաշրջանում Էտո'ոն խփեց 17 գնդակ։ Դրանից հետո Լա Լիգայում Էտո'ոյի գոլերի քանակը հասավ 54-ի 133 խաղից, և այդ ամեն 4.5 տարում։ Այս մրցաշրջանի արդյունքում Էտո'ոն ճանաչվեց լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստ։ 2004 թվականի օգոստոսի 12-ին Էտո'ոն տեղափոխվեց Բարսելոնա 24 միլիոն եվրոյով։
Բարսելոնա
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի օգոստոսի 29-ին Էտո'ոն առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ կատալոնական ակումբում։ Այդ խաղը 2004/05 մրցաշրջանի առաջին տուրն էր Ռասինգի դեմ, և հենց այդ խաղում էլ Էտո'ոն խփեց իր առաջին գոլը Բարսայի համար, իսկ խաղը ավարտվեց 2:0 հաշվով։ Մրցաշրջանի վերջում Բարսելոնան դարձավ Իսպանիայի առաջնության և Սուպերգավաթի հաղթող։ 2005 թվականի նոյեմբերի 2-ին Բարսելոնան հաղթեց հունական Պանատինաիկոսին 5:0 հաշվով, և այդ խաղում Էտո'ոն կատարեց իր առաջին հեթ-տրիքը Բարսելոնայի կազմում։ Նա դարձավ առաջնության լավագույն հարձակվող։ Դրանից բացի Էտո'ոն դարձավ նաև 2005/06 թվականի Չեմպիոնների Լիգայի լավագույն հարձակվող։ Հենց այդ մրցաշրջանում Բարսան կրկնեց 2004/05 մրցաշրջանի արդյունքները և դարձավ Իսպանիայի առաջնության և Սուպերգավաթի հաղթող, նաև հաղթելով Չեմպիոնների Լիգան։ 2006/07 մրցաշրջանը ձախողվեց թե ֆուտբոլիստի, թե ակումբի համար։ Էտո'ոն այդ մրցաշրջանում ստանում էր լուրջ վնասվածքներ և չէր կարող հաճախակի խաղալ։ Իսկ Բարսելոնան այդ մրցաշրջանում չհաղթեց ոչ մի մրցաշար։ 2007/08 մրցաշրջանի սկզբում Սամուելը ստանում է լուրջ վնասվածք և կարողանում է խաղալ միայն առաջնության երկրորդ կեսում։ Նրա շնորհիվ երկրորդ կեսին Բարսան կարողացավ մրցաշարային աղյուսակում մոտենալ Մադրիդի Ռեալի։ Սակայն Ռեալը դարձավ չեմպիոն։ Իսկ Չեմպիոնների Լիգայում Բարսելոնան հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Մանչեսթեր Յունայթեդին։ 2008 թվականի ամռանը Բարսելոն սկսես գլխավորել Խոսեպ Գվարդիոլան։ Էտո'ոն չկարողացավ լավ հարաբերություններ հաստատել նոր մարզիչի հետ, և Գվարդիոլան որոշեց, որ պետք է հրաժարվել ֆուտբոլիստից, նաև Ռոնալդինյոյից և Դեկուից։ Վերջին երկուսը լքեցին ակումբը հենց այդ տարի, իսկ Էտո'ոն ևս մեկ մրցաշրջան անցկացրեց Բարսայի կազմում։ Նա դարձավ հաջողակ ակումբի համար և կարևոր դեր Մեսսի և Անրիի հաձակվողական շարքում։ 2009 թվականի ամռանը Բարսայում 5 տարի անցկացնելուց հետո, Էտո'ոն լքում է ակումբը։
Ինտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի հուլիսի վեջին Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերի համար երկար բանակցելուց հետո, Սամուել Էտո'ոն տեղափոխվում է Ինտեր, իսկ Զլատանը Բարսելոնա։ Տրանֆերի համար Բարսելոնան ավելացրեց 46 միլիոն եվրո[9]։ Էտո'ոն ստորագրեց 5 տարվա պայմանագիր Ինտերի հետ։ Էտո'ոն իր նորամուտը նշեց Ինտերում օգոստոսի 8-ին Իտալիայի Սուպերգավաթում Լացիոյի դեմ հանդիպման ժամանակ։ Այդ խաղում Էտո'ոն խփեց իր առաջին գնդակը Ինտերի կազմում, բայց պարտվեցին 1:2 հաշվով։ Հոկտեմբերի 29-ին Պալերմոյի դեմ հանդիպման ժամանակ Էտո'ոն խփեց երկու գնդակ մրցակցի դարպասը և Ւնտերը հաղթեց 5:3 հաշվով։ Մարտի 24-ին նույնպես Էտո'ոյի 2 գնդակի շնորհիվ հաղթում են Լիվորնոյին։ Այդ մրցաշրջանում Ինտերը հաղթեց Իտալիայի առաջնությունը, Իտալիայի գավաթը և Չեմպիոնների լիգան։
2010 թվականի օգոստոսի 21-ին Իտալիայի Սուպերգավաթի շրջանակներում Ռոմայի դեմ հանդիպման ժամանակ Էտո'ոյի 2 գոլը հաղթանակ բերեց Ինտերին։ Խաղը ավարտվեց 3:1 հաշվով։ Այս մրցաշրջանում Էտո'ոն հաճախ էր դուբլեր կատարում՝ սեպտեմբերի 19-ին Պալերմոյի դեմ (2:1), սեպտեմբերի 22-ին Ջենոայի դեմ (3:2), հունվարի 15-ին Բոլանիայի դեմ (4:1), փետրվարի 6-ին Ռոմայի դեմ (5:3), մարտի 6-ին Ջենոայի դեմ (5:2) ևս մեկ դուբլ Իտալիայի գավաթի եզրափակիչում Պալերմոյի դեմ (3:1)։ Կային նաև հեթ-տրիքներ՝ սեպտեմբերի 29-ին Չեմպիոնների Լիգայի շրջանակներում 4:0 հաշվով Ինտերը հաղթեց Վերդերին։ 2010 թվականի դեկտեմբերի 19-ին Էտո'ոն անցավ Պեդրոյի ռեկորդից, դարձավ աշխարհի առաջին ֆուտբոլիստը, որ կարողացավ դառնալ գոլի հեղինակ 7 մրցաշարներում։ Նա դառնում էր գոլի հեղինակ Իտալիայի առաջնությունում, Գավաթում և Սուպերգավաթում, Չեմպիոնների Լիգայում, ՀԱՀ-ի աշխարհի առաջնությունում, Աֆրիկայի ազգային գավաթում[10]։
Անժի
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հուլիսին Մախաչկալայի Անժին Էտո'ոյին առաջարկում է 22 միլիոն եվրո մրցաշրջանի համար։ Էտո'ոն հրաժարվեց, քանի որ ուզում էր հաղթել Չեմպիոնների Լիգան, իսկ Անժին հանդես չէր գալիս այնտեղ[11]։ Այնուամենայնիվ, մեկ ամսից հայտնվում է տեղեկություններ, որ Էտո'ոն կարող է հայտնվել ռուսական ակումբում[12], որը առաջարկում էր 29 միլիոն եվրո տրանսֆերի համար[13], և պայմանագիր, որտեղ տարեկան վճարը կազմում էր 28.8 միլիոն եվրո[14]։ Օգոստոսի 23-ին հայտարարվեց, որ կամերունցին համաձայնվել է Անժի[15] հետ պայմանագիր կնքել։ Հաջորդ օրը Էտո'ոն կնքեց 3 տարվա պայմանագիր մախաչկալական ակումբի հետ[16]։
Նորամուտը տեղի ունեցավ Ռուսաստանի առաջնությունում Ռոստովի դեմ հանդիպման ժամանակ, որտեղ Էտո'ոն փոխարինվեց 58-րդ րոպեին և 22 րոպե անց Յուրի Ժիրկովի փոխանցմամբ[17] կարողացավ դառնալ գոլի հեղինակ։
Անժիում Էտո'ոն դարձավ 5 դուբլի հեղինակ՝ 2012 թվականի հուլիսի 26-ին հունգարական Հոնվեդի դեմ խաղում, 2012 թվականի օգոստոսի 10-ին Վիտնեսի դեմ խաղում, 2012 թվականի օգոստոսի 26-ին Մորդովիի հետ խաղում, 2012 թվականի սեպտեմբերի 16-ին Կրասնոդարի դեմ խաղում և 2012 թվականի հոկտեմբերի 4-ին Եվրոպայի Լիգայի շրջանակներում, շվեյցարական Յանգ Բոյսի դեմ խաղում։
2013 թվականի հունիսին Սամուել Էտո'ոն «Чемпионат.com» և ՌՖՊԼ կողմից արժանացավ Ռուսաստանի առաջնության լավագույն խաղացող[18]։ Կամերունցու պրոֆիլը դարձավ ամենահաճախվածը ՌՖՊԼ կայքում 2011-2013 թթ.[19]:
Չելսի
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի օգոստոսի վերջին Էտո'ոն տեղափոխվեց Լոնդոնի Չելսի Վիլլիանի հետ միսաին (ով նույնպես խաղում էր Անժիում)։ Գործարքը կազմեց 2 միլիոն ֆունտ ստերլինգ։ Նորամուտը նշեց Էվերտոնի դեմ խաղում, որտեղ Չելսին պարտվեց 1:0 հաշվով։ Չելսիի կազմում իր առաջին գոլը խփեց Կարդիֆ Սիթի դեմ խաղում։ Նոյեմբերի 6-ին կատարեց դուբլ Շալկեի դեմ խաղում։ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին Էտո'ոյի գոլով Չելսին կարողանում է հաղթել Լիվերպուլին 2:1 հաշվով։ 2014 թվականի հունվարի 19-ին դարձավ հեթ-տրիքի հեղինակ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում (3:1)։
Էվերտոն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի օգոստոսի 26-ին հայտարարվեց, որ Էտո'ոն կնքել է 2 տարվա պայմանագիր Էվերտոնի հետ[20]։ 2014 թվականի օգոստոսի 30-ին ֆուտբոլիստը Էվերտոնի կազմում առաջին խաղն է անցկացնում Չելսիի դեմ խաղում, որտեղ փոխարինման է դուրս գալիս և դառնում է գոլի հեղինակ, գրավել իր նախկին ակումբի դարպասը։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի մարտի 7-ի դրությամբ[21]
Ակումբ | Մրցաշրջան | Lիգա | Գավաթ | ՈՒԵՖԱ | Ընդհանուր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Փոխ.[22] | Խաղեր | Գոլեր | Փոխ.[22] | Խաղեր | Գոլեր | Փոխ.[22] | Խաղեր | Գոլեր | Փոխ.[22] | ||
Լեգանես | 1997–98 | 30 | 4 | – | 0 | 0 | – | 0 | 0 | – | 30 | 4 | – |
Ընդհանուր | 30 | 4 | – | 0 | 0 | – | 0 | 0 | – | 30 | 4 | – | |
Ռեալ Մադրիդ | 1998–99 | 1 | 0 | – | 0 | 0 | – | 0 | 0 | – | 1 | 0 | – |
Ընդհանուր | 1 | 0 | – | 0 | 0 | – | 0 | 0 | – | 1 | 0 | – | |
Էսպանյոլ | 1998–99 | 0 | 0 | – | 0 | 0 | – | 0 | 0 | – | 0 | 0 | – |
Ընդհանուր | 0 | 0 | – | 0 | 0 | – | 0 | 0 | – | 0 | 0 | – | |
Ռեալ Մադրիդ | 1999–2000 | 2 | 0 | – | 0 | 0 | – | 3 | 0 | – | 5 | 0 | – |
Ընդհանուր | 2 | 0 | – | 0 | 0 | – | 3 | 0 | – | 5 | 0 | – | |
Մալյորկա | 1999–2000 | 13 | 6 | – | 0 | 0 | – | – | – | – | 13 | 6 | – |
2000–01 | 28 | 11 | – | 5 | 2 | – | – | – | – | 33 | 13 | – | |
2001–02 | 30 | 6 | – | 1 | 1 | – | 9 | 3 | – | 40 | 10 | – | |
2002–03 | 32 | 14 | – | 6 | 5 | – | 0 | 0 | – | 38 | 19 | – | |
2003–04 | 32 | 17 | – | 2 | 0 | – | 7 | 4 | – | 41 | 21 | – | |
Ընդհանուր | 135 | 54 | – | 14 | 8 | – | 16 | 7 | – | 165 | 69 | – | |
Բարսելոնա | 2004–05 | 37 | 25 | 6 | 1 | 0 | 0 | 7 | 4 | 0 | 45 | 29 | 6 |
2005–06 | 35 | 26 | 5 | 2 | 2 | 0 | 11 | 6 | 4 | 48 | 34 | 9 | |
2006–07 | 19 | 11 | 8 | 4 | 1 | 0 | 4 | 1 | 3 | 27 | 13 | 11 | |
2007–08 | 18 | 16 | 3 | 4 | 0 | 0 | 7 | 1 | 0 | 29 | 17 | 3 | |
2008–09 | 36 | 30 | 4 | 4 | 0 | 0 | 12 | 6 | 2 | 52 | 36 | 6 | |
Ընդհանուր | 145 | 108 | 26 | 15 | 3 | 0 | 41 | 18 | 9 | 201 | 129 | 35 | |
Ինտեր | 2009–10 | 32 | 12 | 5 | 3 | 2 | 0 | 13 | 2 | 2 | 48 | 16 | 7 |
2010–11 | 35 | 21 | 9 | 7 | 8 | 1 | 11 | 8 | 5 | 53 | 37 | 15 | |
Ընդհանուր | 67 | 33 | 14 | 10 | 10 | 1 | 24 | 10 | 7 | 101 | 53 | 22 | |
Անժի | 2011–12 | 22 | 13 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 23 | 13 | 6 |
2012–13 | 25 | 10 | 5 | 3 | 2 | 0 | 16 | 9 | 3 | 44 | 21 | 8 | |
2013–14 | 4 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 2 | 0 | |
Ընդհանուր | 51 | 25 | 11 | 4 | 2 | 0 | 16 | 9 | 3 | 71 | 36 | 14 | |
Չելսի | 2013–14 | 21 | 9 | 4 | 5 | 0 | 0 | 9 | 3 | 2 | 34 | 12 | 6 |
Ընդհանուր | 21 | 9 | 4 | 5 | 0 | 0 | 9 | 3 | 2 | 34 | 12 | 6 | |
Էվերտոն | 2014–15 | 14 | 3 | 1 | 2 | 0 | 0 | 4 | 1 | 1 | 20 | 4 | 2 |
Ընդհանուր | 14 | 3 | 1 | 2 | 0 | 0 | 4 | 1 | 1 | 20 | 4 | 2 | |
Սամպդորիա | 2014-15 | 8 | 1 | - | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 1 | - |
Ընդհանուր | 8 | 1 | - | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 1 | - | |
Ընդհանուր կարիերայում | 474 | 237 | 56 | 50 | 23 | 1 | 113 | 48 | 22 | 635 | 309 | 79 |
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հունիսի 30-ի դրությամբ[23][24]
Կամերուն | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
1997 | 3 | 0 |
1998 | 5 | 0 |
1999 | 1 | 0 |
2000 | 9 | 5 |
2001 | 9 | 2 |
2002 | 13 | 5 |
2003 | 7 | 2 |
2004 | 9 | 4 |
2005 | 6 | 1 |
2006 | 5 | 5 |
2007 | 3 | 1 |
2008 | 11 | 11 |
2009 | 8 | 5 |
2010 | 12 | 8 |
2011 | 9 | 4 |
2012 | 2 | 0 |
2013 | 4 | 2 |
2014 | 2 | 1 |
Ընդհանուր | 117 | 56 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալյորկա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսպանիայի գավաթի մրցանակակիր (1)։ 2003
- Արդյունքում 1 մրցանակ
Բարսելոնա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լա Լիգայի չեմպիոն (3)։ 2004/05, 2005/06, 2008/09
- Իսպանիայի գավաթի մրցանակակիր (1)։ 2009
- Իսպանիայի Սուպերգավաթի մրցանակակիր (2)։ 2005, 2006
- Չեմպիոնների Լիգայի հաղթող (2)։ 2006, 2009
- Արդյունքում 8 մրցանակ
Ինտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերիա Ա հաղթող (1)։ 2009/10
- Իտալիայի գավաթի մրցանակակիր (2)։ 2010, 2011
- Իտալիայի Սուպերգավաթի մրցանակակիր (1)։ 2010
- Չեմպիոնների Լիգայի հաղթող (1)։ 2010
- Ակումբային առաջնության հաղթող (1)։ 2010
- Արդյունքում 6 մրցանակ
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աֆրիկայի ազգային գավաթի մրցանակակիր (2)։ 2000, 2002
- Օլիպիական չեմպիոն (1)։ 2000
- Արդյունքում 3 մրցանակ
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լավագույն երիտասարդ աֆրիկացի ֆուտբոլիստ (1)։ 2000
- Տարվա աֆրիկացի ֆուտբոլիստ (4)։ 2003, 2004, 2005, 2010
- Լա Լիգայի լավագույն ռմբարկուն (1)։ 2005/06 (26 գոլ)
- Տարվա թիմը ըստ ECM-ի (4)։ 2005, 2006, 2009, 2011
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էտո'ո'ոն ունի երկու եղբայր, որոնք նույնպես ֆուտբոլիստ են՝ Դավիթ Էտո'ո և Էթիեն Էտո'ո։ Սամուել Էտո'ոն ունի չորս երեխա՝ Մաել, Էթիեն, Սիեն և Լինն։ 2007 թվականից ամուսնացած է Ջորջետայի հետ ով Սիենի և Լիննի մայրն է, նրանք ապրում են Փարիզում[25]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Encyclopédie Universelle - Fils». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Герцог «Анжийский»
- ↑ Сборная Камеруна на чемпионате мира 2002
- ↑ «Угонщики «Бентли» звезды футбола подставили украинского министра». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
- ↑ 5,0 5,1 http://www.espnfc.com/player/11718/samuel-etoo — ESPN.
- ↑ 6,0 6,1 MLSsoccer.com — 2010.
- ↑ 7,0 7,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Рамазан Абдулатипов вручил Самуэлю Это`О орден "За заслуги перед Республикой Дагестан"
- ↑ «Ibrahimovic firma por cinco años». FCBarcelona (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 14-ին.
- ↑ Форвард «Интера» Это’О установил удивительный рекорд
- ↑ «Это'О: не поеду в Россию, так как хочу выиграть Лигу чемпионов». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Решился трансферный вопрос Самуэля Это’О
- ↑ ««Интер» готов отпустить Это'О за € 28 млн, «Анжи» предлагает € 29 млн». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Ибрагимович: я бы не принял предложение из России». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Самуэль Это’О в «Анжи»(չաշխատող հղում)
- ↑ «Это'О подписал контракт с «Анжи»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Гол Это'О в дебютном матче спас «Анжи» от поражения в Ростове». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Самюэлю Это'О была вручена официальная премия «Чемпионат.com» и РФПЛ как лучшему игроку СОГАЗ - Чемпионата России». sports.ru. 2013 թ․ հունիսի 2. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Юрий Зотов. (2013 թ․ նոյեմբերի 6). «Профиль Это'О - самый популярный на официальном сайте РФПЛ за последние 3 года». Soccer.Ru. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Everton Sign Eto'o». evertonfc.com (անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Samuel Eto'o Player Profile
- ↑ 22,0 22,1 22,2 22,3 փոխանցումներ
- ↑ «Profile: Samuel Eto'o» (անգլերեն). Rec.Sport.Soccer Statistics Foundation. 2013 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Internationals: Samuel Eto'o» (անգլերեն). Bounder.friardale.co.uk. 2013 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ «Samuel Eto'o and his sweetheart were now one in spirit through wedding». Samuel Etoo. 2007 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի պրոֆիլը Արխիվացված 2014-06-26 Wayback Machine Chelsea-fc.ru կայքում (ռուս.)
- Ֆուտբոլիստի պրոֆիլը Chelseafc.com կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի պրոֆիլը Արխիվացված 2015-07-11 Wayback Machine Fifa.com կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի պրոֆիլը Worldfootball.net կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի պրոֆիլը Football-lineups.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամուել Էտո'Օ» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Մարտի 10 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դաուլա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2000 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անժիի ֆուտբոլիստներ
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Էսպանյոլի ֆուտբոլիստներ
- Էվերթոնի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Կամերունի հավաքականի ֆուտբոլիստներ
- Կամերունցի ֆուտբոլիստներ
- Մալյորկայի ֆուտբոլիստներ
- Չելսիի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Սամպդորիայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ