Jump to content

Սլավոնական լեզուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
     Հունարեն      Հնդիրանական լեզուներ      Ռոմանական լեզուներ      Կելտական լեզուներ      Գերմանական լեզուներ      Հայերեն      Բալթյան լեզուներ      Սլավոնական լեզուներ      Ալբաներեն      Հնդեվրոպական լեզվաընտանիքի մեջ չմտնող լեզուներ

Սլավոնական լեզուներ, Սլավոնների լեզուները պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքին և հանդես են գալիս որպես ինքնուրույն լեզվաճյուղ։ սլավոնական լեզուներով խոսում են շուրջ 270 միլիոն մարդ (Կենտրոնական Եվրոպայից մինչև Խաղաղ օվկիանոսի ափերը)։ Առավել զանգվածային լեզուներն են՝ ռուսերենը (խոսողների թիվը՝ մոտ 154 մլն), լեհերենը (40 մլն), ուկրաիներենը (35 մլն)։ Առավել քիչ խոսողներ կան սլովակերենով (4, 2 մլն), մակեդոներենով (1, 15 մլն), սլովեներենով (2 մլն), կաշուբերենով (շուրջ 200 հազար)։ Հնագույն գրավոր հիշատակությունները վերաբերում են IX դարին (հին սլավոներեն), ապա՝ X-XI դարերին (ռուսերեն), XII-XIII դարերին (սլովեներեն, չեխերեն), XIII-XIV դարերին (ուկրաիներեն, լեհերեն են)։ Սլավոնական ժամանակակից գրական լեզուների կազմավորման ակունքները հասնում են XV-XVI դարերը, թեև դրանց զգալի մասի ձևավորումը ավարտվում է համեմատաբար ավելի ուշ՝ XVIII-XIX դարեր, իսկ մակեդոներենի ձևավորումը ավարտված էր արդեն IX դարի 40-ական թվականներին։ Սլավոնական լեզուները ներկայանում են 3 հիմնական ենթաճյուղով՝ արևելյան (ռուսերեն, ուկրաիններեն, բելառուսերեն), արևմտյան (լեհերեն՝ կաշուբերենի հետ, չեխերեն, սլովակերեն, սերբալուժիկերեն), հարավային (բուլղարերեն, սերբահորվաթերեն, սլովենեներեն, մակեդոներեն, հին սլավոներեն)։ Համեմատական սլավոնագիտությունը սրանց համար վերականգնել է մինչգրային լեզվավիճակ, որը կոչվում է ընդհանուր սլավոներեն կամ նախասլավոներեն։ Գրավոր ավանդված հնագույն լեզուն հին սլավոներենն է, որը նախապես մակեդոներեն խոսվածք էր և որը գրի է առնվել IX դարում։ Այն իբրև գրական լեզու (և ամենահինը) էական ազդեցություն է ՛գործել սլավոնական մյուս գրական լեզուների կազմավորման, մշակման ու զարգացման վրա, պաշտամունքային գործառությամբ երկար ժամանակ սպասարկել է քրիստոնեական եկեղեցուն, կոչվում է նաև եկեղեցասլավոնական, քանի որ այդ շրջանը համընկնում է բուլղարերենի կազմավորման հետ, երբեմն կոչվում են նաև հին բուլղարերեն։ Սլավոնական լեզուների մեծ մասը պաշտոնական ճանաչում ունի, ընդ որում, Հարավսլավիայում կա երեք պաշտոնական լեզու (սերբա- հորվաթերեն, սլովեներեն, մակեդոներեն)։ Մի մասը գործածում է լատինագիր այբուբեն (արևմտյան սլավոնական խումբը, սլովեներենը), մյուսը՝ սլավոնագիր (արևելյան խումբը, բուլղարերենը, մակեդոներենը), իսկ սերբահորվաթերենի համար գործածվում են երկուսն էլ։ Հին սլավոներենի համար գործածվել են կիրիլիցա ու գլագոլիցա գրատեսակները։ ժամանակակից սլավոնական գրատեսակները, այդ թվում և ռուսերենը, գիրը, կիրիլիցայի տարբեր զարգացումներն են։ Իր հասարակական դերով ու գործառությամբ սլավոնական լեզուներում մեծ կշիռ ունի ռուսերենը․ այն արդեն միշազգային ճանաչում ստացած լեզու է։ Մեծ է նրա դերը նաև մյուս սլավոնական գրական լեզուների զարգացման ու հարստացման գործում։ Կառուցվածքային պլանում սլավոնական լեզուներին բնորոշ է հնչույթային հարուստ համակարգը, շեշտը հիմնականում ուժային է․ առանձին լեզուներում (սլովեներեն, սերբահորվաթերեն)՝ արտաշնչական երաժշտական է, հիմնականում արևելյան, մասամբ և հարավային խմբում՝ փոփոխական, որոշ լեզուներում՝ կայուն (հիմնականում արևմտյան խմբում)։ Սլովակերենում, կաշուբերենում, սլովեներենում, սերբահորվաթերենում և այլ լեզուներում կան երկար ու կարճ ձայնավորներ, սլովեներենում՝ փակ և բաց տարբերակներ, լեհերենում՝ նաև ռնգայիններ։ Մեծ մասը (բացի բուլղարերենից և սլովեներենից) զանազանում է բաղաձայնների փափուկ և կոշտ տեսակներ։ Ընդհանուր սլավաներենը ուշ շրջանում փակ վանկեր չի ճանաչել։ Թույլ ձայնավորների անկումը, որն իր ավարտին է հասել մեր հազարամյակի սկզբներին, հանգեցրել է դրանց գոյացմանը առանձին դիրքերում։ ժառանգորդաբար պահպանվել են փափուկ ձայնավորները․ որոշ լեզուներում փափկացում է գոյացել նաև առաջնային շարքի ձայնավորներից առաջ։ Անվանական ձևակազմության մեջ հարուստ դրսևորումներ ունեն հոլովի ու սեռի կարգերը (բուլղարերեն և մակեդոներեն հետևում են վերլուծական հոլովակազմությանը)։ Բուլղարերենում և մակեդոներենում կան ետադաս հոդեր։ Երկակի թվի մնացորդները առկա են կաշուբերենում, սլովեներենում, սերբալուժիկերենում։ Թվականը իբրև ինքնուրույն խոսքի մաս ձևավորվել է ետհինսլավոնական շրջանում։ Նոր խոսքի մաս է նաև դերբայական մակբայը։ Սլավոնական լեզուները հնդեվրոպական լեզվաընտանիքում ավելի մոտ են կանգնած բալթյան ճյուղին, երբեմն այդ խմբերը առնվում են միասին՝ իբրև բալթիկ-սլավոնական ճյուղ։

Սլավոնական լեզուները Եվրոպայում      Արևմտյան սլավոնական լեզուներ      Արևելյան սլավոնական լեզուներ      Հարավային սլավոնական լեզուներ

Սլավոնական լեզուներ, հնդեվրոպական ընտանիքի ճյուղերից մեկը։

Սլավոնական լեզուները բաժանվում են երեք խմբի.

1. Արևելյան՝ ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն,

2. Հարավային՝ բուլղարերեն, սերբերեն, սերբահորվաթերեն, մակեդոներեն, սլովեներեն,

3. Արևմտյան՝ լեհերեն, չեխերեն, սլովակերեն, կաշուբերեն, լուժիերեն, պոլաբերեն։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլավոնական լեզուները տարածված են Արևելյան և Միջին Եվրոպայում, Բալկանյան թերակղզում, Սիբիրում, Միջին Ասիայոմ և Հեռավոր Արևելքում։ Վաղ միջնադարում սլավոնական լեզուները տարածված են եղել նաև Ռումինիայի, Հունգարիայի և Հունաստանի տարածքներում։ Հմդեվրոպական ընտանիքում ամենից մոտ են կանգնած բալթիական լեզուններին։ Հեռավոր անցյալում սլավոնական լեզունները սերտ կապված են եղել իրանական լեզունների, իսկ այնուհետև գերմանական և հունարեն լեզունների հետ։ Առաջին անգամ գրի է առնվել և գրական մշակման ենթարկվել 10-րդ դարում[1]։

Սլավոնական լեզուներ
Սլավոնական լեզուներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան (1975). Լեզվաբանական բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 274.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլավոնական լեզուներ» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy