Jump to content

Սկայպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սկայպ
Изображение логотипа
ՏեսակVoIP phone?
ՀեղինակՆիկլաս Զենստրոմ և Janus Friis?
Նախագծումը՝Skype Technologies
Գրված է՝Delphi?, Objective-C, C++ և Object Pascal?
ԻնտեսֆեյսQt
ՕՀWindows, մաքՕՍ, Անդրոիդ, iOS, Սիմբիան, Windows Phone, Լինուքս, BlackBerry OS և webOS
Առկա էբազմալեզու, անգլերեն, հունարեն և ռուսերեն
Լույս տեսավ՝օգոստոս 2003
ՊլատֆորմiOS, Windows և Անդրոիդ
Կարդագող ֆայլերի ֆորմատSkype user data?, Skype Extras Manager log? և Skype chatsynch (old)?
Ստեղծվող ֆայլերի ֆորմատSkype user data?, Skype Extras Manager log? և Skype chatsynch (old)?
Արտոնագիրանվճար ծրագիր (որոշ վճարովի հատկանիշների հետ)
Կայքskype.com
 Skype Վիքիպահեստում

Սկայպ (անգլ.՝ Skype), մասնավոր ծրագիր, որը հնարավորություն է տալիս օգտագործողներին հեռաձայնել միմյանց համացանցի օգնությամբ։ Զանգերը Սկայպից օգտվողների միջև անվճար է, մինչդեռ զանգերը դեպի ֆիքս և բջջային հեռախոսներ վճարովի են։ Հավելյալ ֆունկցիաներն իրենց մեջ ընդգրկում են ակնթարթային հաղորդագրությունը (չատ), փաստաթղթերի փոխանցումը և խորհրդաժողովի անցկացումը։

Այն մշակվել է էստոնացի ծրագրավորողներ Ահտի Հեյնլա-ի, Պրիիթ Կասեսալու-ի և Յան Թալին-ի կողմից[1]՝ Kazaa-ի և Venice Project-ի (որն հետագայում վերանվանվեց Joost) ձեռներեցներ Նիկլաս Զենստրոմի և Ջենուս Ֆրիսի համար։ Երեք էստոնացիները նաև համարվում են Kazaa ծրագրի հիմնադիրները։

2010 թվականի վերջին տվյալներով ծրագրից օգտվել են աշխարհի ավելի քան 663 միլիոն օգտատերեր[2]։

Գործողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն հնարավորություն է տալիս անվճար հեռախոսային կապ հաստատել բացառապես երկու համակարգիչների և տերմինալների միջև, որոնք ունեն Սկայպ և միացված են համացանցին, ունեն խոսափող ու բարձրախոս, ականջակալներ կամ USB-ով հեռախոս, որոնք միացված են համակարգչին։ Այն ունի նաև արագ հաղորդագրության՝ ակնթարթային հաղորդագրության հնարավորություն, որը թույլ է տալիս օգտագործողներին հաղորդակցվել տեքստերի միջոցով և միմյանց փոխանցել տարբեր փաստաթղթեր։

Սկայպը միաժամանակ հնարավորություն է տալիս վճարովի հեռախոսակապ հաստատել ֆիքս և բջջային հեռախոսների հետ և վերջերս առաջարկում նաև ընդունել հեռախոսազանգեր ֆիքս և բջջային հեռախոսներից, սակայն դեռևս մի քանի երկրներում։

Խորհրդաժողովի անցկացումը հնարավոր դարձավ 2006 թվականի հունվարից և Windows-ի համար Skype[3] v2-ի դուրս գալուց հետո։

Սկայպը դարձել է համակարգչի միջոցով ամենաշատ օգտագործվող ձայնային հաղորդակցման ծառայություններից մեկը, որը հավասարազոր է Windows Live Messenger-ին, չնայած որ առաջացնում է փոխադարձ խնդիրներ (ծրագրի և բանաձևի փոխադարձ մենաշնորհ) և վստահության մտահոգություն (անորոշ անվտանգություն, էականորեն անճշտելի)։

2008 թվականի փետրվարից Սկայպի մի տարբերակ էլ հավասարապես հասանելի է PlayStation Portable համակարգչի վրա, և 2009 թվականի մարտի 23-ից՝ նաև AppleiPhone-ի վրա։

Գործելակերպի սկզբունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկայպն օգտագործում է P2P VoIP տեխնոլոգիան, որը հանդիսանում է peer-to-peer-ի (փոստ առ փոստ) և VoIP-ի (ձայն IP-ի վրա) համադրությունը՝ Սկայպի մյուս օգտագործողների հետ կապ հաստատելու և միևնույն նպատակով օգտագործվող տեղեկատվությունը կիսելու համար։ Նրանք միաժամանակ հնարավորություն են տալիս անվտանգության սարքի հետևում գտնվող օգտագործողներին կապ հաստատել միմյանց միջև։ Մուտք TCP-ին 1024-ից բարձր բոլոր ուղղություններով կամ դեպի 80-րդ պորտը, պարտադիր է։ Ձայնային բարձր որակ ունենալու համար նախընտրելի է օգտագործել Սկայպի ընտրություններում տրված պորտը։ Բայց քանի որ ինֆորմացիայի հոսքը ծածկագրված է, դժվար է հասկանալ, թե ինչպիսի տեղեկություններ են փոխանցվում Սկայպ օգտագործողի համակարգիչ, որն էլ առաջացնում է անվտանգության հետ կապված խնդիրներ։

Այս ծրագիրն աշխատում է Microsoft Windows-ի ներքո, ինչպես նաև Լինուքսի (x86-ի վրա), macOS և Pocket PC համակարգերով։ Այն օգտագործում է TCP և UDP բանաձևերը և թույլ տալիս կազմակերպել ձայնային կոնֆերանսներ մինչև հարյուր հոգու մասնակցությամբ։

Windows օգտագործող փոխշփումը վերամշակվել է Pascal Object Delphi Win32 հետ, Լինուքս տարբերակը՝ C++ Qt հետ, իսկ macOSObjective-CCocoa հետ։

Սկայպը ստեղծեց մի հակասություն, քանի որ օգտագործեց ոչ օրինաչափ և մասնավոր բանաձև, որը արգելք է հանդիսանում փոխազդեցությանը, որն էլ համացանցի հաջողության մասն է կազմում և գործում բաց հաղորդակցման ստանդարտների վրա՝ թույլ տալով բոլորին կապի մեջ լինել՝ օգտագործելով տարբեր, բայց համապատասխան ծրագրերի գրառումները։

P2P VoIP տեխնոլոգիան ներկայացրեց բոլոր ապացույցները տեխնիկական և կոմերցիոն տեսանկյունից, IETF հասատատությունը սահմանեց մի օրինաչափություն (անգլերենով) այդ թեմայի վերաբերյալ, այն է՝ Session Initiation Protocol (հապավումը՝ SIP) ։

Հաղորդակցության անվտանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սկայպի տվյալների ամբողջ ընթացքը ծածկագրված է։
  • Սկայպը հավակնում է օգտագործել ծածկագրության հայտնի ալգորիթմները, որոնց դժվար է կոտրել։
  • Օգտագործողին հասանելի չեն ծածկագրման պարամետրերը և հետևաբար նա չի կարող տեխնիկական որոշումներ կայացնել, որոնք վերաբերվում են հանրային բանալիներով ենթակառուցվածքին։

Ծածկագրման նպատակներից մեկն էլ անվտանգության հարցերի առաջ քաշելն է՝ հաղորդակցման նպատակով, որոնք փոխ առ փոխ աշխատում են այլ օգտագործողների կողմից։

Հաղորդակցությունների ծածկագրումը մի թեմա է, որը հետաքրքրություն է առաջացրել օգտագործողների շրջանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Skype, մի բալտիկական հաջողության պատմություն». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 21-ին.
  2. «Skype grows FY revenues 20%, reaches 663 mln users». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 2-ին.
  3. «skype دانلود». woolder. 2021 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2022 թ․ հունվարի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկայպ» հոդվածին։


pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy