Jump to content

Օնորե դը Բալզակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օնորե դը Բալզակ
ֆր.՝ Honoré de Balzac
Ծնվել էմայիսի 20, 1799(1799-05-20)[1][2][3][…]
ԾննդավայրՏուր, Առաջին ֆրանսիական հանրապետություն[4][5][5]
Վախճանվել էօգոստոսի 18, 1850(1850-08-18)[6][1][2][…] (51 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիայի երկրորդ հանրապետություն[4][5][5][…]
ԳերեզմանՊեր Լաշեզ[7] և Grave of Balzac and Ewelina Hańska
Գրական անունHorace de Saint-Aubin[8], Lord R’Hoone, Viellerglé և Saint Aubin[8]
Մասնագիտությունվիպասան, գրական քննադատ, գրող, արձակագիր, լրագրող, արվեստի քննադատ, ակնարկագիր, դրամատուրգ և հրատարակիչ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի համալսարան, Շարլեմաժ լիցե (1816) և Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (հունվարի 4, 1819)
Գիտական աստիճանիրավունքի բակալավր (հունվարի 4, 1819)
Գրական ուղղություններռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներՀայր Գորիո, Մարդկային կատակերգություն, Կորսված պատրանքներ, Էժենի Գրանդե, Splendeurs et misères des courtisanes?, Շագրենի կաշին և Les Chouans?
Պարգևներ
ԱմուսինԷվելինա Հանսկա[11][12]
Համատեղ ապրողՕլիմպ Պելիսյե, Մարիա դյու Ֆրեսնե, Caroline Marbouty?, Laure de Berny?[13] և Claire de Maillé de La Tour-Landry?
ԶավակներՄարի-Կարոլին Դյու Ֆրեսնե
Изображение автографа
Օնորե դը Բալզակ Վիքիքաղվածքում
 Honoré de Balzac Վիքիպահեստում

Օնորե դը Բալզակ (ի ծնե տրված անունը՝ Օնորե Բալզակ, դը մասնիկը սկսել է օգտագործել 1830 թվականից, ֆր.՝ Honoré de Balzac, մայիսի 20, 1799(1799-05-20)[1][2][3][…], Տուր, Առաջին ֆրանսիական հանրապետություն[4][5][5] - օգոստոսի 18, 1850(1850-08-18)[6][1][2][…], Փարիզ, Ֆրանսիայի երկրորդ հանրապետություն[4][5][5][…]), ֆրանսիացի գրող։

Ծնվել է Տուր քաղաքում հարուստ գյուղացու ընտանիքում։ Հայրը պատրաստում էր որդուն փաստաբանական կարիերայի։ 1807-1813 թվականներին Բալզակը սովորել է Վանդոմի դպրոցում, 1816-1819 թվականներին՝ Փարիզի իրավագիտական դպրոցում, միաժամանակ աշխատելով նոտարի մոտ գրագիր։ Սակայն հետագայում թողել է այդ զբաղմունքը՝ նվիրելով իրեն գրականությանը։

1823 թվականից սկսել է հրապարակվել, 1825-1828 թվականներին զբաղվել է հրատարակչական գործունեությամբ, սակայն անհաջող։

1829 թվականին լույս է տեսնում Բալզակի անունով ստորագրված առաջին գիրքը՝ «Շուաններ» (Les Chouans) պատմական վեպը։ Բալզակի հաջորդ ստեղծագործություններն են՝ «Մասնավոր կյանքի դրվագներ» (Scènes de la vie privée, 1830), «Երկարակեցության կենսահյութը» (L'Élixir de longue vie, 1830-1831), «Գոբսեկ» վիպակը (Gobseck, 1830), որոնք մեծ հաջողություն ունեցան ընթերցողների և քննադատների մոտ։ 1831 թվականին Բալզակը հրատարակում է «Շագրենի կաշին» փիլիսոփայական վեպը և սկսում աշխատել «Երեսնամյա կինը»(La femme de trente ans) վեպի վրա։ «Չարաճճի պատմվածքներ» շարքում (Contes drolatiques, 1832-1837) Բալզակը հեգնալից ընդօրինակում է Վերածննդի պատմվածքների ոճը։ Մասամբ ինքնակենսագրական «Լուի Լամբեր» (Louis Lambert, 1832) և հատկապես «Սերաֆիտան» (Séraphîta, 1835) վեպերում արտացոլվել է Բալզակի հետաքրքրությունը Սվեդենբորգի և Մեն-Մարտենի միստիկական կոնցեպցիաներով։

Բալզակը հայտնի էր իր բացառիկ աշխատասիրությամբ. նա ստեղծագործում էր գրասեղանի առջև օրական 15-16 ժամ՝ յուրաքանչյուր տարի հրատարակելով երեքից վեց գիրք։

1834 թվականին Բալզակի մոտ միտք է առաջանում իր ստեղծած և ստեղծվելիք բոլոր երկերը, որոնցում ներկայացված է լինելու իր ժամանակի բարքերի համայնապատկերը, ամփոփել մի բազմահատոր շարքի մեջ։ Այդ շարքը նա հետագայում վերնագրեց «Մարդկային կատակերգություն»։

Այդ շարքի վրա Բալզակն աշխատեց մինչև իր կյանքի վերջը։ Նա բաժանել է այն երեք մասի՝ «Էթյուդներ բարքերի մասին», «Փիլիսոփայական էթյուդներ» և «Անալիտիկ էթյուդներ»։ Առաջին մասի մեջ ներառվեցին «Մասնավոր կյանքի դրվագները» («Գոբսեկ», «Երեսնամյա կինը», «Գնդապետ Շաբեր» (Le colonel Chabert, 1844), «Հայր Գորիո» (Le Père Goriot, 1834-1835)) և այլն); «Գավառական կյանքի դրվագներ» («Տուրի հոգևորականը» (Le curé de Tours, 1832), «Էժենի Գրանդե» (Eugénie Grandet, 1833), «Կորսված պատրանքներ» (Les Illusions Perdues, 1837-1843) և այլն), «Դրվագներ փարիզյան կյանքից» («Տասներեքի պատմությունը» եռագրությունը (L’Histoire des Treize, 1834), «Ցեզար Բիրոտո» (César Birotteau, 1837), «Նյուսինգենի դրամատունը» (La Maison Nucingen, 1838) և այլն), «Ռազմական կյանքի դրվագներ», «Քաղաքական կյանքի դրվագներ», «Գյուղական կյանքի դրվագներ»։ Հետագայում շարքը համալրվեց «Մոդեստա Մինյոն» (Modeste Mignon, 1844), «Զարմուհի Բեթը» (La Cousine Bette, 1846), «Զարմիկ Պոնսը» (Le Cousin Pons, 1847) վեպերով, ինչպես նաև շարքն ամփոփող «Ժամանակակից պատմության աստառը» (L’envers de l’histoire contemporaine, 1848) վեպով։

Բալզակի ստեղծագործություններից շատերը թարգմանվել են հայերեն և հրատարակվել 1950-1960-ական թվականներին[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Резник Р. А. Бальзак Оноре де // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 Archivio Storico Ricordi — 1808.
  6. 6,0 6,1 6,2 Mirbeau O. La Mort de Balzac (ֆր.) — 1989.
  7. Henry A. Le Père Lachaise historique, monumental et biographique (ֆր.)Paris: chez l'auteur, 1852. — P. 103. — 116 p.
  8. 8,0 8,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  9. Portraits de décorés de la Légion d'honneur
  10. Les douze meilleurs romans du XIXᵉ siècle ont été désignés aujourd'hui (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1952. — P. 12. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  11. Honoré de Balzac Biography
  12. Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  13. Madame Louise Antoinette- Laure de Berny
  14. Մարդկային կատակերգություն։ [Երկերի ժողովածու 10 հ.] / Օ. դը Բալզակ; Թարգմ.՝ Լ. Մարության; Առաջաբ.՝ Է. Պետրոսյան. - Երևան։ Հայպետհրատ, 1956. - 10 հ. ; 22 սմ. Հ. 1 (1956, 771 էջ) Թարգմ.՝ Հ. Բարսեղյան; Ա. Տայան Շուշաններ; Շագրենի կաշին - Հ. 2 (1956, 726 էջ) Թարգմ.՝ Լ. Մարության, Լ. Փորթուգյան Տասներեքի պատմությունը; Էժենի Գրանդե; Լքված կինը - Հ. 3 (1956, 736 էջ) Թարգմ.՝ Ա. Տայան, Վիվան, Լ. Մարության Գյուղական բժիշկը; Հայր Գորիո; Երեսնամյա կինը - Հ. 4 (1957, 831 էջ) Թարգմ.՝ Լ. Մարության Խորտակված պատրանքներ - Հ. 5 (1957, 811 էջ) Թարգմ.՝ Վ. Միքայելյան, Տ. Կարա-Սարգսյան, Ե. Տոլբագյան, Զ. Աղասյան, Գ. Փանոսյան, Պ. Շահբազյան, Ժ. Թութունջյան Գնդապետ Շաբեր; Գնդակ խաղացող կատվի վաճառատունը; Գոբսեկ; Անաստված պատարագը; Իրավազրկում; Տիկին Ֆիրմիանի; Վենդետտա; Կնոջ կերպար; Անհայտ գլուխգործոց; Հաշտված Մելմոթը; Կարմիր պանդոկը; Մնաք բարով; Երկարակեցության կենսահյութը; El Verdugo; Նյուսինգենի բանկային տունը - Հ. 6 (1958, 676 էջ) Թարգմ.՝ Լ. Մարության Կուրտիզանուհիների պերճանքն ու թշվառությունը - Հ. 7 (1959, 806 էջ) Թարգմ.՝ Հր. Բուջիկանյան, Վ. Սվաճյան, Թ. Հակոբյան Հովտաշուշանը; Ամուրիի կյանքը; Երկակի ընտանիք - Հ. 8 (1960, 719 էջ) Թարգմ.՝ Մ. Սարոյան, Հ. Մարգարյան Բեաթրիս; Մոդեստա Մինյոն - Հ. 9 (1960, 675 էջ) Թարգմ.՝ Հ. Գասպարյան, Վ. Միքայելյան Մութ գործ; Գյուղացիները - Հ. 10 (1961, 773 էջ) Թարգմ.՝ Լ. Մարության, Լ. Փոթուգյան Զարմուհի Բեթը; Բացարձակի որոն

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օնորե դը Բալզակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օնորե դը Բալզակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 230
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy