Jump to content

Լուկաս Հեջես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկաս Հեջես
անգլ.՝ Lucas Hedges
Ծնվել էդեկտեմբերի 12, 1996(1996-12-12)[1][2] (27 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսային Կարոլինայի արվեստի դպրոցի համալսարան և Սուրբ Էննի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասան, դերասան և հեռուստատեսային դերասան
Ծնողներհայր՝ Փիթեր Հեջես
Պարգևներ և մրցանակներԱմբողջական ցանկ

Լուկաս Հեջես (անգլ.՝ Lucas Hedges, դեկտեմբերի 12, 1996(1996-12-12)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան[3][4]։

Նա ֆիլմերի հեղինակ Փիթեր Հեջեսի որդին է։

Լուկասը թատրոն է ուսումնասիրել Հյուսիսային Կարոլինայի համալսարանի արվեստի դպրոցում։ Նա սկսել է իր կարիերան՝ երկրորդական դերեր կատարելով Ուես Անդերսոնի «Լիալուսնի թագավորություն» (2012) կատակերգական դրամայում և «Սպանել սուրհանդակին» (2014) քրեական կենսագրական ֆիլմում։ Հեջեսը հայտնի է դարձել Քեննեթ Լոներգանի «Մանչեսթերը ծովի մոտ» դրամա ֆիլմում որբ դեռահասի դերը կերտելուց հետո։ Այդ դերի համար նա առաջադրվել է Օսկար մրցանակին «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։ Հեջեսը շարունակել է նկարահանվել ագրեսիվ դեռահասի դերում օֆֆ-բրոդվեյյան «Իեն» բեմադրությունում, ինչպես նաև երկրորդական դերեր է կատարել «Լեյդի Բըրդ» և «Երեք բիլբորդ Էբինգ, Միսսուրի սահմանի վրա» ֆիլմերում։

2018 թվականին Հեջեսը դեռահասի դեր է կատարել «Ջնջված տղա» ֆիլմում, ինչպես նաև թմրամոլի դեր՝ «Բենը վերադարձել է» ֆիլմում, որի սցենարի հեղինակը և ռեժիսորը նրա հայրն է։ «Ջնջված տղա» ֆիլմում իր աշխատանքի համար Հեջեսն առաջադրվել է Ոսկե գլոբուս մրցանակին «Լավագույն դերասան դրամա ֆիլմում» անվանակարգում։ Իր բրոդվեյյան նորամուտը Լուկասը նշել է՝ մասնակցելով Լոներգանի «Ուեյվերլի պատկերասրահը» դրամայի վերաբեմադրմանը։

Հեջեսը 2017 թվականին

Հեջեսը ծնվել է Նյու Յորքի Բրուքլին Հայթս շրջանում[5] և դարձել է գրող և դերասանուհի Սյուզան Բրյուսի (ի ծնե՝ Թիթման) և սցենարիստ ու ռեժիսոր Փիթեր Հեջեսի երկու որդիներից կրտսերը[6][7]։ Նա Սայմոն անունով ավագ եղբայր ունի[8]։ Լուկասը մեծացել է Բրուքլին Հայթս և Քոբլ Հիլ շրջաններում՝ հաճախ այցելելով իր հոր ֆիլմերի նկարահանման հրապարակները[9]։ Նրա հորական պապը՝ Ռոբերթ Բոյդեն Հեջեսը, եպիսկոպոսական հոգևորական էր, մորական պապը՝ HBO-ի նախկին փոխնախագահ[10], իսկ մորական տատը՝ Նարցիսիա Թիթմանը, թատրոնի նախկին ռեժիսոր և դասախոս[11][12]։

Սընթ Աննայի դպրոցն ավարտելուց հետո, նա թատրոն է ուսումնասիրել Հյուսիսային Կարոլինայի համալսարանի արվեստի դպրոցում[5][13][14][15]։ Հեջեսն ավարտել է Չերաբսի թատրոնական ծրագիրը Հյուսիսարևմտյան համալսարանի Ազգային ավագ դպրոցի ինստիտուտում։ Դեռ երեխա հասակում Հեջեսը նշել է դերասանական նորամուտն իր հոր՝ «Դենն իրական կյանքում» (2007) ֆիլմում, սակայն նրա տողերը կտրել են հետարտադրության ժամանակ[16]։

2012-2017: Առաջին դերակատարումներ և հռչակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեջեսը 2016 թվականի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնին

Դեռևս միջնակարգ դպրոցում սովորելիս, Հեջեսն ընտրվել է Ուես Անդերսոնի «Լիալուսնի թագավորություն» ֆիլմի քասթինգի ռեժիսորի կողմից Ռեդֆորդի դերի համար[17][18]։ Նա շարունակել է փոքր դերերով հանդես գալ «Արթուր Նյուման» կատակերգական դրամայում[19], Ջեյսոն Ռայթմանի «Աշխատավորների օրը» դրամայում[20] և Թերի Գիլիամի «Զրոյի թեորեմը» գիտական ֆիլմում[21][22]։ 2014 թվականին Հեջեսը ևս մեկ երկրորդական դեր է կատարել Անդերսոնի «Գրանդ Բուդապեշտ հյուրանոց» ֆիլմում[18][23]։ Մայքլ Կուեստայի «Սպանել սուրհանդակին» ֆիլմում նա կատարել է Ջերեմի Ռեների որդու դերը, ինչի շնորհիվ քննադատ Թոդ ՄաքՔարթին նրա աշխատանքը «շատ լավ» է գնահատել, իսկ IndieWire-ից Ռոդրիգո Փերեզի կարծիքով` Հեջեսը «դերասանական կազմի անակնկալ առաջնորդն» է[24][25]։ 2015 թվականին նա ընդգրկվել է NBC-ի «Ապտակը» մինի սերիալի կազմում, որը հիմնված էր նույնանուն ավստրալիական հեռուստասերիալի վրա[26]։

Ավելի ուշ Հեջեսը միացել է Քեննեթ Լոներգանի «Մանչեսթերը ծովի մոտ» (2016) անկախ դրամա ֆիլմի դերասանական կազմին և կատարել է Պատրիկ Չանդլերի՝ 16-ամյա տղայի դերը, որն ուշքի էր գալիս իր հոր մահվանից հետո։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Սանդենս կինոփառատոնի ժամանակ[27]։ Թիմ Ռոբին The Daily Telegraph-ից գրել է․ «Հեջեսը ֆենոմենալ ձևով պայքարում է խնդրահարույց դեռահասի յուրաքանչյուր կլիշեի դեմ և մեզ տալիս է կոպիտ, կարեկցող մի տղայի, որն տաքարյուն սեռական կախարդանք ունի»[28]։ Փիթեր Բրեդշոուն The Guardian-ից ասել է, որ նրա դերակատարությունը «փառահեղ» էր և ավելացրել է, որ նա «կերտել է զարմանալի խնդրահարույց 16-ամյա դեռահասին»[29]։ Ֆիլմը 78 միլիոն ԱՄՆ դոլար է հավաքել, ունենալով 9 միլիոն ԱՄՆ դոլար բյուջե[30]։ Իր աշխատանքի համար Հեջեսը Critic's Choice Movie Awards մրցանակի է արժանացել «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում և առաջադրվել է Օսկար մրցանակին «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում[18][31]։

Հաջորդ տարի Հեջեսը նշել է իր՝ որպես գլխավոր դերակատար բեմական նորամուտը ռեժիսոր Թրիփ Քալմանի «Իեն» օֆֆ-բրոդվեյյան թատերական ներկայացմանը[32], որի հեղինակն է դրամատուրգ Աննա Ջորդանը[33]։ Ներկայացումն ընթանում էր փետրվարի 19-ից մարտի 4-ը Լյուսիլ Լորտելի թատրոնում[34]։ Հաշվի առնելով Լուկասի կողմից կերտված ագրեսիվ և դաժան դեռահասի դերը, որը խնդրահարույց հարաբերությունների մեջ է գտնվում իր խորթ եղբոր հետ, Բեն Բրանթլին Նյու Յորք Թայմսից գրել է, որ նա «մեզ է հասցնում պայթյունի եզրին գտնվող դեռահասի փորձագիտական անատոմիան»[35]։ Իր աշխատանքի համար Հեջեսն առաջադրվել է Lucille Lortel Awards մրցանակին[36][37][38][39]։ Նույն թվականին Հեջեսը երկրորդ պլանի դերեր է կատարել Գրետա Գերվիգի «Լեյդի Բըրդ» ֆիլմում և Մարթին ՄաքԴոնախի «Երեք բիլբորդ Էբինգ, Միսսուրի սահմանի վրա» քրեական դրամայում։ Երկու ֆիլմերն էլ առաջադրվել են Օսկար մրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում[40][41]։ Վերջինիս դերասանական կազմը ստացել է ԱՄՆ-ի կինոդերասանների միության մրցանակը «Լավագույն դերասանական կազմի ելույթ» անվանակարգում[42]։

2018-ներկա։ Գլխավոր դերեր և բրոդվեյյան նորամուտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Հեջեսը մասնակցություն է ունեցել երեք ֆիլմում։ «90-ականների կեսեր» ֆիլմում նա իր կրտսեր եղբորը դաժանորեն ծաղրող դեռահասի դեր է կատարել։ Այս ֆիլմը դարձել է Ջոնա Հիլի ռեժիսորական նորամուտը[43]։ Էրիկ Քոհնը IndieWire-ից գրել է․ «Հեջեսը, որն արագ դարձել է իր սերնդի ամենատպավորիչ դերասանը, թաղում է ինքն իրեն վախից տանջված կոպիտ դեռահասի դժբախտ դերում»[44]։ Հեջեսը նկարահանվել է նաև 2018 թվականի երկու այլ՝ «Ջնջված տղա» և «Բենը վերադարձել է» ֆիլմերում[45][46]։ Առաջինում, որը հիմնվել է նույնանուն հուշագրության վրա, նա կերտել է բապտիստական պաստորի որդու դերը, որը ստիպված է մասնակցել գեյերի բուժման ծրագրին։ Ռասսել Քրոուն և Նիկոլ Քիդմանը կատարել են նրա ծնողների դերերը։ The Hollywood Reporter-ի համար գրելով, Ստեֆան Ֆարբերը նշել է, որ Հեջեսն «իր մեջ կրում է ամբողջ շոուն և փոփոխականորեն վախենում է, տարակուսում կամ կոպտում։ Նրա կատարմամբ ոչ մի կեղծ նոտա չկա»[47]։ «Ջնջված տղա» ֆիլմի համար Հեջեսն առաջադրվել է Ոսկե գլոբուս մրցանակին «Լավագույն դերասան՝ դրամա» անվանակարգում[48]։ «Բենը վերադարձել է» դրամա ֆիլմում, որի ռեժիսորը և գլխավոր դերակատարներից մեկը Ջուլիա Ռոբերտսն էր, նա կատարել է Բենի դերը՝ թմրամոլ, որը վերադառնում է տուն՝ վերականգնողական կենտրոնում որոշակի ժամանակ անկացնելուց հետո։ Փիթ Համոնդը Deadline Hollywood-ից բարձր է գնահատել ինչպես Ռոբերտսի, այնպես էլ Հեջեսի աշխատանքը, ավելացնելով, որ նրանք «լավ են հնչում միասին, երբեք ոչ մի սխալ չեն կատարում մոր և որդու միջև հավերժական կապի ցուցադրման մեջ»[49]։

2018 թվականին Հեջեսը նաև առաջին անգամ հայտնվել է Բրոդվեյում՝ Էլեյն Մեյի, Մայքլ Սերայի և Ջոան Ալենի հետ միասին մասնակցելով Քեննեթ Լոներգանի «Ուեյվերլի պատկերասրահը» ներկայացման վերաբեմադրմանը[50]։

«Քնքուշ տղա» դրամա ֆիլմը, որի հեղինակը և դերակատարներից մեկը Շայա Լաբաֆն է, դարձել է Հեջեսի հետ 2019 թվականի առաջին թողարկումը[51]։ Այն պատմում է Լաբաֆի մանկության և հոր հետ հարաբերությունների մասին։ Entertainment Weekly-ի համար ակնարկում Լեահ Գրինբլաթը գրել է, որ «կարծես, թե նա (Հեջեսը) դեռ չի գտել այն դերը, որը չի կարող լիովին կերտել, նրա Օթիսը (ֆիլմում կերտած կերպարը) կոպիտ ու ագրեսիվ է և իսկապես զվարճալի»[52]։ Դրանից հետո նա երկրորդ պլանի դեր է կատարել Թրեյ Էդվարդ Շուլցի՝ աֆրոամերիկյան ընտանիքի մասին պատմող «Ալիքներ» ֆիլմում։ Փիթեր Բեբրյուջը Variety-ից համարել է նրա աշխատանքը «տպավորիչ հիշեցում, թե ինչպես դերասանը կարող է ավելի փոքր դեր կատարել»[53]։

2020 թվականին Հեջեսը նկարահանվել է «Տնային ֆիլմ։ Արքայադուստր հարս» մինի սերիալում։ Նա Միշել Պֆայֆերի հետ միասին նկարահանվելու է «Ֆրանսիական ելք» սպասվելիք կատակերգական ֆիլմում[54][55]։ Հեջեսը նաև հայտնվելու է Սթիվեն Սոդերբերգի «Թույլ տուր նրանք բոլորը խոսեն» կատակերգական ֆիլմի դերասանական կազմում և FX-ի «Հարթակ» հեռուստասերալում[56][57]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ 2018 թվականին Հեջեսին հարցրել են նրա սեռական կողմնորոշման մասին, նա ասել է․ «Իմ կյանքի վաղ փուլերում որոշ մարդիկ, որոնց ես ամենից շատ սիրահարված էի, իմ ամենամտերիմ տղամարդ ընկերներն էին։ Այդպես է եղել դպրոցի ավագ դասարաններում, և, կարծում եմ, որ դա միշտ էլ գիտակցել եմ, չնայած մեծամասամբ կանայք են գրավել ինձ», ավելացնելով, որ նա գտնվում է «այս սպեկտրում․ ոչ լիովին հետերոսեքսուալ, բայց ոչ էլ գեյ, և ոչ էլ լիովին բիսեքսուալ»[58]։ Ավելի ուշ նա հայտնել է, որ պատկանում է ԼԳԲՏՔ համայնքին[59]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նշաններ
Films that have not yet been released Նշանակում է, որ ֆիլմի պրեմիերան դեռ չի կայացել
Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2007 Դենն իրական կյանքում Dan in Real Life Լիլիի պարի զուգընկեր
2012 Լիալուսնի թագավորություն Moonrise Kingdom Ռեդֆորդ
2012 Արթուր Նյուման Arthur Newman Քևին Էյվերի
2013 Աշխատավորների օրը Labor Day Ռիչարդ
2013 Զրոյի թեորեմը The Zero Theorem Բոբ
2014 Գրանդ Բուդապեշտ հյուրանոց The Grand Budapest Hotel Փամփ Աթենդանթ
2014 Սպանել սուրհանդակին Kill the Messenger Իան Վեբ
2015 Անզգայացում Anesthesia Գրեգ
2016 Մանչեսթերը ծովի մոտ Manchester by the Sea Պատրիկ Չանդլեր
2017 Pigeonhearts Pigeonhearts Էլի Կարճամետրաժ ֆիլմ
2017 Լեյդի Բըրդ Lady Bird Դանի Օ'Նիլ
2017 Երեք բիլբորդ Էբինգ, Միսսուրի սահմանի վրա Three Billboards Outside Ebbing, Missouri Ռոբի Հայիս
2018 Ջնջված տղա Boy Erased Ջարեդ Իմոնս
2018 Բենը վերադարձել է Ben Is Back Բեն Բըրնս
2018 90-ականների կեսեր Mid90s Իան
2019 Քնքուշ տղա Honey Boy Օթիս Լորթ
2019 Ալիքներ Waves Լյուք
ԿԱՈւ Թույլ տուր նրանք բոլորը խոսենՖիլմեր, որոնք դեռ չեն թողարկվել Let Them All TalkՖիլմեր, որոնք դեռ չեն թողարկվել ԿԱՈՒ Հետարտադրություն
ԿԱՈւ Ֆրանսիական ելքՖիլմեր, որոնք դեռ չեն թողարկվել French ExitՖիլմեր, որոնք դեռ չեն թողարկվել Մալքոլմ Փրայս Հետարտադրություն

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2012 Ուղղումները The Corrections Չիփ Լամբերտ Եթերում չհայտնված պիլոտ
2015 Ապտակը The Slap Ռիթչի Ջոնու 5 սերիաներ
2020 Տնային ֆիլմ։ Արքայադուստր հարսնացուն Home Movie: The Princess Bride Ուեսլի Quibi-ի մինի սերիալ
Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Թատրոն
2017 Իեն Yen Հենչ Լուսիլ Լորթելի թատրոն
2018 Ուեյվերլի պատկերասրահը The Waverly Gallery Դենիել Ռիդ Ջոն Գոլդենի թատրոն

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակ Տարեթիվ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
Օսկար 2017 Երկրորդ պլանի լավագույն դերասան Մանչեսթերը ծովի մոտ Առաջադրված
BAFTA Աճող աստղ Չկա տվյալ Առաջադրված
Ոսկե գլոբուս 2019 Լավագույն դերասան դրամա ֆիլմում Ջնջված տղա Առաջադրված
ԱՄՆ-ի կինոդերասանների միության մրցանակ 2017 Լավագույն դերասանական կազմ Մանչեսթերը ծովի մոտ Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասան Առաջադրված
2018 Լավագույն դերասանական կազմ Լեյդի Բըրդ Առաջադրված
Երեք բիլբորդ Էբինգ, Միսսուրի սահմանի վրա Հաղթանակ
Քննադատների ընտրություն 2017 Լավագույն դերասանական կազմի ելույթ Մանչեսթերը ծովի մոտ Առաջադրված
Լավագույն երիտասարդ դերասան Հաղթանակ
Երկրորդ պլանի լավագույն դերասան Առաջադրված
Սպուտնիկ 2017 Երկրորդ պլանի լավագույն դերասան կինոֆիլմում Առաջադրված
2019 Լավագույն դեր կինոֆիլմում Ջնջված տղա Առաջադրված
AACTA կինոմրցանակ 2017 Երկրորդ պլանի լավագույն դերասան Մանչեսթերը ծովի մոտ Առաջադրված
2018 Լավագույն տղամարդու դեր Ջնջված տղա Առաջադրված
Անկախ ոգի 2017 Երկրորդ պլանի լավագույն դերասան Մանչեսթերը ծովի մոտ Առաջադրված
ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհուրդ Դերասանական ճեղքում Հաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 MAK (польск.)
  3. Hedges, Peter (1999 թ․ հունվարի 1). Baby Anger. Dramatists Play Service, Inc. էջ 3. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին. «PETER HEDGES LUCAS born.»
  4. Sacks, Ethan (2007 թ․ հոկտեմբերի 26). «Interview of Peter Hedges for his film Dan in Real Life». New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. 5,0 5,1 Kaufman, Sarah (2016 թ․ դեկտեմբերի 30). «Lucas Hedges, Born and Raised in Brooklyn Heights, Gets Buzz for Role in 'Manchester by the Sea'». Patch Media. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  6. Stamelman, Peter (2010 թ․ ապրիլի 6). «'Dan in Real Life' director and writer Peter Hedges will speak April 14 at ISU». Iowa State University. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  7. Clavin, Tom (2009 թ․ հուլիսի 28). «For filmmaker Peter Hedges, it's all in the timing». 27east.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  8. Weinreich, Regina (2012 թ․ հուլիսի 24). «Garden Party at Goose Creek: The Odd Life of Timothy Green». HuffPost. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  9. Nordstrom, Leigh (2016 թ․ հունվարի 24). «Sundance 2016: Five Minutes with Lucas Hedges». Women's Wear Daily. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  10. «WEDDINGS; Susan B. Titman, Peter S. Hedges». The New York Times. 1993 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  11. Stamelman, Peter (2017 թ․ նոյեմբերի 14). «Brooklyn kid now a star in supporting roles & lead». Brooklyn Eagle. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  12. Douglass, Lynn (2012 թ․ նոյեմբերի 19). «Yoko Ono Honored For Feminist Art, Says Not Saying Anything With Art "A Waste"». Forbes. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 7-ին.
  13. Blickley, Leigh (2016 թ․ նոյեմբերի 21). «Get To Know The Breakout Star Of 'Manchester By The Sea,' Lucas Hedges». HuffPost. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
  14. «Lucas Hedges». Independent Spirit Awards. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  15. Lewis, Rebecca (2017 թ․ հունվարի 5). «Spider-Man star Tom Holland among BAFTA'S 2017 EE Rising Star nominees». Metro. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  16. Rosen, Lisa (2016 թ․ նոյեմբերի 10). «Lucas Hedges finds the lightness within the dark drama of 'Manchester by the Sea'». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
  17. Jacobs, Matthew (2017 թ․ նոյեմբերի 25). «Lucas Hedges In Real Life». HuffPost. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
  18. 18,0 18,1 18,2 Lodderhose, Diana (2017 թ․ հունվարի 5). «BAFTA Rising Star Nominees Include Lucas Hedges, Tom Holland, Ruth Negga». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
  19. Debruge, Peter (2012 թ․ սեպտեմբերի 11). «Arthur Newman». Variety. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
  20. Miller, Daniel (2012 թ․ հունիսի 8). «'Moonrise Kingdom' Actor Joins Jason Reitman's 'Labor Day'». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
  21. Fleming, Mike (2012 թ․ հոկտեմբերի 1). «Terry Gilliam Sets David Thewlis, Tilda Swinton For 'The Zero Theorem'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
  22. Lyttelton, Oliver (2014 թ․ սեպտեմբերի 18). «Review: Terry Gilliam's Uneven But Rewarding 'The Zero Theorem' Starring Christoph Waltz, Matt Damon & Tilda Swinton». IndieWire. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
  23. Sneider, Jeff (2014 թ․ հուլիսի 24). «'Moonrise Kingdom's' Lucas Hedges to Play Jeremy Renner's Son in 'Kill the Messenger' (Exclusive)». TheWrap. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
  24. Perez, Rodrigo (2014 թ․ սեպտեմբերի 26). «Review: 'Kill The Messenger' Starring Jeremy Renner, Mary Elizabeth Winstead & Rosemarie DeWitt». IndieWire. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
  25. McCarthy, Todd (2014 թ․ սեպտեմբերի 26). «'Kill the Messenger': Film Review». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
  26. «Lucas Hedges & Penn Badgley Join 'The Slap' Miniseries On NBC; 'Full Circle' Sets Cast». Deadline Hollywood. 2014 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին.
  27. «Manchester by The Sea». Սանդենս կինոփառատոն. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  28. Robey, Tim (2017 թ․ հունվարի 13). «Manchester By The Sea, review: Casey Affleck's heartbreaking loss is our gain». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  29. Bradshaw, Peter (2017 թ․ հունվարի 12). «Manchester By the Sea review – a minor-key masterpiece». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  30. «Manchester by the Sea (2016)». Box Office Mojo. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
  31. Eng, Joyce. «Oscar Snubs and Surprises: Amy Adams Out, but Mel Gibson Is Welcomed Back In». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  32. Gerard, Jeremy (2017 թ․ հունվարի 31). «'Yen' Review: Oscar Nominee Lucas Hedges Simmers, Explodes In Stage Debut». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  33. Lee, Ashley (2016 թ․ հոկտեմբերի 27). «Lucas Hedges to Star in Off-Broadway Play 'Yen' (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
  34. Lee, Ashley (2016 թ․ հոկտեմբերի 27). «Lucas Hedges to Star in Off-Broadway Play 'Yen' (Exclusive)». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
  35. Brantley, Ben (2017 թ․ հունվարի 31). «Review: 'Yen' Is a Den of Family Dysfunction». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  36. «Ben Platt, Sutton Foster, Lucas Hedges & More Nominated for 2017 Lucille Lortel Awards». Broadway.com. 2017 թ․ ապրիլի 4. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 10-ին.
  37. Scheck, Frank (2017 թ․ հունվարի 31). «'Yen': Theater Review». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  38. Brantley, Ben (2017 թ․ հունվարի 31). «Review: 'Yen' Is a Den of Family Dysfunction». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  39. Lefkowitz, Andy (2017 թ․ մայիսի 11). «Josh Groban, Christy Altomare, Lucas Hedges & More Win Theatre World Awards». Broadway.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  40. «Lucas Hedges ('Manchester by the Sea') on his character's 'deep emotional well'». YouTube. 2016 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
  41. Sneider, Jeff (2016 թ․ ապրիլի 7). «Peter Dinklage, John Hawkes, Lucas Hedges Join Martin McDonagh's New Movie (Exclusive)». TheWrap. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
  42. «Three Billboards triumphs at Screen Actors Guild awards». BBC News. 2018 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  43. Mazzanti, Mike (2017 թ․ մարտի 1). «Jonah Hill's Directorial Debut 'Mid '90s' to Reunite 'Manchester by the Sea' Stars». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  44. Kohn, Eric (2018 թ․ սեպտեմբերի 10). «'Mid90s' Review: Jonah Hill Directs a Sweet Burst of Nostalgia, Courtesy 'Freaks and Geeks' and 'Kids' — TIFF». IndieWire. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  45. Fleming Jr., Mike (2017 թ․ հունիսի 8). «Joel Edgerton To Direct, Lucas Hedges To Star In Gay Deprogram Drama 'Boy Erased'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  46. Fleming Jr., Mike (2017 թ․ հոկտեմբերի 23). «Julia Roberts And Lucas Hedges Team For Black Bear & 30WEST-Backed 'Ben Is Back'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  47. Farber, Stephen (2018 թ․ սեպտեմբերի 1). «'Boy Erased': Film Review - Telluride 2018». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  48. «Golden Globe Nominations: Complete List». Variety. 2018 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 6-ին.
  49. Hammond, Pete (2018 թ․ սեպտեմբերի 8). «'Ben Is Back' Review: Julia Roberts And Lucas Hedges Shine In Powerful Tale Of A Family In Crisis – Toronto Film Festival World Premiere». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  50. Schulman, Michael (2018 թ․ օգոստոսի 27). «Fall Theatre Preview». The New Yorker. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 11-ին.
  51. Busch, Anita (2018 թ․ մարտի 16). «Shia LaBeouf, Lucas Hedges To Star In 'Honey Boy'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.
  52. Greenblatt, Leah (2019 թ․ հունվարի 26). «Shia LaBeouf doesn't go sweet in autobiographical indie Honey Boy: Sundance review». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  53. Debruge, Peter (2019 թ․ օգոստոսի 30). «Telluride Film Review: 'Waves'». Variety. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
  54. N'Duka, Amanda (2018 թ․ հուլիսի 2). «Kelvin Harrison Jr. Re-Teams With Trey Edward Shults In A24's 'Waves', Starring With Lucas Hedges, Sterling K. Brown». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  55. McNary, Dave (2019 թ․ մայիսի 3). «Michelle Pfeiffer, Lucas Hedges, Tracy Letts Join 'French Exit' Comedy». Variety. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  56. Kroll, Justin (2019 թ․ օգոստոսի 19). «HBO Max Lands Steven Soderbergh's Next Film Starring Meryl Streep». Variety. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  57. Nakamura, Reid (2019 թ․ հուլիսի 29). «Lucas Hedges, Jon Bernthal to Star in BJ Novak Anthology Pilot at FX». TheWrap. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  58. Buchanan, Kyle (2018 թ․ ապրիլի 11). «Will Lucas Hedges Survive the Fall?». Vulture. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 5-ին.
  59. Reynolds, Daniel (2018 թ․ հոկտեմբերի 30). «How Boy Erased Helped Unerase Lucas Hedges's Attraction to Men». The Advocate. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաս Հեջես» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy