Jump to content

Դոսիտեյ Օբրադովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
17:07, 5 Ապրիլի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Դոսիտեյ Օբրադովիչ
սերբ.՝ Доситеј Обрадовић
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 17, 1742(1742-02-17)[1][2][3]
ԾննդավայրՉակովա, Տիմիշ
Մահացել էապրիլի 7, 1811(1811-04-07)[4] (69 տարեկան)
Մահվան վայրԲելգրադ, Revolutionary Serbia
ԳերեզմանՍուրբ Միխաիլի տաճար
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, գրող և փիլիսոփա
ԱշխատավայրԲելգրադի համալսարան
Զբաղեցրած պաշտոններկրթության նախարար
Ստորագրություն
Изображение автографа
 Dositej Obradović Վիքիպահեստում

Դոսիտեյ Օբրամովիչ (սերբ.՝ Доситеј, կյանքում՝ Դիմիտրի Օբրադովիչ, սերբ.՝ Димитрије Обрадовић, փետրվարի 17, 1742(1742-02-17)[1][2][3], Չակովա, Տիմիշ - ապրիլի 7, 1811(1811-04-07)[4], Բելգրադ, Revolutionary Serbia), սերբ լուսավորիչ և բարեփոխիչ Առաջին սերբական ապստամբության ժամանակաշրջանում։ Սերբիայի Լուսավորության առաջին նախարար։ Փիլիսոփայական և բարոյախոսական ստեղծագործությունների և երգերի հեղինակ, առակների թարգմանիչ։ Ժողովրդական լեզվով գրողներից առաջինն է եղել։ Սերբ ժողովրդի ազատագրական պայքարի մասին հայրենասիրական բանաստեղծությունների հեղինակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմիտրի Օբրամովիչը ծնվել է 1742 թվականին Բանատի Չակովո գյուղում Ավստրիական միապետության (այժմ ՝ Ռումինիա, Տիմիշ կոմսություն) տարածքում, արհեստավորի ընտանիքում,։

Սովորելով հիմնական դպրոցում, հետաքրքրվել է կրոնի հարցերով, և հոր մահից հետո գնացել է Ֆրուշկա լեռան Խոպովո վանական համալիր, բայց երբ Դոսիտեյը մոտիկից ծանոթացել է վանական կյանքին և վանական եղբայրությանը, ապա հասկացել է, որ նա և իր գաղափարները չեն համապատասխանում նրանց։ Երեք տարի վանական կյանքից հետո նա լքել է վանքը և սկսել է Եվրոպայով ճանապարհորդել։

Դոսիտեյ Օբրադովիչը շրջագայել է գրեթե ամբողջ Բալկաններով և Փոքր Ասիայով, իսկ այնուհետև այցելել է Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, Ավստրիա և Ռուսաստան։ Երեք տարի նա անցկացրել է Զմյուռնիայում, որտեղ սովորել է հունական աստվածաբանական դպրոցներից մեկում, որտեղ, ինչպես նաև Քորֆուում, լավ սովորել է հունարեն լեզու, գրականություն և փիլիսոփայություն։ 1787 թվականին սկսած ռուս-թուրքական պատերազմի պատճառով, ստիպված է եղել թողնել այդ դպրոցը։ Ապա նա ապրել է Դալմաթիայում, որտեղ դասավանդել է Կնինի դպրոցներից մեկում, իսկ հետո՝ Զադարում և Տրիեստում։ Դոսիտեյ Օբրադովիչը Տիեստից տեղափոխվել է Վիեննա, որտեղ անց է կացրել վեց տարի և ուսումնասիրել է գերմաներեն լեզուն և մշակույթը։ Որպես լեզվի ուսուցիչ՝ Վիենայից մեկնել Կարլովցի և Մոլդովա։ Հալլեում, ինչպես նաև ավելի ուշ՝ Լայպցիգում, ուսումնասիրել է փիլիսոփայություն։ 1783 թվականին հրատարակել է «Կյանքն ու արկածները»  իր առաջին աշխատությունը։

«Կյանքն ու արկածները
ԴԻՄԻՏՐԻԱ ՕԲՐԱԴՈՎԻՉԱ
կուսակրոն ժամանակ կոչված
Դոսիտեյ
անձամբ նրա կողմից գրված ու հրատարակված», 1783

Առաջին սերբ ապստամբության սկզբում նա Տրիեստիում է եղել։ Օբրադովիչն ապստամբների համար դրամահավաք կազմակերպողներից առաջինն է եղել, ապա ապստամբների և Ռուսաստանի միջև տարբեր գաղտնի առաքելություններ է իրականացրել, և վերջապես տեղափոխվել է Սերբիա։ Որպես իր ժամանակի առավել լուսավորյալ սերբ՝ նա դարձել է առաջին սերբ կրթության նախարարը, դպրոցներ է ստեղծել, դարձել է Կարագեորգիի անձնական քարտուղարը և խորհրդականը։

1810 թվականին հիմնադրել է Սերբիայում առաջին  հոգևոր ճեմարանը։

Մահացել է 1811 թվականին, Բելգրադում, որտեղ և թաղվել է Տաճարի եկեղեցու դիմաց։ Նրա մարմինը երկու անգամ տեղաշարժել են. 1837 թվականին Տաճարային հին եկեղեցին քանդվելու և տեղում նոր եկեղեցի կառուցելու պատճառով, և 1897 թվականին, երբ նրա գերեզմանը տեղադրել են Վուկ Կարաջիչի շիրիմի մոտ, վերջինիս մարմինն այդ տարի Վիեննայից էին տեղափոխվել։

Դոսիտայ Օբրադովիչի հուշարձանը Բելգրադում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոսիտեյ Օբրադովիչ» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy