Դոսիտեյ Օբրադովիչ
Դոսիտեյ Օբրադովիչ սերբ.՝ Доситеј Обрадовић | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1742[1][2][3] |
Ծննդավայր | Չակովա, Տիմիշ |
Մահացել է | ապրիլի 7, 1811[4] (69 տարեկան) |
Մահվան վայր | Բելգրադ, Revolutionary Serbia |
Գերեզման | Սուրբ Միխաիլի տաճար |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, գրող և փիլիսոփա |
Աշխատավայր | Բելգրադի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | կրթության նախարար |
Ստորագրություն | |
Dositej Obradović Վիքիպահեստում |
Դոսիտեյ Օբրամովիչ (սերբ.՝ Доситеј, կյանքում՝ Դիմիտրի Օբրադովիչ, սերբ.՝ Димитрије Обрадовић, փետրվարի 17, 1742[1][2][3], Չակովա, Տիմիշ - ապրիլի 7, 1811[4], Բելգրադ, Revolutionary Serbia), սերբ լուսավորիչ և բարեփոխիչ Առաջին սերբական ապստամբության ժամանակաշրջանում։ Սերբիայի Լուսավորության առաջին նախարար։ Փիլիսոփայական և բարոյախոսական ստեղծագործությունների և երգերի հեղինակ, առակների թարգմանիչ։ Ժողովրդական լեզվով գրողներից առաջինն է եղել։ Սերբ ժողովրդի ազատագրական պայքարի մասին հայրենասիրական բանաստեղծությունների հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմիտրի Օբրամովիչը ծնվել է 1742 թվականին Բանատի Չակովո գյուղում Ավստրիական միապետության (այժմ ՝ Ռումինիա, Տիմիշ կոմսություն) տարածքում, արհեստավորի ընտանիքում,։
Սովորելով հիմնական դպրոցում, հետաքրքրվել է կրոնի հարցերով, և հոր մահից հետո գնացել է Ֆրուշկա լեռան Խոպովո վանական համալիր, բայց երբ Դոսիտեյը մոտիկից ծանոթացել է վանական կյանքին և վանական եղբայրությանը, ապա հասկացել է, որ նա և իր գաղափարները չեն համապատասխանում նրանց։ Երեք տարի վանական կյանքից հետո նա լքել է վանքը և սկսել է Եվրոպայով ճանապարհորդել։
Դոսիտեյ Օբրադովիչը շրջագայել է գրեթե ամբողջ Բալկաններով և Փոքր Ասիայով, իսկ այնուհետև այցելել է Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, Ավստրիա և Ռուսաստան։ Երեք տարի նա անցկացրել է Զմյուռնիայում, որտեղ սովորել է հունական աստվածաբանական դպրոցներից մեկում, որտեղ, ինչպես նաև Քորֆուում, լավ սովորել է հունարեն լեզու, գրականություն և փիլիսոփայություն։ 1787 թվականին սկսած ռուս-թուրքական պատերազմի պատճառով, ստիպված է եղել թողնել այդ դպրոցը։ Ապա նա ապրել է Դալմաթիայում, որտեղ դասավանդել է Կնինի դպրոցներից մեկում, իսկ հետո՝ Զադարում և Տրիեստում։ Դոսիտեյ Օբրադովիչը Տիեստից տեղափոխվել է Վիեննա, որտեղ անց է կացրել վեց տարի և ուսումնասիրել է գերմաներեն լեզուն և մշակույթը։ Որպես լեզվի ուսուցիչ՝ Վիենայից մեկնել Կարլովցի և Մոլդովա։ Հալլեում, ինչպես նաև ավելի ուշ՝ Լայպցիգում, ուսումնասիրել է փիլիսոփայություն։ 1783 թվականին հրատարակել է «Կյանքն ու արկածները» իր առաջին աշխատությունը։
Առաջին սերբ ապստամբության սկզբում նա Տրիեստիում է եղել։ Օբրադովիչն ապստամբների համար դրամահավաք կազմակերպողներից առաջինն է եղել, ապա ապստամբների և Ռուսաստանի միջև տարբեր գաղտնի առաքելություններ է իրականացրել, և վերջապես տեղափոխվել է Սերբիա։ Որպես իր ժամանակի առավել լուսավորյալ սերբ՝ նա դարձել է առաջին սերբ կրթության նախարարը, դպրոցներ է ստեղծել, դարձել է Կարագեորգիի անձնական քարտուղարը և խորհրդականը։
1810 թվականին հիմնադրել է Սերբիայում առաջին հոգևոր ճեմարանը։
Մահացել է 1811 թվականին, Բելգրադում, որտեղ և թաղվել է Տաճարի եկեղեցու դիմաց։ Նրա մարմինը երկու անգամ տեղաշարժել են. 1837 թվականին Տաճարային հին եկեղեցին քանդվելու և տեղում նոր եկեղեցի կառուցելու պատճառով, և 1897 թվականին, երբ նրա գերեզմանը տեղադրել են Վուկ Կարաջիչի շիրիմի մոտ, վերջինիս մարմինն այդ տարի Վիեննայից էին տեղափոխվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Обрадович Доситей — статья из Большой советской энциклопедии.
- ДОСИФЕЙ. Православная энциклопедия. Т. XVI. — М.: Церковно-научный центр «Православная энциклопедия», 2007. — С. 65-66. — 752 с. — 39 000 экз. — ISBN 978-5-89572-028-8.
- Fischer, Wladimir, "The Role of Dositej Obradovic in the Construction of Serbian Identities During the 19th Century," Spaces of Identity (1.3, 2001), 67–87.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոսիտեյ Օբրադովիչ» հոդվածին։ |
|