Բելգրադի համալսարան
Բելգրադի համալսարան սերբ.՝ Универзитет у Београду | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Միջազգային անվանում | University of Belgrade |
Հիմնադրված է | 1808 |
Հիմնադրիր | Դոսիտեյ Օբրադովիչ |
Տիպ | հասարակական համալսարան |
Ռեկտոր | Vladimir Bumbaširević? |
Ուսանողներ | 90 000 |
Ընդհանուր անձնակազմ | 4200 մարդ |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1], Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[2] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[3] |
Գույներ | կարմիր և կապույտ |
Երկիր | Սերբիա[4] |
Տեղագրություն | Բելգրադ |
Կայք | bg.ac.rs |
University of Belgrade Վիքիպահեստում |
Բելգրադի համալսարան (սերբ.՝ Универзитет у Београду / Univerzitet u Beogradu), Սերբիայի ամենամեծ և ամենահին համալսարանն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է սերբական հեղափոխության ժամանակ՝ 1808 թվականին որպես Բելգրադի բարձրագույն դպրոց։ 1838 թվականին միավորվելով Կրագուեվացում հիմնված առանձին բաժինների հետ՝ ստեղծվել է մեկ համալսարան։ Համալսարանն ունի շուրջ 90 000 ուսանող, 1 700 հետբուհական ուսանողներ, 4 200 անդամներ դասախոսական կազմում[5]։ Հիմնադրումից ի վեր համալսարանում բակալավրի աստիճան են ստացել 330,000, մագիստրոսի՝ 21,300, մասնագետների՝ 29,000, դոկտորի՝ 12,600 շրջանավարտներ[6]։ Համալսարանն ունի 31 ֆակուլտետ, 11 հետազոտական ինստիտուտ, գրադարան և 7 համալսարանական կենտրոններ։ Ֆակուլտետները բաժանվում են 4 խմբի՝ սոցիալական գիտություններ և հումանիտար, բժշկագիտություն և մաթեմատիկական, տեխնոլոգիական գիտություններ։
Ըստ 2013 թվականի «Շանհայի վարկանշային ցուցակի» Բելգրադի համալսարանը գտնվում է աշխարհի 400 առաջատար համալսարանների շարքում։ Մաթեմատիական բնագավառում գտնվում է աշխարհի 150 առաջատար համալսարանների շարքում[7]։
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանն ունի 31 ֆակուլտետ.
- Ճարտարապետական
- Անվտանգության
- Կենսաբանական
- Անասնաբուժական
- Աշխարհագրական
- Լեռնամետալուրգիայի և երկրաբանության
- Անտառտնտեսության
- Մաթեմատիկական
- Մեքենաշինական
- Բժշկագիտական
- Կազմակերպչական գիտությունների
- Մանկավարժական
- Քաղաքագիտության
- Ուղղափառ աստվածաբանության
- Գյուղատնտեսական
- Հատուկ կրթության և վերականգնողական
- Սպորտի և Ֆիզիկական կուլտուրայի
- Ստոմատոլոգիական
- Շինարարական
- Տեխնիկական գիտությունների (Բոր)
- Տեխնոլոգիաներ և մետալուրգիա
- Աստվածաբանական (ուղղափառ)
- Տրանսպորտային
- Դեղագործական
- Ֆիզիկական
- Ֆիզիկական քիմիա
- Բանասիրական
- Փիլիսոփայական
- Քիմիական
- Տնտեսագիտական
- Էլեկտրատեխնիկական
- Իրավաբանական
Հայտնի շրջանավարտներ և դասախոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դրագան Վելիկիչ — գրող
- Միխայիլ Վուիչ — Սերբիայի նախագահ (1901—1902)
- Ֆիլիպ Վույանովիչ — 2003 թվականից Չերնոգորիայի նախագահ
- Կիրո Գլիգորով — Մակեդոնիայի Հանրապետության առաջին նախագահ
- Յովան Ժույովիչ - ռեկտոր (1896 — 1897): Սերբիայի թագավորական ակադեմիայի գիտության և արվեստի քարտուղար (1915—1921)
- Բորիսլավ Յովանովիչ — գրող, հրապարակախոս, բանաստեղծ, գրականագետ
- Վոյիսլավ Կոշտունիցա — Հարավսլավիայի նախագահ (2000—2003), Սերբիայի գլխավոր քարտուղար (2004—2008)
- Նիկոլա Միլոշևիչ —փիլիսոփա, գրականագետ, գրող,պրոֆեսոր, ակադեմիկոս, քաղաքական գործիչ т
- Սլոբոդան Միլոշևիչ — 1989—2000 թվականներին զբաղեցրել է բարձր պաշտոններ Սերբիայում և Հարավսլավիայում
- Դիմիտրիե Նեշիչ — մաթեմատիկոս, ռեկտոր, Սերբիայի արվեստի և գիտության ակադեմիայի նախագահ, Սերբիայի կրթության նախարար
- Բրանկո Պավիչևիչ — պատմաբան, ակադեմիկոս, Չեռնոգորիայի կրթության և գիտության նախարար
- Գորան Պետրովիչ — գրող
- Միոդրագ Պավլովիչ — բանաստեղծ, գրող, դրամատուրգ
- Վասկո Պոպա — պոետ
- Մեշա Սելիմովիչ —գրող
- Պանտա Սրեչկովիչ — պատմաբան, պրոֆեսոր, ակադեմիկոս, համալսարանի ռեկտոր
- Ստեֆան Ռաիչկովիչ — պոետ, գրող, пթարգմանիչ, ակադեմիկոս
- Բորիս Տադիչ — Սերբիայի նախագահ ( 2004)
- Միրկո Ցվետկովիչ — Սերբիայի վարչապետ 2008 թվականի հունիսի 7-ից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://web.archive.org/web/20240131234035/https://www.coar-repositories.org/members/
- ↑ https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ Word by the Rector Արխիվացված 2010-10-06 Wayback Machine, University of Belgrade homepage. Retrieved 2010-05-11.
- ↑ University of Belgrade official statistics Արխիվացված 2009-04-22 Wayback Machine, see columns 1 (bachelor), 5 (master), 7 (specialist) and 9 (doctorate). Retrieved 2010-05-11.
- ↑ Belgrade University Improves Ranking on Shanghai List
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելգրադի համալսարան» հոդվածին։ |
|