Jump to content

Օլգա Կորբուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Կորբուտ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝Вольга Корбут
Մականուն(ներ)՝The Sparrow from Minsk[1] և Vrabia din Minsk[2]
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ և դերասանուհի
Երկիր՝ ԽՍՀՄ և  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 16, 1955(1955-05-16)[3][4][5] (69 տարեկան)
Ծննդավայր՝Գրոդնո, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]
Մարզիչ(ներ)՝Ռենալդ Կնիշ
Հասակ՝152 սմ
Քաշ՝39 կգ

Օլգա Վալենտինովնա Կորբուտ (բելառուս․՝ Вольга Валянцінаўна Корбут, մայիսի 16, 1955(1955-05-16)[3][4][5], Գրոդնո, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), բելառուս խորհրդային մարմնամարզուհի, Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1972)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Կորբուտը ծնվել է 1955 թվականի մայիսի 16-ին Բելառուսական ԽՍՀ Գրոդնո քաղաքում։ Մարմնամարզությամբ զբաղվել սկսել է 1963 թվականին, երբ սովորում էր երկրորդ դասարանում. հաճախել է Յարոսլավ Իվանովիչ Կորոլի մարմնամարզության խմբակ։ 10 տարեկան հասակում՝ 1965 թվականին, սկսել է մարզվել Ռենալդ Կնիշի մոտ։ Օլգա Կորբուտի մարզական առաջին լուրջ հաջողությունը եղել է 1970 թվականին, երբ նա դարձել է հենացատկի ԽՍՀՄ չեմպիոն և ընդգրկվել է երկրի հավաքականի կազմում։ Հանդես է եկել Զինված ուժերի օգտին։ 1977 թվականին Օլգա Կորբուտն ավարտել է Գրոդնոյի պետական մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով մարզիչ-ուսուցչի մասնագիտություն[6]։

Մարզական մարմնամարզության պատմության մեջ հայտնի է Լյուդմիլա Տուրիշչևայի ու Օլգա Կոբուրտի հակամարտությունը։ Տուրիշչևան ներկայացնում էր հին ակադեմիական մարմնամարզական դպրոցը, իսկ Օլգա Կորբուտը՝ սպորտում ձևավորված նոր ուղղությունները՝ ռիսկային տարրեր, ատլետիզմ և պատանեկություն։ 1972 թվականին Մյունխենում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ Օլգա Կորբուտը ցուցադրել է մարմնամարզական նորարարական տարրեր և արժանացել հանդիսատեսի համակրանքին։ Սակայն բացարձակ առաջնությունում նա զիջել է Տուրիշչևային[6][7]։ Բացարձակ առաջնության շրջանակներում զուգափայտերի վրա վարժություններ կատարելիս Օլգա Կորբուտը թույլ է տվել կոպիտ սխալ և արդյունքում չի գրավել մրցանակային տեղ[8]։

1976 թվականին Օլգա Կորբուտը ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Մոնրեալում անցկացված Օլիմպիական խաղերին, որտեղ թիմային առաջնությունում արժանացել է ոսկե մեդալի, իսկ գերանի վրա կատարած վարժություններում՝ արծաթե մեդալի։

1991 թվականին Օլգա Կոբուտը բնակություն է հաստատել է ԱՄՆ-ում[9] և ստացել ամերիկյան քաղաքացիություն[10]։

1972 թվականի Օլիմպիական խաղերից հետո Օլգա Կորբուտը դարձել է հեռուստաաստղ և 1973 թվականին հյուրախաղերի է հրավիրվել ԱՄՆ։ Հյուրախաղերն անցել են մեծ հաջողությամբ. դրանց հետ է կապվում ԱՄՆ-ում սկիզբ առած մեծ հետաքրքրությունը մարմնամարզության նկատմամբ։

1974 թվականին Օլգա Կորբուտի կենսագրության հիման վրա նկարահանվել է «Ծամիկներով հրաշքը» գեղարվեստական ֆիլմը, որտեղ նա ինքն է կատարել մարզական վարժությունները (գլխավոր դերում նկարահանվել է Իրինա Մազուրկևիչը)։

Օլգա Կորբուտն իր մարզական կարիերան ավարտել է 1976 թվականի Օլիմպիական խաղերից հետո։ 1977 թվականին նա ավարտել է Գրոդնոյի համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1978 թվականին ամուսնացել է հայտնի երգիչ, «Песняры» խմբի մենակատար Լեոնիդ Բորտկևիչի հետ։ Նրանք ունեցել են մեկ որդի՝ Ռիչարդը։ 22 տարի տևած համատեղ կյանքից հետո նրանք բաժանվել են 2000 թվականին[11]։

«Կորբուտի օղակ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլգա Կորբուտն առաջինն է կատարել յուրատիպ մի վարժություն, որ հետագայում նրա անունով կոչվել է «Կորբուտի օղակ»[12]։ Մարմնամարզուհին կանգնում է զուգափայտերից ավելի բարձրի վրա և կատարում է հետ սալտո՝ ձեռքերը դրած ձողերի վրա։Այդ վարժությունը կատարվել է Մյունխենում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ։

Հետագայում այդ վարժությունը կատարելագործվել է Ելենա Մուխինայի կողմից։ Ներկայում «Կորբուտի օղակը» չի կատարվում պաշտոնական մրցությունների ժամանակ, քանի որ արգելված է ըստ կանոնների (մարմնամարզուհին չի կարող ոտքերով կանգնել զուգափայտերի վերին հատվածին)[13]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն.
    • 1972 - թիմային առաջնություն, գերան, ազատ վարժություններ,
    • 1976 - թիմային առաջնություն,
  • Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն (1972 - զուգափայտեր, 1976 - գերան),
  • 1974 թվականին դարձել է հենացատկի աշխարհի չեմպիոն,
  • 1970 և 1974 թվականներին դարձել է աշխարհի չեմպիոն թիմային առաջնությունում,
  • ԽՍՀՄ ժողովուրդների Սպարտակիադայի հաղթող և ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն (1975 թվական), ԽՍՀՄ բազմակի չեմպիոն,
  • 1973 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր բացարձակ առաջնությունում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Olympedia — 2006.
  2. O gimnastă din Belarus și-a vândut medaliile câștigate la Jocurile Olimpice
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Корбут Ольга Валентиновна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  6. 6,0 6,1 Doyle, Paul (2012 թ․ հուլիսի 6). «50 stunning Olympic moments No47: Olga Korbut redefines gymnastics». The Guardian.
  7. «Нашу гимнастику губит увлечение трюкачеством»
  8. Sports around the World: History, Culture, and Practice by John Nauright / p333 (Ստուգված է 25 Դեկտեմբերի 2015)
  9. Longman, Jere (1991 թ․ ապրիլի 24). «Olga Korbut, Now A Fearful Mother, Is Enlisting Aid For Chernobyl Victims». The Philadelphia Inquirer. Արխիվացված է օրիգինալից 2016-04-19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 23-ին.
  10. «Ольга Корбут: «Хотя я имею американское гражданство, душа у меня все равно осталась белорусской»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 8-ին.
  11. Tennent, Callum (2012 թ․ օգոստոսի 6). «Olga Korbut: 'The Sparrow from Minsk' who changed gymnastics». CNN. Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.
  12. «Петля Корбут» — фото на официальном сайте olimpic.org
  13. 16 мая в истории спорта — НОК РФ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլգա Կորբուտ» հոդվածին։
pFad - Phonifier reborn

Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.

Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.


Alternative Proxies:

Alternative Proxy

pFad Proxy

pFad v3 Proxy

pFad v4 Proxy