Jump to content
Իրան
Իրան
Իրանի Դրօշ Զինանշանը
Կը ներառնէ Ալբորզի նահանգ?, Արդաբիլ?, Արեւելեան Ազրպէյճան, Արևմտյան Ադրբեջան?, Բուշեր?, Չհարմահալ և Բախտիարի?, Գիլան?, Գոլեստան?, Համադանի նահանգ?, Հորմոզգանի նահանգ?, Իլամի նահանգ?, Սպահանի նահանգ?, Քերմանի նահանգ?, Ֆարս?, Քերմանշահի նահանգ?, Հյուսիսային Խորասան?, Ռազավի Խորասան?, Հարավային Խորասան?, Խուզեսթան?, Քոհգիլուե և Բոյեր-Ահմադ?, Քուրդիստանի նահանգ?, Լորեսթան Նահանգ, Կենտրոնական նահանգ?, Մազանդարան?, Ղազվինի նահանգ?, Ղոմի նահանգ?, Սեմնան?, Սիստան և Բելուջիստան?, Թեհրանի նահանգ?, Յազդի նահանգ? եւ Զանջան?
Պետական լեզու Պարսկերէն[1][2]
Մայրաքաղաք Թեհրան
Օրէնսդիր մարմին Islamic Consultative Assembly?
Երկրի ղեկավար Ալի Խամենեի?
Կառավարութեան ղեկավար Մասուդ Փեզեշքիան?
Ազգաբնակչութիւն 86 758 304 մարդ (2022)[3]
Օրհներգ Իրանի Քայլերգ
Կարգախօս استقلال، آزادی، جمهوری اسلامی
Հիմնադրուած է 1 Ապրիլ 1979 թ.
Արժոյթ իրանական ռիալ?
Ազգային տօն Նոռուզ?[1], Eid al-Ghadir?, Muhammad's first revelation?, Islamic Republic Day?, Բնության օր Իրանում?, Tasu'a?, Շախսեյ-վախսեյ?, Arba'een?, Eid al-Fitr? եւ Կուրբան Բայրամ?
Ժամային համակարգ UTC+3:30?, Iran Standard Time Zone? եւ Asia/Tehran?[4]
Հեռաձայնային համակարգ +98
Համացանցի յղում .ir? եւ ایران.?
Մարդկային ներուժի զարգացման թիւ 0,774[5]
president.ir/en
Իրան (պարսկերէն՝ ايران, Իրան; ՄՀԱ՝ [iːˈɾɒn]), պաշտօնապէս Իրանի Իսլամական Հանրապետութիւն (պարսկերէն՝ جمهوری اسلامی ايران), կ'օգտագործուի նաեւ Պարսկաստան անուանումը։ ինքնիշխան պետություն Արևմտեան Ասիոյ մէջ։ Աւելի քան 81 միլիոն բնակչութեամբ Իրանը աշխարհի բնակչութեան թիւով 18-րդն է։ 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենամեծ երկիրն է Մերձաւոր Արևելքի մէջ եւ 17-րդը` աշխարհի։ Իրանը հիւսիս արևմուտքէն սահմանակից է Հայաստանին, Ատրպէյճանին և Նախիջևանին, հիւսիսէն Կասպից ծովն է, հիւսիս արևելքէն Թուրքմենիստանը, արեւելքէն Աֆղանիստանին և Փաքիստանին, հարաւէն Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արեւմուտքէն Թուրքիային և Իրաքին։ Երկիրը կը գտնուի Եւրասիոյ և Արեւմտեան Ասիոյ կենդրոնին մէջ, իսկ Հորմուզի նեղուցը երկրին տուեր է աշխարհաքաղաքական մեծ կարեւորութիւն։ Մայրաքաղաքը՝ Թեհրանը, որ կը նկատուի Իրանի Իսլամական Հանրապետութեան ամենամեծ քաղաքը։ Տարածութիւնը 1,648,195 ք․մ․², որ մեծութեամբ աշխարհի 18-րդ տեղը կը գրաւէ։ Բնակչութեան թիւը, 2015 թուականի Յունուարի 1-ի դրութեամբ, կը հասնի 80.853 900 մարդ, որ կը գրաւէ աշխարհի 17–րդ տեղը։ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ունի 9 հարեւան պետութիւն, ցամաքով սահմանակից է՝ Հայաստանին, Թուրքիոյ, Ատրպէյճանին, Թուրքմենիստանին, Աֆղանիստանին, Փաքիստանին, Իրաքին, Իսկ ծովային հատուածով՝ Օմանին եւ Արաբական Միացեալ Էմիրութիւններ–ուն։
Իրանի տարածքին վրայ ծնունդ առեր են աշխարհի հնագոյն քաղաքակրթութիւններէն շատերը, որոնք սկսած են Էլամական թագաւորութենէն Ք.ա. չորրորդ հազարամեակին։ Իրանական ժողովուրդներէն առաջինը միավորել են Մեդերը Ք.ա. եօթերորդ դարուն և հզօրութեան գագաթնակէտին հասեր են Աքեմենեան պետութեան ժամանակ, որ հիմնադրեր էր Կիւրոս Բ Մեծը Ք.ա. վեցերորդ դարուն, որ կը տարածուէր Արևելեան Եւրոպայէն մինչև Ինտոս գետի աւազան` դառնալով մինչ այդ եղածներէն ամենաընդարձակ պետութիւնը։ Պարսկական իշխանութիւնը տապաեցաւ Ալեքսանտր Մակեդոնացիի կողմէ Ք.ա. չորրորդ դարուն, սակայն վերամիաւորուեցաւ շուտով որպէս Պարթեւստան, որը իր հերթին փոխարինեց Սասանեան Պարսկաստանը։ Սասանեանները դարձան համաշխարհային գերտերութիւն յաջորդ չորս դարերուն։
Արաբական արշաւանքները Պարսկաստան սկսանն եօթերորդ դարուն և Իրանը իսլամացուեցաաւ` փոխարինելով Զրադաշտականութիւնը և Մանիքէութիւնը Իսլամով։ Իրանը մեծ ներդրում ունեցաւ Իսլամական ոսկէ դարուն, ունենալով մեծ թիւով ազդեցիկ արուեստագէտներ եւ գիտնականներ։ Երկու դար անց Իրանի մէջ սկսեցան կառավարել իսլամական տարբեր բնիկ տոհմեր, որոնք աւելի ուշ նուաճուեցան Սելջուկներու և մոնկոլներու կողմէ։ Սեֆեաններու հզօրացումը 15-րդ դարուն հիմը դրաւ միացեալ պարսկական պետութեան եւ ազգային ինքնորոշման վերահիմնադրմանը, որուն յաջորդեց Իրանի վերափոխումը Շիա Իսլամի, որը շրջադարձային կէտ դարձաւ Իսլամ պատմութեան մէջ։ 18-րդ դարուն Պարսկաստանը Նատիր շահի օրոք դարձաւ աշխարհի հզօրագոյն տէրութիւններէն մէկը։ 19-րդ դարու հակամարտութիւնները Ռուսական կայսրութեան հետ բերին կարեւոր տարածքային կորուստներու։ Հանրային ճնշումները 1906 թուականին բերին սահմանադրական յեղափոխութեան, որմէ ետք հաստատուեցաւ սահմանադրական միապետութիւն։ 1953 թուականին ԱՄՆ և Մեծն Բրիտանիայի կողմէ հրահրուած յեղաշրջումը Իրանը դարձուց Արեւմուտքի հետ լաւ յարաբերութիւններով երկիր։ Օտարերկրեայ ազդեցութեան դէմ բողոքները 1979 թուականին բերին յեղափոխութեան, որու որպէս արդիւնք հիմնադրուեցաւ Իսլամական հանրապետութիւն։ 1980-ական թուականներուն երկիրը ներքաշուեցաւ պատերազմի մէջ Իրաքի դէմ, որ տեւեց մօտ ինը տարի, եւ որու արդիւնք երկու երկիրները ունեցան մարդկային եւ ֆինանսական ահռելի կորուստներ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1. 1,0 1,1 Moin M. فرهنگ فارسی معینAmir Kabir Publishers, 1972.
2. 15 // Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրություն
3. https://www.cia.gov/the-world-factbook/countries/iran/#people-and-society
4. https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/asia
5. Human Development ReportՄիավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր, 2022.
pFad - Phonifier reborn
Pfad - The Proxy pFad of © 2024 Garber Painting. All rights reserved.
Note: This service is not intended for secure transactions such as banking, social media, email, or purchasing. Use at your own risk. We assume no liability whatsoever for broken pages.
Alternative Proxies:
Alternative Proxy
pFad Proxy
pFad v3 Proxy
pFad v4 Proxy